https://arm.sputniknews.ru/20210802/sd-n-hakasahmanadrakane-janachel-bardzraguyn-krtutyan-gitutyan-masin-orenqy-28521730.html
ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը
ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը
Sputnik Արմենիա
Ընդունված օրենքը նախագահի կողմից ստորագրելու պարագայում խաթարվելու էր բուհերի ինքնավարության սկզբունքը․ բուհերի հոգաբարձուների խորհրդի անդամների թիվը հասցվելու... 02.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-02T17:16+0400
2021-08-02T17:16+0400
2021-08-02T17:34+0400
հայաստան
սահմանադրական դատարան
կրթություն
օրենք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/19/24600542_0:0:1600:901_1920x0_80_0_0_600e5e1a57fba841049c3a59ac577029.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. ՀՀ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել «Բարձագույն կրթության և գիտության մասին» 7-րդ գումարման ԱԺ-ի մեծամասնության կողմից ընդունած օրենքը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ 7-րդ գումարման «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը։«ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել «Բարձագույն կրթության և գիտության մասին» 7-րդ գումարման ԱԺ-ի մեծամասնության կողմից ընդունած օրենքը։ Մասնավորապես հակասահմանադրական են ճանաչվել հետևյալ կետերը․ՀՀ նախագահն այցելել է ԳԱԱ. քննարկվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը3. Հանրային բուհի կառավարման խորհուրդը ձևավորվում է հետևյալ համամասնությամբ՝1) չորսին առաջադրում է բուհի ակադեմիական խորհուրդը, որոնց ներկայացվող պահանջները, առաջադրման և լիազորությունների դադարեցման կարգը սահմանվում են բուհի կանոնադրությամբ,2) հինգին նշանակում է համապատասխան լիազոր մարմնի ղեկավարը։4. Կառավարման խորհրդի բուհի չորս անդամներին սույն հոդվածի 6-րդ մասում սահմանված ժամկետում չառաջադրելու կամ չորսից պակաս առաջադրելու դեպքում կառավարման խորհրդի բուհի կողմից չառաջադրված անդամների համալրումն իրականացնում է համապատասխան լիազոր մարմնի ղեկավարը», - ասված է ՍԴ որոշման մեջ։Կոստանյանի խոսքով՝ ընդունված օրենքը նախագահի կողմից ստորագրելու պարագայում խաթարվելու էր բուհերի ինքնավարության սկզբունքը. բուհերի հոգաբարձուների խորհրդի անդամների թիվը հասցվելու էր 9-ի, որից 5-ին նշանակելու էր կառավարությունը, դա զրկելու էր բուհին ինքնուրույն որոշումներ կայացնելու բացառիկ հնարավորությունից։«Հանուն արդարության ասենք, որ ՍԴ-ն պահպանեց բարձրագույն դատարանի՝ իր ողջախոհությունը և փրկեց բուհական համակարգի ինքնավարությունը հարվածի տակ դնելուց»,- գրել է Կոստանյանը։Հիշեցնենք, որ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկել էր «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ նախատեսող օրինագիծը, համաձայն որի բուհի ռեկտորը պետք է ընտրվի համալսարանի կառավարման խորհրդում և հրամանագրվի լիազոր մարմնի ղեկավարի կողմից: Առաջարկվում է նաև հանել հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնն անընդմեջ 2-ից ավելի անգամ զբաղեցնելու սահմանափակումը: Օրենսդրական փաթեթով նախատեսվում է նաև բուհի ռեկտորի, ամբիոնի վարիչների և դեկանների պաշտոնները վարչականից դարձնել ակադեմիական:Հայաստանի խորհրդարանը լուռ ու միաձայն ընդունեց աղմկահարույց օրինագծերը
https://arm.sputniknews.ru/20210422/naxagah-chi-storagrel-bardzraguyn-krtutyan-ev-gitutyan-masin-orenq-ev-dimel-e-sd-27272897.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/19/24600542_129:0:1553:1068_1920x0_80_0_0_bd39232b09c0eb68e0ef5a95b0dec5ec.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սահմանադրական դատարան, կրթություն, օրենք
հայաստան, սահմանադրական դատարան, կրթություն, օրենք
ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը
17:16 02.08.2021 (Թարմացված է: 17:34 02.08.2021) Ընդունված օրենքը նախագահի կողմից ստորագրելու պարագայում խաթարվելու էր բուհերի ինքնավարության սկզբունքը․ բուհերի հոգաբարձուների խորհրդի անդամների թիվը հասցվելու էր 9-ի, որից 5-ին նշանակելու էր կառավարությունը։
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. ՀՀ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել «Բարձագույն կրթության և գիտության մասին» 7-րդ գումարման ԱԺ-ի մեծամասնության կողմից ընդունած օրենքը։ Այս մասին
Facebook-ի իր էջում գրել է ԱԺ 7-րդ գումարման «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը։
«ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել «Բարձագույն կրթության և գիտության մասին» 7-րդ գումարման ԱԺ-ի մեծամասնության կողմից ընդունած օրենքը։ Մասնավորապես հակասահմանադրական են ճանաչվել հետևյալ կետերը․
3. Հանրային բուհի կառավարման խորհուրդը ձևավորվում է հետևյալ համամասնությամբ՝
1) չորսին առաջադրում է բուհի ակադեմիական խորհուրդը, որոնց ներկայացվող պահանջները, առաջադրման և լիազորությունների դադարեցման կարգը սահմանվում են բուհի կանոնադրությամբ,
2) հինգին նշանակում է համապատասխան լիազոր մարմնի ղեկավարը։
4. Կառավարման խորհրդի բուհի չորս անդամներին սույն հոդվածի 6-րդ մասում սահմանված ժամկետում չառաջադրելու կամ չորսից պակաս առաջադրելու դեպքում կառավարման խորհրդի բուհի կողմից չառաջադրված անդամների համալրումն իրականացնում է համապատասխան լիազոր մարմնի ղեկավարը», - ասված է ՍԴ որոշման մեջ։
Կոստանյանի խոսքով՝ ընդունված օրենքը նախագահի կողմից ստորագրելու պարագայում խաթարվելու էր բուհերի ինքնավարության սկզբունքը. բուհերի հոգաբարձուների խորհրդի անդամների թիվը հասցվելու էր 9-ի, որից 5-ին նշանակելու էր կառավարությունը, դա զրկելու էր բուհին ինքնուրույն որոշումներ կայացնելու բացառիկ հնարավորությունից։
«Հանուն արդարության ասենք, որ ՍԴ-ն պահպանեց բարձրագույն դատարանի՝ իր ողջախոհությունը և փրկեց բուհական համակարգի ինքնավարությունը հարվածի տակ դնելուց»,- գրել է Կոստանյանը։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկել էր «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ նախատեսող օրինագիծը, համաձայն որի բուհի ռեկտորը պետք է ընտրվի համալսարանի կառավարման խորհրդում և հրամանագրվի լիազոր մարմնի ղեկավարի կողմից: Առաջարկվում է նաև հանել հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնն անընդմեջ 2-ից ավելի անգամ զբաղեցնելու սահմանափակումը: Օրենսդրական փաթեթով նախատեսվում է նաև բուհի ռեկտորի, ամբիոնի վարիչների և դեկանների պաշտոնները վարչականից դարձնել ակադեմիական: