https://arm.sputniknews.ru/20211125/jermukum-kteghadrvi-vazgen-sargsjani-qandaky-ajn-klini-shushium-teghadrvatsi-krknorinaky-35713802.html
Ջերմուկում կտեղադրվի Վազգեն Սարգսյանի քանդակը, այն կլինի Շուշիում տեղադրվածի կրկնօրինակը
Ջերմուկում կտեղադրվի Վազգեն Սարգսյանի քանդակը, այն կլինի Շուշիում տեղադրվածի կրկնօրինակը
Sputnik Արմենիա
Վազգեն Սարգսյանի` Ջերմուկում տեղադրվելիք քանդակի նյութը նույնը կլինի, ինչ Շուշիում տեղադրվածինն էր։ 25.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-25T10:37+0400
2021-11-25T10:37+0400
2021-11-25T10:45+0400
հայաստան
վազգեն սարգսյան
քանդակ
ջերմուկ
շուշի
արձան
https://cdn.am.sputniknews.ru/img/1753/44/17534458_0:43:1501:887_1920x0_80_0_0_d713c7f689032cf60aad13d8f9a209d6.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Ջերմուկում կտեղադրվի ռազմական և քաղաքական գործիչ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վազգեն Սարգսյանի քանդակը, տեղեկանում ենք Ջերմուկ քաղաքի ֆեյսբուքյան էջից։Ջերմուկում տեղադրվելիք քանդակը կլինի Շուշիում տեղադրվածի կրկնօրինակը՝ քանդակված Լևոն Թոքմաջյանի կողմից։ Ավելին, դրա նյութը նույնպես նույնը կլինի։Նշվում է, որ նախաձեռնությունը Ջերմուկ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Վահագն Արսենյանինն է՝ Վազգեն Սարգսյանի ընտանիքի հետ պայմանավորվածությամբ ու համագործակցությամբ։Հիշեցնենք, որ Շուշիում Սարգսյանի քանդակը տեղադրվել էր 2016-ին։ Երբ նախորդ տարվա պատերազմից հետո Շուշին թշնամու կողմից օկուպացիայի ենթարկվեց, Վազգեն Սարգսյանի եղբորորդին` Կարլեն Սարգսյանը, ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել ու հայտնել, որ նույնիսկ Շուշին հանձնելուց առաջ է ասել` եթե զգան, որ ադրբեջանցիները մտնում են Շուշի, համաձայն են, որ տրաքացնեն արձանը, որպեսզի մեր հերոսը չմնա թշնամու ձեռքում: Շուշիի օկուպացումից հետո համացանցում կադրեր հայտնվեցին, որոնցում երևում էր, որ թշնամին պղծել է Սարգսյանի քանդակը։Ի՞նչ էր անում Վազգեն Սարգսյանը, երբ իր կենացն էին խմում. պատմում է եղբայրը
ջերմուկ
շուշի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1753/44/17534458_0:0:1501:1126_1920x0_80_0_0_e059f8ff15ea32f343fd32a6819e9724.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, վազգեն սարգսյան, քանդակ, ջերմուկ, շուշի, արձան
հայաստան, վազգեն սարգսյան, քանդակ, ջերմուկ, շուշի, արձան
Ջերմուկում կտեղադրվի Վազգեն Սարգսյանի քանդակը, այն կլինի Շուշիում տեղադրվածի կրկնօրինակը
10:37 25.11.2021 (Թարմացված է: 10:45 25.11.2021) Վազգեն Սարգսյանի` Ջերմուկում տեղադրվելիք քանդակի նյութը նույնը կլինի, ինչ Շուշիում տեղադրվածինն էր։
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Ջերմուկում կտեղադրվի ռազմական և քաղաքական գործիչ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար
Վազգեն Սարգսյանի քանդակը, տեղեկանում ենք Ջերմուկ քաղաքի ֆեյսբուքյան էջից։
Ջերմուկում տեղադրվելիք քանդակը կլինի Շուշիում տեղադրվածի կրկնօրինակը՝ քանդակված Լևոն Թոքմաջյանի կողմից։ Ավելին, դրա նյութը նույնպես նույնը կլինի։
Նշվում է, որ նախաձեռնությունը Ջերմուկ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Վահագն Արսենյանինն է՝ Վազգեն Սարգսյանի ընտանիքի հետ պայմանավորվածությամբ ու համագործակցությամբ։
Հիշեցնենք, որ Շուշիում Սարգսյանի քանդակը տեղադրվել էր 2016-ին։ Երբ նախորդ տարվա պատերազմից հետո Շուշին թշնամու կողմից օկուպացիայի ենթարկվեց, Վազգեն Սարգսյանի եղբորորդին` Կարլեն Սարգսյանը, ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել ու հայտնել, որ նույնիսկ Շուշին հանձնելուց առաջ է ասել` եթե զգան, որ ադրբեջանցիները մտնում են Շուշի, համաձայն են, որ տրաքացնեն արձանը, որպեսզի մեր հերոսը չմնա թշնամու ձեռքում: Շուշիի օկուպացումից հետո համացանցում կադրեր հայտնվեցին, որոնցում երևում էր, որ թշնամին պղծել է Սարգսյանի քանդակը։