00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դուրս եկեք և պատասխանեք մեր հարցերին. Ազատագրական շարժման նոր պահանջը վարչապետին

© Sputnik / Asatur Yesayants«5165» շարժման ներկայացուցիչները կառավարության շենքի մոտ (22 նոյեմբերի, 2021թ․). Երևան
«5165» շարժման ներկայացուցիչները կառավարության շենքի մոտ (22 նոյեմբերի, 2021թ․). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 23.11.2021
«5165» շարժման ներկայացուցիչները կառավարության շենքի մոտ (22 նոյեմբերի, 2021թ․). Երևան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Հանրահավաքի մասնակիցները ներկայացրեցին իրենց բոլոր պահանջները։ Ցուցարարները նաև ժամանակ տվեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի նա գա ու պատասխանի իրենց հարցերին։
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Ազատագրական շարժման ներկայացուցիչները, շրջելով Երևանի տարբեր բուհերով, այժմ շարունակում են իրենց բողոքի ակցիան Հանրապետության հրապարակում։
Մասնակիցները դեռ նոյեմբերի 22-ից են սկսել իրենց ակցիաները և պահանջում են կառավարությանը գաղտնազերծել դեկտեմբերի 15–ին ստորագրվելիք փաստաթղթի բովանդակությունը և ադրբեջանական կողմին միջանցք կամ տարածքներ չտրամադրել։
«Մենք արդեն նոր պահանջ ունենք։ Այսօր տեսանք, որ պաշտոնապես խնդրեցին ՌԴ–ին, որպեսզի նրանք միջնորդեն` առանց նախապայմանների հաշտություն կնքվի թուրքերի հետ։ Պետք է հասկանանք, թե ինչ նախապայմաններին մասին է խոսքը` մեր հայրենիքի կորո՞ւստն եք արձանագրելու, հայրենիքի մեջ մտնելո՞ւ է Արցախը։ Պահանջում ենք պարոն վարչապետ` «լայվի» փոխարեն դուրս եկեք, կանգնեք ժողովրդի մեջ առանց ոստիկանների և պատասխանեք մեր հարցերին»,– նշեց «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը։
Բողոքի ակցիա` Հանրապետության հրապարակում. Կարին Տոնոյան - Sputnik Արմենիա, 1920, 22.11.2021
Փափուկ բարձ են դնում ժողովրդի գլխի տակ. բողոքի ակցիա` կառավարության շենքի մոտ
Նա ընդգծեց, որ թույլ չի տա որևէ մեկին բանակցել իր որդու արյամբ պահած թեկուզ մեկ կտոր հողի համար։ Կոչ արեց բոլորին` գիտնականին ու գյուղացուն, ուսուցչին ու ուսանողին, շինարարին ու բժշկին, որպեսզի բոլորը դուրս գան փողոց ու պայքարեն իրենց տան հողի համար։
Տոնոյանը շեշտեց, որ տարածքներին վերաբերող ցանկացած հարց պետք է հանրաքվեով անցնի, սա սահմանադրությամբ մեր իրավունքն է, հետևաբար պետք է բացվի այդ փաստաթուղթը։ Շարժման մասնակիցները հայտարարեցին, որ պայքարելու են հանուն պետականության։
«Ազատ կամք» նախաձեռնության անդամ, փաստաբան Արա Զոհրաբյանն իր ելույթում շեշտեց, որ իրենք 3 պահանջն ունեն։

«Պետք է կանխել սահմանագծման և սահմանազատման հակահայկական ծրագիրը, այդ թվում հրապարակել ստորագրման ներկայացված փաստաթղթերը, թույլ չտալ միջանցք տրամադրել թշնամուն, ինչպես նաև պահանջում ենք, որպեսզի ՀՀ իշխանությունները լիարժեք զինեն առաջնագիծն ու պաշտպանեն մեր երկրի տարածքային ամբողջականությունը»,– ասաց Զոհրաբյանը։

Ակցիայի ընթացքում, դիմելով Նիկոլ Փաշինյանին, սկսեցին վանկարկել` «դուրս արի» և նկատեցին, որ այդ բառակապակցությունը երկիմաստ է ու շարունակեցին պնդել 2 իմաստով էլ։
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն էլ հայտարարեց, որ Արկատի Տեր–Թադևոսյանի (Կոմանդես) կողմից հիմնադրած «Քաղաքացիական խորհուրդ» ՀԿ–ն, որն իր մեջ մի քանի հասարակական կառույց է միավորում, միանում է Ազատագրական շարժմանը։
Ազատագրական շարժման անդամները նաև 1 րոպե լռությամբ հարգեցին նոյեմբերի 22-ին Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի հատվածում տեղակայված դիրքերում հակառակորդի կրակոցից զոհված ժամկետային զինծառայող Սուրեն Սաֆարյանի հիշատակը։ Հանրահավաքը շարունակվեց երթով։ Երթը պատրաստվում են իրականացնել` շարժվելով Ամիրյան–Մաշտոցի պողոտա–Սայաթ–Նովա–Աբովյան երթուղով և կրկին վերադառնալ Հանրապետության հրապարակ։ Այդ ընթացքում նրանք ժամանակ են տալիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի նա գա ու պատասխանի իրենց հարցերին։
«Վստահ եմ, որ նա այստեղ չի լինելու, մենք կհամարենք արհամարհանք մեր նկատմամբ, իսկ վաղվանից էլ մենք մեր արհամարհանքը ցույց կտանք նրանց նկատմամբ»,– ասաց Արա Զոհրաբյանը։
Կազմակերպիչները նաև տեղեկացրին, որ նոյեմբերի 24-ից հանրահավաքները կիրականացնեն ժամը 18։30-ից։
Հայաստանը հաստատում է` Փաշինյանը մասնակցելու է Սոչիի եռակողմ բանակցություններին
Հիշեցնենք, որ նոյեմբերի 22-ին, վաղ առավոտից մի շարք ուժեր բողոքի ակցիաներ էին իրականացնում Երևանի Տիգրան Մեծ, Բաղրամյան, Արշակունյաց, Մյասնիկյան պողոտաներում։ Ժամը 17։00–ին նրանք միասնական հանրահավաք իրականացրին Հանրապետության հրապարակում։
Նոյեմբերի 18-иն Փաշինյանը հայտարարել է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի ու դեմարկացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ առաջարկություններով, որոնք վարչապետի խոսքով «ընդունելի են Հայաստանի համար»։
Նոյեմբերի 20–ին նաև պարզ դարձավ, որ Երևանը համաձայնություն է տվել դեկտեմբերի 15-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման անցկացմանը:
Նոյեմբերի 23-ին էլ Կրեմլը հաստատեց, որ նոյեմբերի 26-ին Սոչիում կկայանա Պուտին–Փաշինյան–Ալիև եռակողմ հանդիպումը, որն ընթանալու է ՌԴ ղեկավարի նախաձեռնությամբ։
Լրահոս
0