https://arm.sputniknews.ru/20211123/hajastanum-yndvzman-fvormatn-yndlajnvum-e-qaghtekhnvolvogn-asel-e-inchvov-e-da-pajmanavvorvats-35644034.html
Հայաստանում ընդվզման ֆորմատն ընդլայնվում է. քաղտեխնոլոգն ասել է` ինչով է դա պայմանավորված
Հայաստանում ընդվզման ֆորմատն ընդլայնվում է. քաղտեխնոլոգն ասել է` ինչով է դա պայմանավորված
Sputnik Արմենիա
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ներքաղաքական զարգացումներին և այդ համատեքստում վերջին օրերին մայրաքաղաքում տեղի ունեցող... 23.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-23T13:44+0400
2021-11-23T13:44+0400
2021-11-23T13:58+0400
ռադիո
ընդդիմություն
պոդկաստ
հայաստան
նիկոլ փաշինյան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
փաստաթուղթ
ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
ադրբեջանական ագրեսիան հայաստանի դեմ - 2020
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/17/35643742_0:0:1600:901_1920x0_80_0_0_5143e87a01f316570cab5e4974f1c682.jpg
Վիգեն Հակոբյան. Հասարակական ակտիվությունը կարևոր նշանակություն կունենա, բայց ոչ առաջնային
Sputnik Արմենիա
Վիգեն Հակոբյան. Հասարակական ակտիվությունը կարևոր նշանակություն կունենա, բայց ոչ առաջնային
Հայաստանում ընդվզման ֆորմատն ընդլայնվում է. բացի քաղաքական ուժերից, փողոց են դուրս գալիս նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և աստիճանաբար ներքաղաքական պայքարը սկսում է կրել ոչ թե զուտ ներքին, այլ ազգային ազատագրական բնույթ։ Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։Հակոբյանի դիտարկմամբ` հայաստանյան ներքաղաքական զարգացումները շատ բանով պայմանավորված են արտաքին քաղաքական գործոնով, և եթե արտաքին քաղաքական ֆորմատում տեղի ունենան շոշափելի փոփոխություններ, արտաքին քաղաքական ֆոնը սկսի փոխվել, Փաշինյանի կառավարման հարցում աշխարհաքաղաքական կոնսենսուսը ճաք տա, ապա հայաստանյան ընդդիմադիր շերտերի համար իրավիճակը փոխելու առումով բավականին իրատեսական հնարավորություններ կառաջանան։«Հասարակական տրամադրությունները և հասարակական ակտիվությունն առաջիկայում կարևոր նշանակություն են ունենալու, բայց ոչ առաջնային։ Կա այնպիսի կարծիք, թե ներքաղաքական դաշտն այնքան աղտոտված է, որ ցանկացած նախաձեռնություն, եթե կապվում է այս կամ այն քաղաքական հոսանքի հետ` ենթակա է տապալման, սակայն դա բավականին սխալ կարծիք է։ Տարաբնույթ շատ հոսանքների անհաջողությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ նրանք գնում են սխալ ճանապարհով` մտածելով, որ եթե հայտարարեն` իրենց շարժումը զերծ է քաղաքական միջամտությունից, ապա կհասնեն արդյունքի։ Ի վերջո, լոկալ շարժում նախաձեռնողներն ինչ–որ պահից հասկանում են, որ մասնատված պայքարը բերում է մեկուսացման»,– ասաց քաղատեխնոլոգը։Հակոբյանի պնդմամբ` քաղաքական հարցերը լուծում են քաղաքական ուժերը, և եթե մեկնարկած հասարակական շարժումները ժամանակի ընթացքում գոյատևեն, ապա կարճ ժամանակ հետո ամեն ինչ իր տեղը կընկնի։Ըստ նրա` հիմա ընթանում է մոբիլիզացիոն գործընթաց տարբեր շերտերի և ուժերի միջև, որտեղ կա էմոցիոնալ գործոնը, որովհետև գերիշխում է այն մտավախությունը, որ կա ևս մեկ ստորագրվելիք կապիտուլյացիոն փաստաթուղթ, առավել ևս, որ իշխանությունների կողմից ամեն ինչ արվում է գաղտնիության քողի ներքո։Մինչև հայտնի փաստաթղթի ստորագրումը նախկին պաշտոնյաներին կպահեն կալանքի տակ. «Ժողովուրդ»Նշենք`«5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը հայտարարել է, որ ընդդիմադիրներն ամեն օր հավաքվելու են Հանրապետության հրապարակում` մինչև այն «լցվի»։Բողոքի ակցիաների մասնակիցները պահանջում են կառավարությանը գաղտնազերծել դեկտեմբերի 15–ին ստորագրվելիք փաստաթղթի բովանդակությունը և ադրբեջանական կողմին միջանցքներ կամ տարածքներ չտրամադրել։Հիշեցնենք` նոյեմբերի 18-ն Փաշինյանը հայտարարել է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի ու դեմարկացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ առաջարկություններով, որոնք վարչապետի խոսքով «ընդունելի են Հայաստանի համար»։Նոյեմբերի 20–ին նաև պարզ դարձավ, որ Երևանը համաձայնություն է տվել դեկտեմբերի 15-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման անցկացմանը:
https://arm.sputniknews.ru/20211123/duq-datvelu-eq-artsvik-minasjany-andranik-qocharjanin-ev-vahagn-aleqsanjanin-35640218.html
https://arm.sputniknews.ru/20211122/papuk-bardz-en-dnum-zhvoghvovrdi-glkhi-tak-bvoghvoqi-akcia-karavarutjan-shenqi-mvot-35608355.html
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/17/35643742_176:0:1600:1068_1920x0_80_0_0_095212cde7d9676f123c9634e78c418a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ընդդիմություն, պոդկաստ, հայաստան, նիկոլ փաշինյան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, փաստաթուղթ, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020, ադրբեջանական ագրեսիան հայաստանի դեմ - 2020, «5165» ազգային շարժում
ընդդիմություն, պոդկաստ, հայաստան, նիկոլ փաշինյան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, փաստաթուղթ, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020, ադրբեջանական ագրեսիան հայաստանի դեմ - 2020, «5165» ազգային շարժում
Հայաստանում ընդվզման ֆորմատն ընդլայնվում է. քաղտեխնոլոգն ասել է` ինչով է դա պայմանավորված
13:44 23.11.2021 (Թարմացված է: 13:58 23.11.2021) Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ներքաղաքական զարգացումներին և այդ համատեքստում վերջին օրերին մայրաքաղաքում տեղի ունեցող բողոքի ակցիաներին։
Հայաստանում ընդվզման ֆորմատն ընդլայնվում է. բացի քաղաքական ուժերից, փողոց են դուրս գալիս նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և աստիճանաբար ներքաղաքական պայքարը սկսում է կրել ոչ թե զուտ ներքին, այլ ազգային ազատագրական բնույթ։
Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
«Ընդունվում է մի թեզ, որ իշխանությունը սպասարկում է օտարների շահերը, և եթե նման թեզը դառնում է գերիշխող, ապա հասարակության շահագրգիռ խավերի մոտ առաջանում է ազգային ազատագրական պայքարի գաղափարախոսություն։ Այն շարժումները, որոնք սկսվել են վերջին օրերին, եթե համադրվում են դասական ընդդիմության, խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ, ապա քաղաքական ֆորմատն ինքնաբերաբար ընդլայնվում է»,– ասաց քաղտեխնոլոգը։
Հակոբյանի դիտարկմամբ` հայաստանյան ներքաղաքական զարգացումները շատ բանով պայմանավորված են արտաքին քաղաքական գործոնով, և եթե արտաքին քաղաքական ֆորմատում տեղի ունենան շոշափելի փոփոխություններ, արտաքին քաղաքական ֆոնը սկսի փոխվել, Փաշինյանի կառավարման հարցում աշխարհաքաղաքական կոնսենսուսը ճաք տա, ապա հայաստանյան ընդդիմադիր շերտերի համար իրավիճակը փոխելու առումով բավականին իրատեսական հնարավորություններ կառաջանան։
«Հասարակական տրամադրությունները և հասարակական ակտիվությունն առաջիկայում կարևոր նշանակություն են ունենալու, բայց ոչ առաջնային։ Կա այնպիսի կարծիք, թե ներքաղաքական դաշտն այնքան աղտոտված է, որ ցանկացած նախաձեռնություն, եթե կապվում է այս կամ այն քաղաքական հոսանքի հետ` ենթակա է տապալման, սակայն դա բավականին սխալ կարծիք է։ Տարաբնույթ շատ հոսանքների անհաջողությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ նրանք գնում են սխալ ճանապարհով` մտածելով, որ եթե հայտարարեն` իրենց շարժումը զերծ է քաղաքական միջամտությունից, ապա կհասնեն արդյունքի։ Ի վերջո, լոկալ շարժում նախաձեռնողներն ինչ–որ պահից հասկանում են, որ մասնատված պայքարը բերում է մեկուսացման»,– ասաց քաղատեխնոլոգը։
Հակոբյանի պնդմամբ` քաղաքական հարցերը լուծում են քաղաքական ուժերը, և եթե մեկնարկած հասարակական շարժումները ժամանակի ընթացքում գոյատևեն, ապա կարճ ժամանակ հետո ամեն ինչ իր տեղը կընկնի։
Ըստ նրա` հիմա ընթանում է մոբիլիզացիոն գործընթաց տարբեր շերտերի և ուժերի միջև, որտեղ կա էմոցիոնալ գործոնը, որովհետև գերիշխում է այն մտավախությունը, որ կա ևս մեկ ստորագրվելիք կապիտուլյացիոն փաստաթուղթ, առավել ևս, որ իշխանությունների կողմից ամեն ինչ արվում է գաղտնիության քողի ներքո։
Նշենք`«5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը հայտարարել է, որ ընդդիմադիրներն ամեն օր հավաքվելու են Հանրապետության հրապարակում` մինչև այն «լցվի»։
Բողոքի ակցիաների մասնակիցները պահանջում են կառավարությանը գաղտնազերծել դեկտեմբերի 15–ին ստորագրվելիք փաստաթղթի բովանդակությունը և ադրբեջանական կողմին միջանցքներ կամ տարածքներ չտրամադրել։
Հիշեցնենք` նոյեմբերի 18-ն Փաշինյանը հայտարարել է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի ու դեմարկացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ առաջարկություններով, որոնք վարչապետի խոսքով «ընդունելի են Հայաստանի համար»։
Նոյեմբերի 20–ին նաև պարզ դարձավ, որ Երևանը համաձայնություն է տվել դեկտեմբերի 15-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման անցկացմանը: