00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փափուկ բարձ են դնում ժողովրդի գլխի տակ. բողոքի ակցիա` կառավարության շենքի մոտ

© Sputnik / Asatur YesayantsԲողոքի ակցիա` Հանրապետության հրապարակում. Կարին Տոնոյան
Բողոքի ակցիա` Հանրապետության հրապարակում. Կարին Տոնոյան - Sputnik Արմենիա, 1920, 22.11.2021
Բողոքի ակցիա` Հանրապետության հրապարակում. Կարին Տոնոյան
Բաժանորդագրվել
Տոնոյանը հայտարարեց, որ իրենք իշխանության խաղերին չեն մասնակցելու ու հանուն հայրենիքի պայքարը շարունակելու են։
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Ասուլիս հայտարարելով` Նիկոլ Փաշինյանը փորձում է հերթական փափուկ բարձը դնել ժողովրդի գլխի տակ։ Այսօր կառավարության շենքի մոտ անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ, մեկնաբանելով Փաշինյանի օնլայն ասուլիսի մասին հայտարարությունը, ասաց «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը։
«Հերթական անգամ փորձում են հիմարացնել ժողովրդին ու իրենց ուզածով անել։ Էլ տեղ չունենք, ժողովուրդ ջան, էլ տեղ չունենք, մեր զինվորները զոհվում են, թշնամին անարգել մտնում, մեր տարածքները վերցնում է, արդեն բացեիբաց պարզ է, որ մեզ խաբելով, հիմարացնելով, հետո էլ կասեն, թե` բա եկան, վերցրեցին, ժողովուրդ ջան»,– ասաց Տոնոյանը` հիշեցնելով, որ Ալիևն արդեն հայտարարել է` խաղաղությամբ չտան, պատերազմով կվերցնեն։
© Sputnik / Asatur YesayantsԲողոքի ակցիա` Հանրապետության հրապարակում
«5165» շարժման ներկայացուցիչները Կառավարության շենքի մոտ (22 նոյեմբերի, 2021թ․). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 22.11.2021
Բողոքի ակցիա` Հանրապետության հրապարակում
Տոնոյանը հայտարարեց, որ իրենք իշխանության խաղերին չեն մասնակցելու ու հանուն հայրենիքի պայքարը շարունակելու են։ «Եթե պիտի մեռնենք, պատվով մեռնենք»,– ասաց նա։
Կարին Տոնոյանը նշեց, որ իշխանության ամենամեծ ձեռքբերումը քաղաքական ուժերի նկատմամբ անվստահության մթնոլորտ ձևավորելն է, երբ բոլոր բոլորի հետևում ինչ-որ ուժեր են փնտրում։ Ուստի իրենք որոշել են վստահել իրենց շարժմանը միացող բոլոր ուժերին։
Акция протеста на проспекте Мясникяна (22 ноября 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 22.11.2021
Երևանյան փողոցներում բողոքի ակցիայի մասնակիցներից 18 մարդ բերման է ենթարկվել
«Մեր պայքարը շարունակելու ենք ամենօրյա պարբերականությամբ, դուռ առ դուռ ծեծելու ենք, արթնացնելու ենք և՛ ուսանողությանը, և՛ մտավորականությանը։ Սա միայն մեկի հայրենիքը չէ, ամեն մարդ պետք է դուրս գա ու տեր կանգնի իր բաժին հայրենիքին»,– ասաց նա։
Ինչ վերաբերում է խորհրդարանական ընդդիմությանը, Տոնոյանի դիտարկմամբ, նրանց տեղը խորհրդարանում է, ու իրենց պայքարը նրանք պետք է խորհրդարանում մղեն։
© Sputnik / Asatur YesayantsԲողոքի ակցիա` Հանրապետության հրապարակում
«5165» շարժման ներկայացուցիչները Կառավարության շենքի մոտ (22 նոյեմբերի, 2021թ․). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 22.11.2021
Բողոքի ակցիա` Հանրապետության հրապարակում
Նշենք, որ այսօր առավոտյան մի շարք ուժեր բողոքի ակցիաներ էին իրականացնում Երևանի Տիգրան Մեծ, Բաղրամյան, Արշակունյաց, Մյասնիկյան պողոտաներում։ Նրանք իրազեկում էին մարդկանց, որ այսօր, ժամը 17։00–ին Հանրապետության հրապարակում կայանալու է բողոքի ակցիա, որով պահանջելու են իշխանությանը հրապարակել դեկտեմբերի 15–ին ստրագրվելիք փաստաթղթի բովանդակությունը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 20–ին պարզ դարձավ, որ Երևանը համաձայնություն է տվել դեկտեմբերի 15-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման անցկացմանը:
Լրահոս
0