00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանական մաքսակետերից մինչև լցակայաններ. ՀՀ–ում վառելիքի նոր թանկացում է կանխատեսվում

© Sputnik / Andranik GhazaryanАвтозаправочная станция в Арагацотне
Автозаправочная станция в Арагацотне - Sputnik Արմենիա, 1920, 25.11.2021
Բաժանորդագրվել
Քանի որ բենզինի ու հեղուկ գազի գինը բարձրանում է, դա չի կարող չազդել նաև սեղմված գազի գների վրա։ Էներգետիկ անվտանգության ինստիտուտի տնօրեն Վահե Դավթյանը ՀՀ սեղմված գազի վաճառքի կետերից արդեն թանկացան ազդակներ է ստացել։
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Մամուլում վերջին օրերին շրջանառող տեղեկությունները, թե Իրանից Հայաստան ներկրվող հեղուկ վառելիքի ծավալը կտրուկ նվազել է` կապված Գորիս–Կապան ավտոճանապարհին տիրող իրավիճակի հետ, Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Էներգետիկ անվտանգության ինստիտուտի տնօրեն Վահե Դավթյանը։
Ընդ որում, նրա խոսքով, առկա իրավիճակն առավելապես ազդում է ոչ այնքան բենզինի կամ դիզվառելիքի, որքան Իրանից Հայաստան ներկրվող հեղուկ գազի վրա։
«Այստեղ մենք ունենք իրապես լուրջ խնդիրներ, և այն զարգացումները, որոնք տեսնում ենք Գորիս–Կապան ճանապարհին, արդեն ուղղակի անդրադարձ ունեն թե՛ ներհայաստանյան շուկայում հեղուկ գազի պակասուրդի, թե՛ գնի բարձրացման վրա։ Միայն վերջին 1 ամսում հեղուկ գազի գինը Հայաստանում 20 դրամով թանկացավ»,– ասաց Դավթյանը։
Բայց սրանով թանկացումը չի ավարտվի։ Փորձագետի համոզմամբ` նոր թանկացումները դեռ առջևում են։ Բանն այն է, որ հեղուկ գազը Հայաստան է ներկրվում խոշոր գաբարիտային բեռնատարներով, որոնց համար ՀՀ իշխանությունների կառուցած այլընտրանքային շրջանցիկ ճանապարհները չափազանց նեղ են ու անանցանելի։
Գազատար - Sputnik Արմենիա, 1920, 10.11.2021
Սպառողներին մատակարարվող գազի սակագինն առայժմ չի բարձրանա. Բաղրամյան
«Եթե այս իրավիճակը շարունակվի, բնականաբար, պակասուրդն ավելանալու է ու իր հերթին հանգեցնելու է շարունակական գնաճի»,– ասաց նա։
Գնաճային ճնշումները, սակայն, ոչ միայն ներքին ու տարածաշրջանային են, այլև համաշխարհային։ Հեղուկ գազի պահանջարկն աշխարհում վերջին շրջանում կտրուկ ավելացել է, ինչից օգտվելով` միջազգային շուկայի խաղացողները բարձրացնում են գինը։
Նավթի համաշխարհային գինը ևս կորոնավիրուսային 2020թ–ից ի վեր շարունակում է աճել` ներկայում հասնելով 1 բարելի դիմաց 82 դոլարի: Սա էլ իր հերթին ազդում է բենզինի ու դիզվառելիքի գների վրա։
Վառելիքի շուկայի համատարած գնաճը, Վահե Դավթյանի դիտարկմամբ, չի շրջանցելու նաև սեղմված գազի հայաստանյան շուկան։

«Քանի որ Հայաստանում ավտոմեքենաների մեծ մասը շահագործվում են բնական գազով, բնականաբար, այս շուկայում ևս որոշակի փոփոխություններ լինելու են։ Մասնավորապես` արդեն ազդակներ են գալիս սեղմված գազի վաճառքի կետերից, որ այնտեղ ևս սպասվում է որոշակի բարձրացում,որովհետև բենզինի գինը բարձրանում է, բարձրանում է նաև հեղուկ գազի գինը, ու, բնականաբար, սա չի կարող չանդրադառնալ, իսկ էֆեկտը լինելու է մուլտիպլիկատիվ` ամբողջ շուկայի համար»,– ասաց Դավթյանը։

Ստեղծված բարդ իրավիճակում, ըստ Վահե Դավթյանի, հայաստանյան շուկայի համար որոշակի փրկօղակկարող է դառնալ ռուսական արտադրության հեղուկ վառելիքը։ Իրան–Հայաստան ավտոճանապարհների փակ կամ ոչ այնքան անվտանգ ու անցանելի լինելու պատճառով, նրա համոզմամբ, հայաստանյան ներկրողներն աստիճանաբար կենտրոնանալու են ռուսաստանյան շուկայից ներկրումների վրա։
Բայց սա էլ իր թաքնված վտանգներն է պարունակում հայաստանյան շուկայի համար։ Բանն այն է, որ ՌԴ–ում պարբերաբար օրակարգ է բերվում հեղուկ գազի ու բենզինի արտահանման ծավալների նկատմամբ սահմանափակումներ կիրառելու հարցը` սեփական ներքին շուկան գնաճային ցնցումներից զերծ պահելու համար։
«Սա հաշվի առնելով` մենք կարող ենք ասել, որ, այո՛, ռուսական տարբերակը կարող ենք ինչ–որ իմաստով փրկօղակ դիտարկել, բայց, հաշվի առնելով, որ նմանատիպ որոշում կարող է կիրառվել նաև ՀՀ–ի նկատմամբ, հնարավոր պակասորդը հաղթահարելն այս դեպքում շատ դժվար կլինի։ Եվ պակասորդի ազդեցությունը կանդրադառնա նաև գնի վրա»,– ասաց Դավթյանը։
Ե՛վ նախկինում, և՛ հիմա օլիգարխներն օգտվում են առիթից. տնտեսագետը` բենզինի գնաճի մասին
Նշենք, որ Իրանից ներկրվող բենզինը որպես կանոն հայաստանյան բենզինի շուկայի շուրջ 20-25 տոկոսն է կազմում, իսկ իրանական հեղուկ գազը` 40-50։
Այս է պատճառը, որ փորձագիտական գնահատականներով Գորիս–Կապան ճանապարհին առկա վիճակն առաջին հերթին ազդում է հատկապես հեղուկ գազի շուկայի ու գների վրա։
Հիշեցնենք` 2021թ–ի սեպտեմբերի 10-ին ադրբեջանցիները Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում մաքսակետեր էին տեղադրել, ավելի ուշ` նոյեմբերի լույս 11-ի գիշերը ևս 1 մաքսակետ տեղադրվեց։
Այս մաքսակետերում Իրանից վառելիք ներկրող յուրաքանչյուր մեքենայից Ադրբեջանը 250 դոլար մաքսատուրք է գանձում և ևս 150 դոլար` նույն ճանապարհով Իրան վերադարձող մեքենայից։ Արդյունքում իրանցի ներկրողների համար Հայաստան վառելիք ներկրելը թանկացել է 400 դոլարով, ինչը իրանցի վարորդների խոսքով, իրենց համար ձեռնտու չէ։ Իսկ ՀՀ իշխանությունների առաջարկած այլընտրանքային ճանապարհները նման հսկա բեռնատարների համար անցանելի չեն։
Բենզին - Sputnik Արմենիա, 1920, 02.11.2021
ՄՊՀ–ն ուսումնասիրում է բենզինի շուկան. վերջին թանկացումները չեն դիտարկվում
Թե այս փոփոխությունների արդյունքում որքանով է նվազել Իրանից Հայաստան ներմուծվող հեղուկ վառելիքի ծավալը, ՊԵԿ–ը պաշտոնական տվյալներ դեռ չի հրապարակել։ Տարվա երկրորդ կիսամյակը կվերլուծվի միայն տարվա ավարտին։
Առայժմ հրապարակված վիճակագրությունը փաստում է միայն, որ 2020թ–ի ճգնաժամային տարվանից ու փակ սահմաններից հետո այս տարվա առաջին կիսամյակում թե՛ նավթամթերքի ու թե՛ հեղուկ գազի ներկրումների ծավալները կտրուկ ավելացել են` ինչպես Իրանից, այնպես էլ ՌԴ–ից։
Այսպես` Իրանից հեղուկ գազի ներկրումն այս տարի հունվար–հուլիսին 10 անգամ գերազանցել է 2020թ–ի տարեկան ցուցանիշը` անցյալ տարվա 2 147, 1 տոննայից հասնելով 21 445, 3 տոննայի։ Ռուսաստանից այս տարի ներկրվել է 9688,4 տոննա հեղուկ գազ` 2020թ.-ի 18 477,7 տոննայի փոխարեն։
Նավթ–նավթամթերքի ներկրումը ՌԴ–ից այս տարվա առաջին կիսամյակում գերազանցել է 2020թ–ի տարեկան ցուցանիշը (162797,7 տոննայի փոխարեն` 172107,8 տոննա)։
Իսկ Իրանից այս տարվա առաջին կիսամյակում անցյալ տարվա համեմատ կրկնակի ավելի նավթ–նավթամթերք է ներկրվել (2020-ի 30801,6 տոննայի փոխարեն 54055,4 տոննա):
Լրահոս
0