https://arm.sputniknews.ru/20211125/erdvoghani-orery-hashvats-en-chi-bacarvum-vor-turqiajum-artahert-yntrutjunner-kanckacven-35723532.html
Էրդողանի օրերը հաշված են. չի բացառվում, որ Թուրքիայում արտահերթ ընտրություններ կանցկացվեն
Էրդողանի օրերը հաշված են. չի բացառվում, որ Թուրքիայում արտահերթ ընտրություններ կանցկացվեն
Sputnik Արմենիա
Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Թուրքիայում անցկացվող բողոքի ակցիաներին, նշել, թե ովքեր են կանգնած դրանց հետևում և ինչ... 25.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-25T19:01+0400
2021-11-25T19:01+0400
2021-11-25T19:01+0400
թուրքիա
ռեջեփ թայիփ էրդողան
բողոքի ակցիա
ընտրություններ
հանրահավաք
ռադիո
պոդկաստ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/19/35721630_0:0:1600:901_1920x0_80_0_0_ddc99d8d65dfea567e86c45e66072744.jpg
Էրդողանի օրերը հաշված են. ո՞ր դեպքում Թուրքիայում արտահերթ ընտրություններ կանցկացվեն
Sputnik Արմենիա
Էրդողանի օրերը հաշված են. ո՞ր դեպքում Թուրքիայում արտահերթ ընտրություններ կանցկացվեն
Թուրքիայում պարբերաբար անցկացվող բողոքի ակցիաներն ավելի շատ որոշ կուսակցությունների կողմից կազմակերպվող ցույցեր են, քան համաժողովրդական ընդվզման դրսևորում։ Այսպես է կարծում թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը, որը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանեց հարևան երկրում անցկացվող ցույցերը։Նրա խոսքով` և՛ ընդդիմության, և՛ հասարակության մեծ մասը դժգոհ է Էրդողանի իշխանությունից, սակայն Էրդողանը բավականաչափ փորձառություն ունի դրանք ճնշելու և ավելի մեծ զանգվածների ներգրավումը կասեցնելու հարցում։«Էրդողանն իր բռունցքի մեջ է պահում ամբողջ երկիրը և ժողովրդին։ Ժողովուրդը գոհ չէ նրանից, սակայն վերջինս կարողանում է իր հիմնական հակառակորդներին լռեցնել` նրանց պահելով բանտերում։ Մարդիկ վախենում են այլևս խոսել, որովհետև ով խոսում է` նստելու է, դրա համար էլ ժողովուրդը ծպտուն չի հանում»,- ասաց նա։Բանտում հայտնվելու վախը մարդկանց ստիպում է սահմանափակվել վարչախմբի նկատմամբ դժգոհությունները միայն ծանոթների, բարեկամների շրջանում արտահայտելով։ Չնայած դրան` թուրքագետը կարծում է, որ Էրդողանի օրերը հաշված են։ Նախ` Թուրքիայի նախագահի առողջական խնդիրների մասին խոսակցությունները վերջին շրջանում նոր թափ են ստանում, հետո էլ չի բացառվում, որ Թուրքիայում արտահերթ նախագահական ընտրություններն անցկացվեն։ Արտահերթ ընտրությունները, սակայն, հնարավոր են միայն այն դեպքում, եթե դրանք Էրդողանին ձեռնտու լինեն։Նշենք, որ վերջին օրերին` լիրայի անկման ֆոնին, Ստամբուլում և Անկարայում տեղի են ունեցել ինքնաբուխ բողոքի ակցիաներ, որոնց ժամանակ հնչել են Թուրքիայի կառավարության հրաժարականի և «Արդարություն և զարգացում» կուսակցությանն իշխանությունից հեռացնելու պահանջներ։Նոյեմբերի 19-ին Թուրքիայի Ժողովրդահանրապետական և Լավ կուսակցությունների առաջնորդներ Քեմալ Քըլըչդարօղլուն և Մերալ Աքշեները երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մեղադրել էին ոչ կոմպետենտության մեջ։ Ընդդիմադիր ուժերի ղեկավարները կոչ են արել արտահերթ ընտրություններ անցկացնել լիրայի փոխարժեքի ռեկորդային անկման ֆոնին: Սակայն Էրդողանը մերժել է ընդդիմության պահանջները՝ հայտարարելով, որ ընտրությունները տեղի կունենան նախանշված ժամկետին ՝ 2023 թվականի հունիսին։
https://arm.sputniknews.ru/20211125/khaghi-mej-nerqashel-turqiajin-kam-inchu-e-alievy-hajasirutjan-mej-meghadrum-minski-khmbin-35701077.html
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/19/35721630_83:0:1471:1041_1920x0_80_0_0_53c228a5c5efffbe91729742852013f2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, ռեջեփ թայիփ էրդողան, բողոքի ակցիա, ընտրություններ, հանրահավաք, պոդկաստ
թուրքիա, ռեջեփ թայիփ էրդողան, բողոքի ակցիա, ընտրություններ, հանրահավաք, պոդկաստ
Էրդողանի օրերը հաշված են. չի բացառվում, որ Թուրքիայում արտահերթ ընտրություններ կանցկացվեն
Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Թուրքիայում անցկացվող բողոքի ակցիաներին, նշել, թե ովքեր են կանգնած դրանց հետևում և ինչ դերակատարում կարող են ունենալ երկրի քաղաքական կյանքում։
Թուրքիայում պարբերաբար անցկացվող բողոքի ակցիաներն ավելի շատ որոշ կուսակցությունների կողմից կազմակերպվող ցույցեր են, քան համաժողովրդական ընդվզման դրսևորում։ Այսպես է կարծում թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը, որը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանեց հարևան երկրում անցկացվող ցույցերը։
Նրա խոսքով` և՛ ընդդիմության, և՛ հասարակության մեծ մասը դժգոհ է Էրդողանի իշխանությունից, սակայն Էրդողանը բավականաչափ փորձառություն ունի դրանք ճնշելու և ավելի մեծ զանգվածների ներգրավումը կասեցնելու հարցում։
«Էրդողանն իր բռունցքի մեջ է պահում ամբողջ երկիրը և ժողովրդին։ Ժողովուրդը գոհ չէ նրանից, սակայն վերջինս կարողանում է իր հիմնական հակառակորդներին լռեցնել` նրանց պահելով բանտերում։ Մարդիկ վախենում են այլևս խոսել, որովհետև ով խոսում է` նստելու է, դրա համար էլ ժողովուրդը ծպտուն չի հանում»,- ասաց նա։
Բանտում հայտնվելու վախը մարդկանց ստիպում է սահմանափակվել վարչախմբի նկատմամբ դժգոհությունները միայն ծանոթների, բարեկամների շրջանում արտահայտելով։ Չնայած դրան` թուրքագետը կարծում է, որ Էրդողանի օրերը հաշված են։ Նախ` Թուրքիայի նախագահի առողջական խնդիրների մասին խոսակցությունները վերջին շրջանում նոր թափ են ստանում, հետո էլ չի բացառվում, որ Թուրքիայում արտահերթ նախագահական ընտրություններն անցկացվեն։ Արտահերթ ընտրությունները, սակայն, հնարավոր են միայն այն դեպքում, եթե դրանք Էրդողանին ձեռնտու լինեն։
Նշենք, որ վերջին օրերին` լիրայի անկման ֆոնին, Ստամբուլում և Անկարայում տեղի են ունեցել
ինքնաբուխ բողոքի ակցիաներ, որոնց ժամանակ հնչել են Թուրքիայի կառավարության հրաժարականի և «Արդարություն և զարգացում» կուսակցությանն իշխանությունից հեռացնելու պահանջներ։
Նոյեմբերի 19-ին Թուրքիայի Ժողովրդահանրապետական և Լավ կուսակցությունների առաջնորդներ Քեմալ Քըլըչդարօղլուն և Մերալ Աքշեները երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մեղադրել էին ոչ կոմպետենտության մեջ։ Ընդդիմադիր ուժերի ղեկավարները կոչ են արել արտահերթ ընտրություններ անցկացնել լիրայի փոխարժեքի ռեկորդային անկման ֆոնին: Սակայն Էրդողանը մերժել է ընդդիմության պահանջները՝ հայտարարելով, որ ընտրությունները տեղի կունենան նախանշված ժամկետին ՝ 2023 թվականի հունիսին։