https://arm.sputniknews.ru/20211123/serzh-sargsjani-dem-qrgvortsum-voreve-apacujc-chka-anna-mkrtchjany-vstah-e-gvortsy-karvats-e-35646501.html
Սերժ Սարգսյանի դեմ քրգործում որևէ ապացույց չկա. Աննա Մկրտչյանը վստահ է` գործը «կարված» է
Սերժ Սարգսյանի դեմ քրգործում որևէ ապացույց չկա. Աննա Մկրտչյանը վստահ է` գործը «կարված» է
Sputnik Արմենիա
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով` իշխանությունը գործում է կոռումպացված քննիչների և դատավորների միջոցով ընդդիմադիրների դեմ քրեական գործեր հարուցելու համար: 23.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-23T14:28+0400
2021-11-23T14:28+0400
2021-11-23T14:50+0400
հայաստան
սերժ սարգսյան
մեղադրանք
աննա մկրտչյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/06/28577947_0:22:1601:922_1920x0_80_0_0_16239f2f7a5858169680535222f111e9.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն այսօր խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ ասաց, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործում որևէ ապացույց չկա, սակայն քննչական մարմինը ստիպված է հետաքննություն սկսել, քանի որ հանձնարարական է ստացել վարչապետ Նիկոլ Փաշինյանից։Նշենք, որ Սարգսյանին առանձնապես խոշոր չափի կաշառք վերցնելու մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:Նրա խոսքով` իշխանությունը գործում է` օգտագործելով կոռումպացված քննիչներին և դատավորներին, որոնք նրանց անհրաժեշտ որոշումներ են կայացնում։Այս համատեքստում Մկրտչյանը կարևորեց հատուկ հանձնաժողովի ձևավորումը, որը կուսումնասիրի քրեական գործերի բաշխման գործընթացը, և համապատասխան վարույթի միջոցով դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը: Նրա համոզմամբ՝ ընդդիմադիր գործիչներին ձևական քրեական գործեր են «կարվում» և դրանք վստահվում են միայն իշխանություններին հավատարիմ դատավորներին և քննիչներին։Ավելի վաղ նախկին նախագահի փաստաբան Ամրամ Մակինյանը հայտնել էր, որ խոսքը սկանդալային գործարար Սիլվա Համբարձումյանի գործի մասին է, որը 2018-ի նոյեմբերին հայտարարել էր, որ տարբեր ժամանակներում կաշառել է բարձրաստիճան պաշտոնյաներին: Ի սկզբանե Համբարձումյանը պնդում էր, որ կաշառք չի տվել Սերժ Սարգսյանին և ծանոթ չի եղել նրա հետ։ Այժմ նա փոխել է իր ցուցմունքները։Մակինյանն այս առնչությամբ բոլորի ուշադրությունը հրավիրել էր այն հանգամանքին, որ իշխանությունները գործարար Համբարձումյանի ցուցմունքներից միայն երեք տարի անց հանկարծ որոշեցին, որ նա, այնուամենայնիվ, կաշառք է տվել Սարգսյանին, որը երկու տարի առաջ նույն գործի շրջանակներում հարցաքննվել է որպես վկա։
https://arm.sputniknews.ru/20211122/serzh-sargsjany-chi-vakhenum-kalanavvorveluc-sharmazanvovy-meghadranqy-shintsu-e-hamarum-35608092.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/06/28577947_73:0:1492:1064_1920x0_80_0_0_54d88f5176763e30ecdd8855690b6e1d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սերժ սարգսյան, մեղադրանք, աննա մկրտչյան
հայաստան, սերժ սարգսյան, մեղադրանք, աննա մկրտչյան
Սերժ Սարգսյանի դեմ քրգործում որևէ ապացույց չկա. Աննա Մկրտչյանը վստահ է` գործը «կարված» է
14:28 23.11.2021 (Թարմացված է: 14:50 23.11.2021) Ընդդիմադիր պատգամավորի խոսքով` իշխանությունը գործում է կոռումպացված քննիչների և դատավորների միջոցով ընդդիմադիրների դեմ քրեական գործեր հարուցելու համար:
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն այսօր խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ ասաց, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործում որևէ ապացույց չկա, սակայն քննչական մարմինը ստիպված է հետաքննություն սկսել, քանի որ հանձնարարական է ստացել վարչապետ Նիկոլ Փաշինյանից։
Նշենք, որ Սարգսյանին առանձնապես խոշոր չափի կաշառք վերցնելու
մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
«ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբանը շատ մանրամասն ներկայացրել է, որ երեք տարվա ընթացքում գործի հետ կապված որևէ փաստական տվյալ չի փոխվել, պարզապես փոխվել են ուղղորդումներն ու հրահանգավորումները , որ Սարգսյանն արդեն ոչ թե պետք է հարցաքննվի որպես վկա, այլ ստանա մեղադրյալի կարգավիճակ»,–նշեց Մկրտչյանը։
Նրա խոսքով` իշխանությունը գործում է` օգտագործելով կոռումպացված քննիչներին և դատավորներին, որոնք նրանց անհրաժեշտ որոշումներ են կայացնում։
Այս համատեքստում Մկրտչյանը կարևորեց հատուկ հանձնաժողովի ձևավորումը, որը կուսումնասիրի քրեական գործերի բաշխման գործընթացը, և համապատասխան վարույթի միջոցով դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը: Նրա համոզմամբ՝ ընդդիմադիր գործիչներին ձևական քրեական գործեր են «կարվում» և դրանք վստահվում են միայն իշխանություններին հավատարիմ դատավորներին և քննիչներին։
«Իսկ այդ գործընթացներում նրանց օգնում են բազմաֆունկցիոնալ և անփոխարինելի «սիլվաներ», որոնք միշտ հայտնվում են այն պահին, երբ անհրաժեշտություն կա պայքարելու մարդկանց դեմ, որոնք ունեն հայրենիք, կարող են ցույց տալ դիմադրություն»,- ասաց պատգամավորը:
Ավելի վաղ նախկին նախագահի փաստաբան Ամրամ Մակինյանը
հայտնել էր, որ խոսքը սկանդալային գործարար Սիլվա Համբարձումյանի գործի մասին է, որը 2018-ի նոյեմբերին հայտարարել էր, որ տարբեր ժամանակներում կաշառել է բարձրաստիճան պաշտոնյաներին: Ի սկզբանե Համբարձումյանը պնդում էր, որ կաշառք չի տվել Սերժ Սարգսյանին և ծանոթ չի եղել նրա հետ։ Այժմ նա փոխել է իր ցուցմունքները։
Մակինյանն այս առնչությամբ բոլորի ուշադրությունը հրավիրել էր այն հանգամանքին, որ իշխանությունները գործարար Համբարձումյանի ցուցմունքներից միայն երեք տարի անց հանկարծ որոշեցին, որ նա, այնուամենայնիվ, կաշառք է տվել Սարգսյանին, որը երկու տարի առաջ նույն գործի շրջանակներում հարցաքննվել է որպես վկա։