https://arm.sputniknews.ru/20211125/hajkakan-dramy-2022-tvakanin-kgeragnahatvi-bajc-hetvo-kveradarna--nvormal-makardaki-eazb-35722092.html
Ի՞նչ է պետք անել, որ Հայաստանի տնտեսական աճը կայունանա. ԵԱԶԲ–ն կանխատեսում է արել
Ի՞նչ է պետք անել, որ Հայաստանի տնտեսական աճը կայունանա. ԵԱԶԲ–ն կանխատեսում է արել
Sputnik Արմենիա
2022 թվականին կավելանա արժույթի ներհոսքը, ինչը կամրապնդի դրամի փոխարժեքը, սակայն դա չի կարող ամրապնդել տնտեսական աճը. դրա համար անհրաժեշտ են կապիտալ... 25.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-25T16:11+0400
2021-11-25T16:11+0400
2021-11-25T19:16+0400
հայաստան
դոլար
դրամ
եվրասիական զարգացման բանկ (եազբ)
https://cdn.am.sputniknews.ru/img/2124/86/21248685_0:85:1600:985_1920x0_80_0_0_050b32f32b1905874c56894dffcd80a3.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Հայկական դրամի փոխարժեքը 2022 թվականին կարժևորվի, սակայն 2023 թվականին կվերադառնա նախկին մակարդակին։ 2022 թվականի մակրոտնտեսական կանխատեսման մեջ նման եզրակացություն են անում Եվրասիական զարգացման բանկի վերլուծաբանները։2021 թվականի երրորդ եռամսյակի արդյունքներով` ԵԱԶԲ երկրների ընդհանուր ՀՆԱ–ն վերադարձել է նախաճգնաժամային ցուցանիշի։ Նախաճգնաժամային մակարդակի դեռ չեն վերադարձել Հայաստանն ու Ղրղզստանը (համապատասխանաբար 95% և 94% ՀՆԱ, 2019 թ.)։ 2022 թվականի արդյունքներով` ԵԱԶԲ երկրներում միջինը 2,9% տնտեսական աճ է ակնկալվում, ընդ որում` Հայաստանում և Ղրղզստանում միջինից բարձր աճ կգրանցվի (4,8% և 4,5%)։Հայաստանի, ինչպես նաև ԵԱԶԲ մյուս երկրների համար 2022 թվականին վերականգնողական աճի ավարտին զուգահեռ գնաճի իջեցում է սպասվում (իսկ դա նաև ապրանքների և ծառայությունների պահանջարկ է նշանակում)։ Բացի այդ, բանկի վերլուծաբանների սպասումների համաձայն` աստիճանաբար կվերականգնվեն ամբողջ աշխարհում լոգիստիկ շղթաները (թեև ԵԱԶԲ–ում խոստովանում են, որ հստակ կանխատեսումներ անել դժվար է)։ Բացի այդ, չի բացառվում, որ գնաճն ԱՄՆ–ում ակնկալվողից բարձր կլինի, ինչը կազդի գլոբալ գնաճի վրա։ Դրան գումարած Դաշնային պահուստը կբարձրացնի առանցքային տոկոսադրույքը, ինչը կարող է կապիտալի արտահոսքի հանգեցնել` զարգացող երկրներից դեպի զարգացած երկրներ։Սպասվում է, որ Հայաստանում գնաճը 2022 թվականի վերջին կնվազի մինչև 5%, իսկ դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ կամրապնդվի 466 ցուցանիշում (ներկայիս 476–ի փոխարեն)։ Հայկական դրամը կամրապնդվի արժույթի ներհոսքի հաշվին. արտերկրից դրամական փոխանցումների, արտահանումից ստացված եկամուտների (մետաղի բարձր գների դեպքում), ինչպես նաև միջազգային արժութային պահուստների ծավալների ավելացման, այդ թվում` SDR (ԱՄՀ–ի հաշվարկային միավոր) լրացուցիչ էմիսիայի հաշվին։ Դրա պատճառով, ըստ ԵԱԶԲ վերլուծաբանների, հայկական դրամը մի փոքր կգերագնահատվի, սակայն 2023 թվականին դուրս կգա 1 դոլարի դիմաց մոտ 480 դրամի մակարդակի, ինչը ԵԱԶԲ վերլուծաբանները հավասարակշռված են համարում։Արդյունաբերական արտադրությունը շարունակվում է հիմնականում կախված մնալ պղնձի խտանյութի և դորեի համաձուլվածքի (մաքուր ոսկու կիսաֆաբրիկատ) արտահանումից։ Ոռոգման ջրի պակասի հետևանքով կրճատվել է գյուղատնտեսական արտադրությունը (բացառությամբ մրգերի)։ Տնտեսական աճի ամրապնդումը կախված կլինի այս երկու գործոններից (մետաղի համաշխարհային գներ և միրգ–բանջարեղենի բերք)։2022 թվականի բնակչության հետաձգված ծախսերի հաշվին իներցիայով տնտեսական աճի հնարավորությունները սպառված են։ Հետագա հնարավորությունները կախված են բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված կառավարության քաղաքականությունից, ինչպես նաև կապիտալ ներդրումների ավելացումից։Հիշեցնենք, որ Եվրասիական զարգացման բանկի անդամ են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը։Ինչպես է կառուցվելու Հայաստանի խոշորագույն արևային կայանը. պարզաբանում է ԱՆԻՖ-ը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2124/86/21248685_88:0:1512:1068_1920x0_80_0_0_50dceadefeaa354fe385ab0f02c733c3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, դոլար, դրամ, եվրասիական զարգացման բանկ (եազբ)
հայաստան, դոլար, դրամ, եվրասիական զարգացման բանկ (եազբ)
Ի՞նչ է պետք անել, որ Հայաստանի տնտեսական աճը կայունանա. ԵԱԶԲ–ն կանխատեսում է արել
16:11 25.11.2021 (Թարմացված է: 19:16 25.11.2021) 2022 թվականին կավելանա արժույթի ներհոսքը, ինչը կամրապնդի դրամի փոխարժեքը, սակայն դա չի կարող ամրապնդել տնտեսական աճը. դրա համար անհրաժեշտ են կապիտալ ներդրումներ և բիզնես միջավայրի բարելավում։
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Հայկական դրամի փոխարժեքը 2022 թվականին կարժևորվի, սակայն 2023 թվականին կվերադառնա նախկին մակարդակին։ 2022 թվականի մակրոտնտեսական կանխատեսման մեջ նման եզրակացություն են անում Եվրասիական զարգացման բանկի վերլուծաբանները։
2021 թվականի երրորդ եռամսյակի արդյունքներով` ԵԱԶԲ երկրների ընդհանուր ՀՆԱ–ն վերադարձել է նախաճգնաժամային ցուցանիշի։ Նախաճգնաժամային մակարդակի դեռ չեն վերադարձել Հայաստանն ու Ղրղզստանը (համապատասխանաբար 95% և 94% ՀՆԱ, 2019 թ.)։ 2022 թվականի արդյունքներով` ԵԱԶԲ երկրներում միջինը 2,9% տնտեսական աճ է ակնկալվում, ընդ որում` Հայաստանում և Ղրղզստանում միջինից բարձր աճ կգրանցվի (4,8% և 4,5%)։
Հայաստանի, ինչպես նաև ԵԱԶԲ մյուս երկրների համար 2022 թվականին վերականգնողական աճի ավարտին զուգահեռ գնաճի իջեցում է սպասվում (իսկ դա նաև ապրանքների և ծառայությունների պահանջարկ է նշանակում)։ Բացի այդ, բանկի վերլուծաբանների սպասումների համաձայն` աստիճանաբար կվերականգնվեն ամբողջ աշխարհում լոգիստիկ շղթաները (թեև ԵԱԶԲ–ում խոստովանում են, որ հստակ կանխատեսումներ անել դժվար է)։ Բացի այդ, չի բացառվում, որ գնաճն ԱՄՆ–ում ակնկալվողից բարձր կլինի, ինչը կազդի գլոբալ գնաճի վրա։ Դրան գումարած Դաշնային պահուստը կբարձրացնի առանցքային տոկոսադրույքը, ինչը կարող է կապիտալի արտահոսքի հանգեցնել` զարգացող երկրներից դեպի զարգացած երկրներ։
Սպասվում է, որ
Հայաստանում գնաճը 2022 թվականի վերջին կնվազի մինչև 5%, իսկ դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ կամրապնդվի 466 ցուցանիշում (ներկայիս 476–ի փոխարեն)։ Հայկական դրամը կամրապնդվի արժույթի ներհոսքի հաշվին. արտերկրից դրամական փոխանցումների, արտահանումից ստացված եկամուտների (մետաղի բարձր գների դեպքում), ինչպես նաև միջազգային արժութային պահուստների ծավալների ավելացման, այդ թվում` SDR (ԱՄՀ–ի հաշվարկային միավոր) լրացուցիչ էմիսիայի հաշվին։ Դրա պատճառով, ըստ ԵԱԶԲ վերլուծաբանների, հայկական դրամը մի փոքր կգերագնահատվի, սակայն 2023 թվականին դուրս կգա 1 դոլարի դիմաց մոտ 480 դրամի մակարդակի, ինչը ԵԱԶԲ վերլուծաբանները հավասարակշռված են համարում։
Արդյունաբերական արտադրությունը շարունակվում է հիմնականում կախված մնալ պղնձի խտանյութի և դորեի համաձուլվածքի (մաքուր ոսկու կիսաֆաբրիկատ) արտահանումից։ Ոռոգման ջրի պակասի հետևանքով կրճատվել է գյուղատնտեսական արտադրությունը (բացառությամբ մրգերի)։ Տնտեսական աճի ամրապնդումը կախված կլինի այս երկու գործոններից (մետաղի համաշխարհային գներ և միրգ–բանջարեղենի բերք)։
2022 թվականի բնակչության հետաձգված ծախսերի հաշվին իներցիայով տնտեսական աճի հնարավորությունները սպառված են։ Հետագա հնարավորությունները կախված են բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված կառավարության քաղաքականությունից, ինչպես նաև կապիտալ ներդրումների ավելացումից։
Հիշեցնենք, որ Եվրասիական զարգացման բանկի անդամ են
Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը։