https://arm.sputniknews.ru/20211124/derasanuhi-ravshana-kurkvovan-cujc-e-tvel-hajazgi-gvortsararic-tsnvats-vordu-lusankarnery-35681123.html
Դերասանուհի Ռավշանա Կուրկովան ցույց է տվել հայազգի գործարարից ծնված որդու լուսանկարները
Դերասանուհի Ռավշանա Կուրկովան ցույց է տվել հայազգի գործարարից ծնված որդու լուսանկարները
Sputnik Արմենիա
Դերասանուհու հետևորդները շատ ջերմ ու բուռն են արձագանքել փոքրիկի լուսանկարներին։ 24.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-24T14:01+0400
2021-11-24T14:01+0400
2021-11-24T14:02+0400
լուսանկարներ
հայ
գործարար
instagram
որդի
ռավշանա կուրկովա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/18/35675937_0:0:2848:1603_1920x0_80_0_0_f04bfc05d1be91fcae514d43b2091a43.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Ռուս դերասանուհի Ռավշանա Կուրկովան ցուցադրել է իր և հայազգի գործարար Սերգեյ Ամարյանի արդեն մեծացած որդու` Գասպարի լուսանկարները։ Այս ամռան վերջին ռուսական կինեմատոգրաֆի ամենախորհրդավոր դերասանուհիներից մեկը խոստովանել է, որ առաջին անգամ մայր է դարձել։ Նա նաև բացահայտել է, որ երեխային ունեցել է դեռ 20220 թվականին։ Այդ ժամանակ 41-ամյա աստղի Instagram-ի էջում հայտնվել էր փոքրիկի հետ լուսանկար։ Դրանից հետո Ռավշանան դադարել է հրապարակել երեխայի լուսանկարները՝ ստիպելով երկրպագուներին հետաքրքրությամբ սպասել։ Բայց օրերս, այնուամենայնիվ, նա շտկել է իրավիճակը։Կուրկովան հրապարակել է որդու թարմ լուսանկարները, և համացանցում հետևորդները շատ բուռն են արձագանքել: Յուրաքանչյուր լուսանկարում Գասպարը նստած է մոր գրկում, թեև տարբեր ժամանակներում ու տարբեր վայրերում:«Հենց սրտում», «Մոր որդին է», «Շատ նման եք», «Մոր թավշյա հայացքն է», «Անհնար է դիմանալ նման հմայքին», ուղղակի հրաշք է, «Ահա, հենց սա է երջանկությունը», «Միաժամանակ և՛ հորն է նման, և՛ մորը»,- մեկնաբանել են երկրպագուները:Հիշեցնենք, որ ԶԼՄ-ներում վաղուց լուրեր են շրջանառվում, որ աստղի որդուն ունեցել է փոխնակ մայրը, իսկ վերջերս մի քանի Telegram-ալիքում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ Կուրկովան բաժանվել է փոքրիկի հորից՝ գործարար Սերգեյ Ամարյանից։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/18/35675937_117:0:2848:2048_1920x0_80_0_0_54510fa721763d1cba26f6c8a7cb4d99.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լուսանկարներ, հայ, գործարար, instagram, որդի, ռավշանա կուրկովա
լուսանկարներ, հայ, գործարար, instagram, որդի, ռավշանա կուրկովա
Դերասանուհի Ռավշանա Կուրկովան ցույց է տվել հայազգի գործարարից ծնված որդու լուսանկարները
14:01 24.11.2021 (Թարմացված է: 14:02 24.11.2021) Դերասանուհու հետևորդները շատ ջերմ ու բուռն են արձագանքել փոքրիկի լուսանկարներին։
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Ռուս դերասանուհի Ռավշանա Կուրկովան ցուցադրել է իր և հայազգի գործարար Սերգեյ Ամարյանի արդեն մեծացած որդու` Գասպարի լուսանկարները։
Այս ամռան վերջին ռուսական կինեմատոգրաֆի ամենախորհրդավոր դերասանուհիներից մեկը խոստովանել է, որ առաջին անգամ մայր է դարձել։ Նա նաև բացահայտել է, որ երեխային ունեցել է դեռ 20220 թվականին։ Այդ ժամանակ 41-ամյա աստղի Instagram-ի էջում հայտնվել էր փոքրիկի հետ լուսանկար։ Դրանից հետո Ռավշանան դադարել է հրապարակել երեխայի լուսանկարները՝ ստիպելով երկրպագուներին հետաքրքրությամբ սպասել։ Բայց օրերս, այնուամենայնիվ, նա շտկել է իրավիճակը։
Կուրկովան հրապարակել է որդու թարմ լուսանկարները, և համացանցում հետևորդները շատ բուռն են արձագանքել: Յուրաքանչյուր լուսանկարում Գասպարը նստած է մոր գրկում, թեև տարբեր ժամանակներում ու տարբեր վայրերում:
«Հենց սրտում», «Մոր որդին է», «Շատ նման եք», «Մոր թավշյա հայացքն է», «Անհնար է դիմանալ նման հմայքին», ուղղակի հրաշք է, «Ահա, հենց սա է երջանկությունը», «Միաժամանակ և՛ հորն է նման, և՛ մորը»,- մեկնաբանել են երկրպագուները:
Հիշեցնենք, որ ԶԼՄ-ներում վաղուց լուրեր են շրջանառվում, որ աստղի որդուն ունեցել է փոխնակ մայրը, իսկ վերջերս մի քանի Telegram-ալիքում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ Կուրկովան բաժանվել է փոքրիկի հորից՝ գործարար Սերգեյ Ամարյանից։