https://arm.sputniknews.ru/20211125/sisak-gabrieljann-u-rd-despann-en-handipel-temaneric-meky-eghel-e-rusereni-harcy-35731941.html
Սիսակ Գաբրիելյանն ու ՌԴ դեսպանն են հանդիպել. թեմաներից մեկը եղել է ռուսերենի հարցը
Սիսակ Գաբրիելյանն ու ՌԴ դեսպանն են հանդիպել. թեմաներից մեկը եղել է ռուսերենի հարցը
Sputnik Արմենիա
Հանձնաժողովի նախագահը խոսել է խնդիրների մասին, դեսպանն աջակցության պատրաստակամություն է հայտնել: 25.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-25T16:48+0400
2021-11-25T16:48+0400
2021-11-25T16:58+0400
հայաստան
սերգեյ կոպիրկին
սիսակ գաբրիելյան
թատրոն
ուսուցիչ
ռուսերեն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/19/35732416_0:0:800:451_1920x0_80_0_0_f7f7c7fb8d9eba4769e4ee7a3fe89ff1.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն այսօր հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Տեղեկությունը հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։Գաբրիելյանը կարևորել է Հայաստանի և Ռուսաստանի միջև կապերի զարգացումը, ընդգծել տարբեր ոլորտներում համագործակցության խորացման անհրաժեշտությունը:Դեսպանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար` կարևորելով երկու երկրների համագործակցությունը հատկապես ԵԱՏՄ շրջանակում:Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև մշակույթի ոլորտին առնչվող հարցեր: Գաբրիելյանը ներկայացրել է Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի խնդիրները:Կոպիրկինը տեղեկացրել է, որ նախորդ տարի դեսպանության աջակցությամբ թատրոնում տեխնիկական որոշ խնդիրներ լուծվել են, մասնավորապես փոխվել է ձայնային համակարգը: Առաջիկայում նախատեսված է արդիականացնել լուսավորությունը:Զրուցակիցներն անդրադարձել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/19/35732416_45:0:757:534_1920x0_80_0_0_6486a5f73c995d2774b44360f7f4c9b0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սերգեյ կոպիրկին, սիսակ գաբրիելյան, թատրոն, ուսուցիչ, ռուսերեն
հայաստան, սերգեյ կոպիրկին, սիսակ գաբրիելյան, թատրոն, ուսուցիչ, ռուսերեն
Սիսակ Գաբրիելյանն ու ՌԴ դեսպանն են հանդիպել. թեմաներից մեկը եղել է ռուսերենի հարցը
16:48 25.11.2021 (Թարմացված է: 16:58 25.11.2021) Հանձնաժողովի նախագահը խոսել է խնդիրների մասին, դեսպանն աջակցության պատրաստակամություն է հայտնել:
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն այսօր հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Տեղեկությունը հայտնում է
ԱԺ մամուլի ծառայությունը։
Գաբրիելյանը կարևորել է
Հայաստանի և Ռուսաստանի միջև կապերի զարգացումը, ընդգծել տարբեր ոլորտներում համագործակցության խորացման անհրաժեշտությունը:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար` կարևորելով երկու երկրների համագործակցությունը հատկապես ԵԱՏՄ շրջանակում:
Հանձնաժողովի նախագահն անդրադարձել է Հայաստանի դպրոցներում ռուսաց լեզվի դասավանդման հարցին, կարևորել ուսուցիչների վերապատրաստման խնդիրը: Դեսպանն աջակցության պատրաստակամություն է հայտնել:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև մշակույթի ոլորտին առնչվող հարցեր: Գաբրիելյանը ներկայացրել է Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի խնդիրները:
Կոպիրկինը տեղեկացրել է, որ նախորդ տարի դեսպանության աջակցությամբ թատրոնում տեխնիկական որոշ խնդիրներ լուծվել են, մասնավորապես փոխվել է ձայնային համակարգը: Առաջիկայում նախատեսված է արդիականացնել լուսավորությունը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: