https://arm.sputniknews.ru/20211124/hanrakrtutjan-masin-orenqum-pvopvokhutjunner-klinen-varchapeti-mvot-qnnarkum-e-eghel-35694489.html
Ի՞նչ են ենթադրում Հանրակրթության մասին օրենքի փոփոխությունները. քննարկում վարչապետի մոտ
Ի՞նչ են ենթադրում Հանրակրթության մասին օրենքի փոփոխությունները. քննարկում վարչապետի մոտ
Sputnik Արմենիա
ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ՀՀ վարչապետին մանրամասն ներկայացրել է նախագիծը։ 24.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-24T17:25+0400
2021-11-24T17:25+0400
2021-11-24T17:40+0400
օրենք
հայաստան
նիկոլ փաշինյան
հհ կառավարություն
նախագիծ
կրթություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/18/35693648_0:166:1600:1066_1920x0_80_0_0_2eaac564cfa4323f53de858dfad99ede.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել է Հանրակրթության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենսդրական նախագիծը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։Նշվում է, որ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մանրամասն ներկայացրել է նախագիծը՝ նշելով, որ այն նախատեսում է ուսուցիչների ատեստավորման, խրախուսման, մասնագիտական կարողությունների զարգացման նոր գործիքների ներդրում: Ընդգծվել է, որ փոփոխությունները միտված են հանրակրթության կառավարման ուղղությամբ առավել արդյունավետ և ճկուն մոտեցումների կիրառմանը, ուսուցիչների գործունեության համար առավել նպաստավոր պայմանների ներդրմանը, հանրակրթության ոլորտում ծախսերի, դպրոցների կառավարման արդյունավետության բարձրացմանը:Նախագծի քննարկումից հետո եղել է մտքերի փոխանակություն, ներկայացվել են տարբեր առաջարկություններ և դիտարկումներ, որոնք հաշվի առնելով էլ այն կլրամշակվի:Փաշինյանն իր հերթին կարևորել է հանրակրթության ոլորտում շարունակական և արդյունավետ բարեփոխումները՝ ընդգծելով, որ կրթության որակի բարձրացումը կառավարության առաջնահերթություններից մեկն է:Հիշեցնենք` այս օրենքի նախագծի ամենաշատ քննարկված կետերից մեկը դարձավ մասնագիտական կրթություն չունեցող անձանց դասավանդելու թույլտվություն տալը։Մասնագետների բացի պատճառով 2019-20թթ.–ին Հայաստանի 32 դպրոցում ֆիզիկա և քիմիա առարկաները չեն դասավանդվել։Ըստ նախագծի` առնվազն 2 անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով ուսուցչի թափուր տեղը չհամալրվելու պարագայում այդ տեղի համար կարող է դիմել նաև մասնագիտական կրթություն չունեցող անձը։ Սակայն դիմողը պետք է անցնի ԿԳՄՍՆ-ի մշակած պետական ծրագիրը, որից հետո միայն մասնակցի մրցույթին։
https://arm.sputniknews.ru/20210802/sd-n-hakasahmanadrakane-janachel-bardzraguyn-krtutyan-gitutyan-masin-orenqy-28521730.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/18/35693648_90:0:1511:1066_1920x0_80_0_0_752d1eb091d601017159ffc67acccb57.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
օրենք, հայաստան, նիկոլ փաշինյան, հհ կառավարություն, նախագիծ, կրթություն
օրենք, հայաստան, նիկոլ փաշինյան, հհ կառավարություն, նախագիծ, կրթություն
Ի՞նչ են ենթադրում Հանրակրթության մասին օրենքի փոփոխությունները. քննարկում վարչապետի մոտ
17:25 24.11.2021 (Թարմացված է: 17:40 24.11.2021) ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ՀՀ վարչապետին մանրամասն ներկայացրել է նախագիծը։
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել է Հանրակրթության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենսդրական նախագիծը: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մանրամասն ներկայացրել է նախագիծը՝ նշելով, որ այն նախատեսում է ուսուցիչների ատեստավորման, խրախուսման, մասնագիտական կարողությունների զարգացման նոր գործիքների ներդրում:
Ընդգծվել է, որ փոփոխությունները միտված են հանրակրթության կառավարման ուղղությամբ առավել արդյունավետ և ճկուն մոտեցումների կիրառմանը, ուսուցիչների գործունեության համար առավել նպաստավոր պայմանների ներդրմանը, հանրակրթության ոլորտում ծախսերի, դպրոցների կառավարման արդյունավետության բարձրացմանը:
Նախագծի քննարկումից հետո եղել է մտքերի փոխանակություն, ներկայացվել են տարբեր առաջարկություններ և դիտարկումներ, որոնք հաշվի առնելով էլ այն կլրամշակվի:
Փաշինյանն իր հերթին կարևորել է հանրակրթության ոլորտում շարունակական և արդյունավետ բարեփոխումները՝ ընդգծելով, որ կրթության որակի բարձրացումը կառավարության առաջնահերթություններից մեկն է:
Հիշեցնենք` այս օրենքի նախագծի ամենաշատ քննարկված կետերից մեկը դարձավ մասնագիտական կրթություն չունեցող անձանց դասավանդելու թույլտվություն տալը։
Մասնագետների բացի պատճառով 2019-20թթ.–ին
Հայաստանի 32 դպրոցում ֆիզիկա և քիմիա առարկաները չեն դասավանդվել։
Ըստ նախագծի` առնվազն 2 անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով ուսուցչի թափուր տեղը չհամալրվելու պարագայում այդ տեղի համար կարող է դիմել նաև մասնագիտական կրթություն չունեցող անձը։ Սակայն դիմողը պետք է անցնի ԿԳՄՍՆ-ի մշակած պետական ծրագիրը, որից հետո միայն մասնակցի մրցույթին։