https://arm.sputniknews.ru/20211125/husanq-khajvoghvi-hnaravvorins-shat-mardkanc-prkel-putiny-kuzbasi-hanqi-pluzman-masin-35737074.html
Հուսանք` կհաջողվի հնարավորինս շատ մարդկանց փրկել. Պուտինը՝ Կուզբասի հանքի փլուզման մասին
Հուսանք` կհաջողվի հնարավորինս շատ մարդկանց փրկել. Պուտինը՝ Կուզբասի հանքի փլուզման մասին
Sputnik Արմենիա
Ավելի վաղ հաղորդվել էր հանքահորում որոնողափրկարարական աշխատանքների դադարեցման մասին՝ պայթյունավտանգ մեթանի խտության պատճառով: 25.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-25T18:10+0400
2021-11-25T18:10+0400
2021-11-25T18:32+0400
վլադիմիր պուտին
ռուսաստան
հանք
փլուզում
զոհ
փրկարար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/09/28943350_0:0:3147:1770_1920x0_80_0_0_24bce73b2e6f35dcb433a39eb242c2e6.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ Կեմերովոյի մարզի «Լիստվյաժնայա» հանքահորում տեղի ունեցած արտակարգ պատահարից հետո «կհաջողվի հնարավորինս շատ մարդկանց փրկել»:Նա հավելել է, որ իրավիճակը բարդ է, և որ վտանգ կա հենց փրկարարների կյանքի համար։ Այժմ տեղում անհրաժեշտ որոշում են կայացնում, հավելել է ՌԴ նախագահը։Ավելի վաղ «Լիստվյաժնայա» հանքում որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել էին պայթյունի սպառնալիքի պատճառով, փրկարարներին դուրս էին բերել հանքից:«Լիստվյաժնայա» հանքահորում բռնկումը տեղի է ունեցել այսօր առավոտյան Բելովո քաղաքի Գրամոտեինսկի քաղաքատիպ ավանում: Հանքահորում 285 մարդ է եղել։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 11 հանքափոր, ավելի քան 40-ը տուժել են։«Լիստվյաժնայա» հանքում տեղի ունեցածի առթիվ Կուզբասում եռօրյա սուգ է հայտարարվել՝ նոյեմբերի 26-28-ը:Այսօր երեկոյան Ցիվիլևը հանդիպում է ունեցել այն հանքագործների հարազատների հետ, որոնք այս պահին գտնվում են հանքում:«Լիստվյաժնայա» հանքավայրը պատկանում է «СДС-Уголь»հոլդինգին, որը Ռուսաստանում երեք խոշորագույն ածուխ արտադրողներից է և մշակում է Եգոզովո-Կրասնոյարսկի ածխի հանքավայրի պաշարները:Աշխատում է Բելովո քաղաքում գտնվող նույնանուն հարստացուցիչ գործարանի հետ, որը Ռուսաստանում էներգետիկ ածուխի վերամշակման ամենահզոր գործարաններից մեկն է:
https://arm.sputniknews.ru/20211125/kuzbasi-listvjazhnaja-hanqahvorum-zvohvatsneri-tivy-hasel-e-11i-35725793.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/09/28943350_0:0:2731:2048_1920x0_80_0_0_1aab9a307c73f9a459a54e2fc7393024.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր պուտին, ռուսաստան, հանք, փլուզում, զոհ, փրկարար
վլադիմիր պուտին, ռուսաստան, հանք, փլուզում, զոհ, փրկարար
Հուսանք` կհաջողվի հնարավորինս շատ մարդկանց փրկել. Պուտինը՝ Կուզբասի հանքի փլուզման մասին
18:10 25.11.2021 (Թարմացված է: 18:32 25.11.2021) Ավելի վաղ հաղորդվել էր հանքահորում որոնողափրկարարական աշխատանքների դադարեցման մասին՝ պայթյունավտանգ մեթանի խտության պատճառով:
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ Կեմերովոյի մարզի «Լիստվյաժնայա» հանքահորում տեղի ունեցած արտակարգ պատահարից հետո «կհաջողվի հնարավորինս շատ մարդկանց փրկել»:
«Հույս ունենանք, որ կհաջողվի հնարավորինս շատ մարդկանց փրկել։ Իսկապես, երբ մարդիկ կյանքից հեռանում են, դա միշտ էլ մեծ ողբերգություն է ընտանիքի, ազգականների համար։ Մեծ դժբախտություն է»,-ասել է Պուտինը Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ հանդիպման ժամանակ։
Նա հավելել է, որ իրավիճակը բարդ է, և որ վտանգ կա հենց փրկարարների կյանքի համար։ Այժմ տեղում անհրաժեշտ որոշում են կայացնում, հավելել է ՌԴ նախագահը։
Ավելի վաղ «Լիստվյաժնայա» հանքում որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել էին պայթյունի սպառնալիքի պատճառով, փրկարարներին դուրս էին բերել հանքից:
«Լիստվյաժնայա» հանքահորում բռնկումը տեղի է ունեցել այսօր առավոտյան Բելովո քաղաքի Գրամոտեինսկի քաղաքատիպ ավանում: Հանքահորում 285 մարդ է եղել։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 11 հանքափոր, ավելի քան 40-ը տուժել են։
«Լիստվյաժնայա» հանքում տեղի ունեցածի առթիվ Կուզբասում եռօրյա սուգ է հայտարարվել՝ նոյեմբերի 26-28-ը:
«Մենք սգում ենք զոհերի հիշատակը, մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների հարազատներին ու մերձավորներին: Կուզբասի կառավարությունը կանի ամեն հնարավոր բան, մենք անհրաժեշտ օգնություն կցուցաբերենք զոհվածների և տուժածների ընտանիքներին»,-իր Telegram ալիքում հայտնել է Կուզբասի ղեկավար Սերգեյ Ցիվիլևը։
Այսօր երեկոյան Ցիվիլևը հանդիպում է ունեցել այն հանքագործների հարազատների հետ, որոնք այս պահին գտնվում են հանքում:
«Լիստվյաժնայա» հանքավայրը պատկանում է «СДС-Уголь»հոլդինգին, որը Ռուսաստանում երեք խոշորագույն ածուխ արտադրողներից է և մշակում է Եգոզովո-Կրասնոյարսկի ածխի հանքավայրի պաշարները:
Աշխատում է Բելովո քաղաքում գտնվող նույնանուն հարստացուցիչ գործարանի հետ, որը Ռուսաստանում էներգետիկ ածուխի վերամշակման ամենահզոր գործարաններից մեկն է: