00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
30 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
11 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անհրաժեշտ է մարդասիրություն ցուցաբերել. արդյո՞ք Հայաստանում նոր համաներում կհայտարարվի

© Sputnik / Andranik Ghazaryan«Արմավիր» ՔԿՀ. արխիվային լուսանկար
«Արմավիր» ՔԿՀ. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 25.11.2021
Բաժանորդագրվել
Քաղաքացիներն առաջարկել են ընդլայնել ՀՀ իշխանությունների մշակած նախագծով համաներման ենթակա անձանց շրջանակը։ Բոլոր առաջարկներն ընդունվել են ի գիտություն, սակայն թե նախագծում ինչ փոփոխությունների կհանգեցնեն դրանք, առայժմ հայտնի չէ:
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Արդեն մի քանի ամիս է, ինչ Հայաստանում ակտիվորեն քննարկվում է ՀՀ քննչական կոմիտեի ներկայացրած համաներման նախագիծը։ Դրանով առաջարկվում է համաներում շնորհել Արցախում մարտական գործողությունների մասնակիցներին, որոնք մեղադրվում են, կասկածվում են կամ արդեն դատապարտվել են մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը կատարած հանցագործությունների (ոչ ծանր) համար:
Армянские военнослужащие на одной из позиций близ села Давид Бек в Сюникской области Армении - Sputnik Արմենիա, 1920, 23.08.2021
Համաներում կլինի պատերազմի ժամանակ դատապարտված և հետախուզման մեջ գտնվող անձանց նկատմամբ
Նախագիծը նաև համաներում է նախատեսում այն անձանց նկատմամբ, որոնք կատարել են կամ կասկածվում են զինվորական ծառայության հանցագործությունների կատարման համար 2020թ. նոյեմբերի 9-ից մինչև 2021 թվականի մարտի 24-ն ընկած ժամանակահատվածում, երբ վերացվել է ռազմական դրությունը:
Նախագիծը ներկայացվել էր հանրային քննարկման ս.թ. օգոստոսի 23-ից մինչև սեպտեմբերի 7-ը։
Արդարադատության նախարարության իրավական նախագծերի տեղեկատվական հարթակում (e-draft.am), որտեղ հրապարակվել է նախագիծը, որոշ քաղաքացիներ հանդես են եկել համաներման ենթակա անձանց շրջանակը ընդլայնելու կամ ևս մեկ համաներում հայտարարելու առաջարկով:

«Շատ երկրներում համաներումը հայտարարվում է Սուրբ ծննդյան կամ պետական տոների նախաշեմին, տարածվում է մեկ-երկու տարուց ավելի անազատության մեջ գտնվող և այդ ընթացքում օրինակելի վարք դրսևորած բոլոր կալանավորների վրա: Հետևաբար, անհրաժեշտ է մարդասիրություն ցուցաբերել և ավելի մեծ թվով բանտարկյալների ներգրավել այդ գործընթացում»,-կարծում են մի շարք քաղաքացիներ։

Քաղաքացիների առաջարկություններն ընդունվել են ի գիտություն, սակայն թե ինչպես դրանք կանդրադառնան նախագծի վրա, դեռ հայտնի չէ։ Ներկայում ընթանում է ստացված առաջարկությունների և դիտողությունների ամփոփման գործընթաց՝ այնուհետև նախագիծը կառավարությանն ու խորհրդարանին ներկայացնելու համար:
Роберт Кочарян на встрече с гражданами административных районов Ачапняк и Давиташен (6 июня 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 08.06.2021
«Եթե Փաշինյանն ասում է` վենդետա է անելու, ես էլ ասում եմ` համաներում է լինելու». Քոչարյան
Միաժամանակ, մամուլում տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարությունն ու քննչական կոմիտեն համաներման մասին նոր նախագիծ են մշակում։
Sputnik Արմենիա գործակալությունը գրավոր հարցումով դիմել է այդ գերատեսչություններին՝ պարզելու` արդյո՞ք իսկապես համաներման ևս մեկ նախագիծ է մշակվում (բացի օգոստոսի 23-ին ներկայացվածից): Ի պատասխան քննչական կոմիտեից հայտնեցին, որ նախնական նախագիծը սեպտեմբերի 15-ին ուղարկվել է արդարադատության նախարարություն՝ կառավարության աշխատակազմին ներկայացնելու համար։

«Ներկայում արդարադատության նախարարությունում համաներման մասին որևէ այլ նախագիծ չկա»,-հայտնեցին նախարարությունից։

Նշենք, որ վերջին անգամ Հայաստանում համաներում հայտարարվել է 2018թ․-ին։ Քրեակատարողական հիմնարկներում պահվող 2888 կալանավորներից ազատվել են 270-ը։ Կրճատվել է 396 կալանավորի (21,5%-ի) պատժաժամկետը։ Պատժի կրումից ազատվել է 2720 մարդ՝ 3850-ից (պատիժն ազատազրկման հետ կապված չի եղել)։ Քննչական կոմիտեն փակել է հետաքննության փուլում գտնվող 6140 գործերից ավելի քան հազարը։
Լրահոս
0