00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում ՌԴ կորպորացիաների հետ համատեղ ձեռնարկություններ կստեղծվեն. Գլազև

© Sputnik / Andranik GhazaryanԵՏՄ Ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով Կոլեգիայի անդամ (Նախարար) Սերգեյ Գլազևը ռադիո Sputnik--ի տաղավարում
ԵՏՄ Ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով Կոլեգիայի անդամ (Նախարար) Սերգեյ  Գլազևը ռադիո Sputnik--ի տաղավարում - Sputnik Արմենիա, 1920, 25.11.2021
Բաժանորդագրվել
ԵԱՏՄ շուկայում Հայաստանը մրցակցային առավելություններ ունի արդյունաբերության մի շարք ոլորտներում և ագրարային հատվածում։
Ի՞նչ հնարավորություններ է բացում Հայաստանի համար անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը: Ինչո՞ւ են երկրի բնակիչները ԵԱՏՄ-ն ամենից հաճախ ընկալում միայն որպես աշխատանքի շուկա։ Ո՞րն է Հայաստանի տնտեսական ինտեգրման գլխավոր խնդիրը և ո՞րն է նրա առավելությունը: Sputnik Արմենիայի այս և այլ հարցերին պատասխանել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Սերգեյ Գլազևը:

Հայաստան և ԵԱՏՄ․ տարանցման խնդիրներ

Այսօրվա դրությամբ ԵԱՏՄ-ն առաջին հերթին ընդհանուր շուկա է։ Առևտրի գլխավոր խնդիրը միշտ էլ սահմանների հատումն է։ Հայաստանը միությանն ավելի ուշ է միացել, ուստի առաջին ազդեցությունը՝ Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի միջև մաքսային արգելքների վերացումը, Հայաստանի համար աննկատ է անցել։
Ըստ վիճակագրության՝ դա հանգեցրել է ապրանքաշրջանառության 1,5 տոկոս ավելացման։ ԵԱՏՄ-ում Հայաստանի ընդգրկումը ևս իր դրական ազդեցությունն ունեցավ, որը սակայն այդքան արտահայտիչ չէր՝ ընդհանուր սահմանի բացակայության պատճառով։ Պահպանվում է նաև այլ պետությունների սահմանը հատելու խնդիրը, որն իր ծախսերն ունի, օրինակ՝ ապրանքների մաքսային ձևակերպումը, ինչը չկա ԵԱՏՄ մյուս անդամների միջև առևտրում, երբ մաքսային հայտարարագրեր ձևակերպելու կարիք առհասարակ չկա։
Բանկային քարտ - Sputnik Արմենիա, 1920, 19.11.2021
Հայաստանի քաղաքացիները կկարողանան վարկեր ստանալ Ռուսաստանից ու ԵԱՏՄ այլ երկրներից
Բայց ամեն դեպքում այդ շուկան բաց է Հայաստանի համար, ինչը երկրին թույլ է տալիս ցանկացած ապրանք արտադրել ԵԱՏՄ-ի սպառողների համար և մատակարարել այն առանց հարկեր և տուրքեր վճարելու՝ տեխնիկական կանոնակարգի և ֆիտոսանիտարական վերահսկողության ընդհանուր նորմատիվային բազայի համաձայն։ Այսպիսով, այն ամենը, ինչ կապված է ապրանքների տեղաշարժի հետ, ամբողջությամբ օրինականացված է։
Մաքսային սահմանի չեղարկման ազդեցությունը մարդկանց համար զգալի է դառնում 2-3 տարի անց, երբ փոխադարձ առևտուրը կայունանում է, ապրանքային հոսքերը կայուն բաշխում են գտնում, իսկ հետագա զարգացումն արդեն կապված է կոոպերացիայի զարգացման հետ։

Կոոպերացիայի զարգացումը ԵԱՏՄ-ում

Ժամանակակից միջազգային առևտրի հիմքում ընկած են կոոպերացիոն կապերը։ Համաշխարհային ապրանքաշրջանառության կեսից ավելին գործընկերների միջև կոոպերացիայի միջոցով ապրանքների մատակարարումն է, որոնք միասին պատրաստում են ինչ-որ վերջնական արտադրանք՝ այն հավաքելով տարբեր երկրներում արտադրվող բաղադրիչներից:
Կոոպերացիայի ընդլայնումն ավելի բարդ գործընթաց է, քանի որ այստեղ պահանջվում են վարկեր և գործընկերոջ հանդեպ վստահություն։
Մհեր Գրիգորյանն ու Սերգեյ Գլազևը քննարկել են ԵԱՏՄ համագործակցությանն առնչվող հարցեր
Այս առումով Ռուսաստանում հայկական բիզնեսը շատ լավ հեռանկարներ ունի, քանի որ հայ գործարարները կարող են իրենց փորձն օգտագործել պատմական հայրենիքում արտադրություններ բացելու համար։ Թեև, իհարկե, բացասական կողմ ևս կա՝ տարանցիկ սահմանափակումները։
Բայց այդ հարցը նույնպես լուծվում է։ Այսպես, Երևանում վերջերես կայացած միջկառավարական խորհրդի նիստում որոշում է կայացվել ներդնել մի գործիք, որը բավականին հեշտացնում է տարանցումը՝ նավիգացիոն կապարակնիքի (պլոմբի) օգտագործումը։ Եթե նման սարքով կապարակնքվում է այն բեռնարկղը կամ տրանսպորտային միջոցը, որով տեղափոխվում է ապրանքը, ապա դա թույլ է տալիս վերահսկել ապրանքի տեղաշարժը, ստուգել դրա համապատասխանությունը հայտարարագրում նշվածին։ Մարդկային գործոնը նվազագույնի է հասնում։ Այս գործիքը թույլ է տալիս կրճատել ապրանքների տեղափոխման ժամանակը, պարզեցնել մաքսային հսկողությունը, բացառել կոռուպցիոն գործոնը։

ԵԱՏՄ-Հայաստան-Իրան

Իրանի հետ հսկայական հեռանկարներ կան։ Այդ երկիրը հսկայական ու տարողունակ շուկա է, որն այսօր փաստացի բաց է մեզ համար։ Իրանի դեմ Արևմուտքի պատժամիջոցների պատճառով մրցակցային պայքարի աստիճանն այնտեղ շատ ավելի ցածր է, քան եվրոպական շուկաներում։ Իրանցիները շատ բարյացակամ են վերաբերվում գործընկերներին, որոնք ցանկանում են աշխատել իրենց հետ։
Մետաղաջարդոն - Sputnik Արմենիա, 1920, 19.11.2021
ԵԱՏՄ-ում հաստատվել է մետաղագործական ձեռնարկությունները հումքով ապահովելու ծրագիրը
Ռուսաստանն Իրանի հետ առևտրի արտոնյալ համաձայնագիր ունի, այսինքն՝ հեռանկարում դա կհանգեցնի ազատ առևտրի գոտու ստեղծմանը, և մենք Իրանի հետ առևտուր կանենք առանց մաքսատուրքերի։ Նման իրավիճակում Հայաստանի համար տնտեսական էքսպանսիայի շատ լավ հնարավորություններ են բացվում։ Օրինակ, Հայաստանում շատ լավ զարգացած է ֆինանսական տեխնոլոգիան, իսկ Իրանում ֆինանսա-տնտեսական շրջափակման պատճառով միջազգային հաշվարկների համար բանկերից օգտվելու հնարավորություն գրեթե չկա։ Դա լավ հատված է տեղեկատվական տեխնոլոգիաների համար՝ նվաճելու իրանական շուկայի այն ոլորտները, որտեղ Հայաստանն առաջարկելու բան ունի։
Ամբողջ ԵԱՏՄ-ի համար Հայաստանը պատուհան է դեպի Իրան։ Եվ հնարավորություն կա մասնակցելու ապրանքաշրջանառության կազմակերպմանը, առաջին հերթին՝ ժամանակակից ֆինանսական տեխնոլոգիաների օգտագործման, վճարահաշվարկային հարաբերությունների տեսանկյունից, որոնք կարող են առանց բանկի իրականացվել։

ԵԱՏՄ երկրների համատեղ արտադրությունների՝ կոոպերացիաների վարկավորումը

Որպեսզի կոոպերացիան կայանա, համապատասխան վարկային քաղաքականություն է անհրաժեշտ։ Պետք է անել այնպես, ինչպես դա անում են ԱՄՆ-ում, Եվրոպայում, Չինաստանում։
Չինաստանը մեր աչքի առաջ վերածվել է համաշխարհային տնտեսության կենտրոնի, և դա տեղի է ունեցել հենց վարկավորման ընդլայնման հաշվին։
ԵԱՏՄ-ի ներսում առևտրային խոչընդոտների մոտ 80%–ն արդեն վերացել է. Ղազախստանի վարչապետ
Բայց Ռուսաստանում, օրինակ, դա շատ բարդ է՝ «դրամական իշխանությունների» դոգմատիզմի պատճառով։ ԿԲ-ն շատ հարմար տեղ է զբաղեցրել, պատասխանատու է միայն գնաճի դեմ պայքարի համար, այն նույնիսկ ազատվել է տարադրամի փոխարժեքների կայունության համար պատասխանատվությունից, թեև դա ամրագրված է բանկի կանոնադրության մեջ:
Մեզ մոտ համարվում է, որ վարկավորումը առևտրային բանկերի գործն է, և որ նրանք սեփական ռիկի հաշվին, պահպանելով պահուստային պահանջները, պետք է ներդրումային որոշումներ կայացնեն։ Բայց խնդիրն այն է, որ երբ տոկոսադրույքը չափազանց բարձր է և բավարար թվով վարկառուներ չկան, բանկերն աստիճանաբար վերածվում են սպեկուլյատիվ շերտի։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հանդիպել է ԵՏՀ տեխնիկական կարգավորման հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Վիկտոր Նազարենկոյի հետ:  - Sputnik Արմենիա, 1920, 18.11.2021
Անվտանգ սնունդ․ ԵԱՏՄ շրջանակում ՍԱՏՄ–ն կզարգացնի համագործակցությունը
Ներկայումս Ռուսաստանում առևտրային բանկերի ակտիվներում ներդրումային վարկերի մասնաբաժինը կազմում է 5%, ներառյալ՝ պետականը: Բանկերը, ըստ էության, դադարել են կատարել իրենց հիմնական գործառույթը՝ խնայողությունները ներդրումների փոխակերպելը։ Այսպիսով, բարձր տոկոսադրույքը խոչընդոտ է ստեղծում իրական տնտեսության մեջ փողի ներհոսքի համար, որտեղ շահութաբերությունն ավելի ցածր է, քան այդ տոկոսադրույքները։
Իրավիճակն ավելի լավը չէ նաև ֆոնդային շուկայում, որտեղ հսկայական առավելություն են ստանում սպեկուլյանտները, որոնք գումար են վաստակում երկրների մակրոտնտեսական ցուցանիշների ապակայունացման հաշվին։
Այսպիսով, քանի դեռ մենք չենք կայունացրել փոխարժեքն ու չենք վերացրել սպեկուլյանտներին, ֆինանսական շուկան շարունակելու է սպեկուլյատիվ և քիչ գրավիչ լինել տնտեսության իրական հատվածի փոխառուների համար։
Բայց ելք կա․ անհրաժեշտ է ԵԱՏՄ-ի հետ կոոպերացիայի վարկային գիծ ստեղծել։

Ինչո՞վ է Հայաստանը հետաքրքիր ԵԱՏՄ շուկայի համար

Ռուսական շուկան լավ ծանոթ է հայկական պարենային արտադրանքին, և Ռուսաստանն իր պահանջարկով կարող է ծանրաբեռնել Հայաստանի ամբողջ ագրոարդյունաբերական համալիրը։ Այսպիսով, շատ հեռանկարային է ագրարային ոլորտի զարգացումը Հայաստանում, երբ մրգերի ու հատապտուղների պահանջարկը կարող է մի քանի անգամ ավելի մեծ լինել, քան հիմա։
Բայց այդ ուղղությամբ գործընթացն ընթանում է, և պետք չէ մեծ ջանքեր գործադրել, բացի պահպանման և տեղափոխման ենթակառուցվածքներ ստեղծելուց, ինչպես նաև գյուղացիներին վարկավորելուց։
Միշուստինը հույս ունի, որ Ռուսաստան-Բելառուս ինտեգրման ձևաչափը պահանջարկ կունենա ԵԱՏՄ-ում
Հայաստանն ավանդաբար ուժեղ է եղել սարքաշինության ոլորտում։ Այդ ուղղությունը մեծ պահանջարկ ունի։ Հայ մասնագետները կարող էին վերակենդանացնել այդ ոլորտը, եթե հետաքրքրեն ԵԱՏՄ-ից սպառողներին և ավելացնեն պահանջարկը։ Այստեղ պետք է գնալ ռուսական կորպորացիաների հետ համատեղ ձեռնարկությունների ստեղծման ճանապարհով, որոնք կարող էին Հայաստանի ձեռնարկություններին պատվերներ տալ։
Արդեն իսկ սկսվել են ներմուծվող ապրանքների փոխարինման աշխատանքները, այսինքն՝ եթե անհրաժեշտ ապրանքները ԵԱՏՄ-ում արտադրվում են, հարկավոր է, որ ներկրվողները դրանցով փոխարինվեն։ Այսպես, արդեն ծավալվել է ավիաշինության արդիականացման ծրագիրը։ Հասկանալի է, որ Հայաստանն ինքնաթիռներ չի արտադրի, բայց միանգամայն կարող է ավիացիայի համար սարքեր մատակարարել։
Հայաստանը մրցունակ առավելություններ ունի նաև ոսկերչական արդյունաբերության, թեթև արդյունաբերության ոլորտներում, և այդ ամենը կարող է մեծ մասշտաբով ներգրավվել ԵԱՏՄ շուկայում։
Լրահոս
0