https://arm.sputniknews.ru/20211123/charchjany-andzernmkheliutjun-chi-unena-datarany-merzhec-sd-dimelu-masin-mijnvordutjuny-35641750.html
Չարչյանը անձեռնմխելիություն չի՞ ունենա. դատարանը մերժեց ՍԴ դիմելու միջնորդությունը
Չարչյանը անձեռնմխելիություն չի՞ ունենա. դատարանը մերժեց ՍԴ դիմելու միջնորդությունը
Sputnik Արմենիա
Արմեն Չարչյանի առողջական վիճակը պարբերաբար վատանում է, սակայն նա դեռ կալանքի տակ է: 23.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-23T12:55+0400
2021-11-23T12:55+0400
2021-11-23T13:45+0400
արմեն չարչյան
հայաստան
աժ (ազգային ժողով)
պատգամավոր
կալանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/03/28530642_0:0:1600:901_1920x0_80_0_0_bd921d864d24ee93a386e8b1dd4aac6d.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն Արմեն Չարչյանի անձեռնմխելիության հաղթահարման ընթացակարգերի բացակայության հարցով ՍԴ դիմելու մասին միջնորդությունը դատարանը մերժեց։Որոշումը հրապարակեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Միսակյանը։Նշենք, որ երեկ Արմեն Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորդություն էր ներկայացրել՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ և 35-րդ հոդվածների սահմանադրականության հարցով ՍԴ դիմելու մասին՝ Արմեն Չարչյանի պատգամավորական անձեռնմխելիության հաղթահարման ընթացակարգերի բացակայության հիմքով։Ըստ պաշտպանի՝ Չարչյանն ունի պատգամավորական անձեռնմխելիություն, և պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է իրականացվել միայն ԱԺ համաձայնությամբ։Նշենք, որ այս ընթացքում Արմեն Չարչյանի առողջական վիճակը պարբերաբար վատանում է, սակայն նա շարունակում է մնալ կալանքի տակ:Ավելի վաղ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ դատախազության բողոքը բավարարել էր։ Դատարանի որոշումից հետո Արմեն Չարչյանը կալանավորվել էր, որից հետո նրա առողջական վիճակը վատթարացել էր, ու պատգամավորին տեղափոխել էին քաղաքացիական հիվանդանոց։Հիշեցնենք` հունիսի 18-ին համացանցում հայտնվեց մի ձայնագրություն, որում լսվում էր, թե ինչպես է Չարչյանը աշխատակիցներին հորդորում ԱԺ ընտրությանը մասնակցել` ակնարկելով չքվեարկել գործող իշխանությունների օգտին։ Նույն օրը Չարչյանը ձերբակալվեց։Հունիսի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ տվեց քրեական հետապնդում սկսել Չարչյանի նկատմամբ։ Չարչյանը կալանավորվեց, ապա 15 մլն գրավի դիմաց ազատ արձակվեց։Օգոստոսի 23-ին Չարչյանը կրկին կալանավորվեց։Հոկտեմբերի 15-ին Էրիկ Ալեքսանյանը հայտնեց, որ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող պրոֆեսորի վիճակը ծանր է։
https://arm.sputniknews.ru/20211102/bzhishkneric-meky-hrazharvel-e-charchjani-aroghjakan-vitshaky-qnnogh-handznazhoghovum-yndgrkvel-34916702.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/03/28530642_177:0:1600:1067_1920x0_80_0_0_7f159ffa74e1607858cc35dd39be4139.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արմեն չարչյան, հայաստան, աժ (ազգային ժողով), պատգամավոր, կալանք
արմեն չարչյան, հայաստան, աժ (ազգային ժողով), պատգամավոր, կալանք
Չարչյանը անձեռնմխելիություն չի՞ ունենա. դատարանը մերժեց ՍԴ դիմելու միջնորդությունը
12:55 23.11.2021 (Թարմացված է: 13:45 23.11.2021) Արմեն Չարչյանի առողջական վիճակը պարբերաբար վատանում է, սակայն նա դեռ կալանքի տակ է:
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն Արմեն Չարչյանի անձեռնմխելիության հաղթահարման ընթացակարգերի բացակայության հարցով ՍԴ դիմելու մասին միջնորդությունը դատարանը մերժեց։
Որոշումը հրապարակեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Միսակյանը։
Նշենք, որ երեկ Արմեն Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորդություն էր ներկայացրել՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ և 35-րդ հոդվածների սահմանադրականության հարցով ՍԴ դիմելու մասին՝ Արմեն Չարչյանի պատգամավորական անձեռնմխելիության հաղթահարման ընթացակարգերի բացակայության հիմքով։
Ըստ պաշտպանի՝ Չարչյանն ունի պատգամավորական անձեռնմխելիություն, և պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է իրականացվել միայն ԱԺ համաձայնությամբ։
Նշենք, որ այս ընթացքում Արմեն Չարչյանի առողջական վիճակը պարբերաբար վատանում է, սակայն նա շարունակում է մնալ կալանքի տակ:
Ավելի վաղ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ դատախազության բողոքը բավարարել էր։ Դատարանի որոշումից հետո Արմեն Չարչյանը կալանավորվել էր, որից հետո նրա առողջական վիճակը վատթարացել էր, ու պատգամավորին տեղափոխել էին քաղաքացիական հիվանդանոց։
Հիշեցնենք` հունիսի 18-ին համացանցում հայտնվեց մի ձայնագրություն, որում լսվում էր, թե ինչպես է Չարչյանը աշխատակիցներին հորդորում ԱԺ ընտրությանը մասնակցել` ակնարկելով չքվեարկել գործող իշխանությունների օգտին։ Նույն օրը
Չարչյանը ձերբակալվեց։
Հունիսի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ տվեց քրեական
հետապնդում սկսել Չարչյանի նկատմամբ։ Չարչյանը կալանավորվեց, ապա 15 մլն գրավի դիմաց
ազատ արձակվեց։
Հոկտեմբերի 15-ին Էրիկ Ալեքսանյանը
հայտնեց, որ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող պրոֆեսորի վիճակը ծանր է։