00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:06
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
28 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բժիշկներից մեկը հրաժարվել է Չարչյանի առողջական վիճակը քննող հանձնաժողովում ընդգրկվել

© Sputnik / Aram NersesyanАрмен Чарчян на заседании Парламента (4 августа 2021). Еревaн
Армен Чарчян на заседании Парламента (4 августа 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 02.11.2021
Բաժանորդագրվել
Վիրաբույժ Էդուարդ Աղիյանը տեղեկացրել է, որ Չարչյանն իր դասախոսն է եղել, բայց դա չի կաշկանդի անաչառ կարծիք հայտնել։
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Պրոֆեսոր, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի առողջական վիճակը քննող հանձնաժողովի ևս երկու մասնագետ նշանակվեց այսօր կայացած հրատապ դատական նիստի ժամանակ։
Նշենք, որ նիստն ընթանում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ։ Չարչյանը ներկա չէ նիստին։
ՔԿՀ-ում սրտաբան, շաքարային դիաբետի մասնագետներ չկան. Չարչյանի վիճակը կարող է վատանալ
Դատարանը անոթային վիրաբույժներ Էդուարդ Աղիյանին և Տիգրան Սուլթանյանին նշանակեց հանձնաժողովի անդամներ։ Ի դեպ, Աղիյանը տեղեկացրեց, որ Չարչյանն իր դասախոսն է եղել, ինչը, սակայն, չի կաշկանդի իրեն, որպեսզի անաչառ կերպով իր կարծիքը հայտնի։
Դատավոր Վահե Միսակյանը հայտնեց, որ առողջապահության նախարարության կողմից առաջադրված թեկնածուներից մեկը` նյարդաբան Եկատերինա Հովհաննիսյանը, չի ցանկացել փորձաքննությանը մասնակցել։ Նրա փոխարեն պետք է նախարարությունը որևէ այլ մասնագետի առաջարկի։ Բացի այդ, նախարարության առաջարկած բժիշկներից մեկն էլ` Սամվել Հայրումյանը, վատառողջ է։ Դատավորը նշեց` եթե կորոնավիրուս է, ապա նրան նույնպես փոխարինել է պետք, որ երկար չտևի փորձաքննությունը։ Հանձնաժողովի վերջին թեկնածուն էլ թերապևտ Հասմիկ Ավալյանն է։
Էրիկ Ալեքսանյան - Sputnik Արմենիա, 1920, 26.10.2021
1 ամիս իրավասու մարմինն անգործություն է ցուցաբերել. պաշտպանը` Չարչյանի գործի ընթացքի մասին
Դատարանը 40 րոպեով գնաց ընդմիջման Ավալյանի` նիստին մասնակցությունն ապահովելու համար։
Հավելենք, որ ընդմիջումից հետո դատարանը նաև թերապևտ Հասմիկ Ավալյանին նշանակեց փորձագետ։ Դատավորը հայտնեց, որ զրուցեց մյուս թեկնածուի` Սամվել Հայրումյանի հետ, որն ասել է իրեն` ջերմություն ունի։ Ըստ դատավորի` հաշվի առնելով այն փաստը, որ պետք է սեղմ ժամկետում կատարել Չարչյանի փորձաքննությունը, դատարանը գրությամբ կդիմի առողջապահության նախարարությանը Հայրումյանի փոխարեն ևս մեկ փորձագետ առաջադրելու։ Այսօրվա նիստն ավարտվեց. երբ նախարարության կողմից կներկայացվեն վերջին երկու մասնագետները, նոր միայն դատական նիստ կկայանա։
Արմեն Չարչյանի կյանքին որևէ վտանգ չի սպառնում. նախարար
Հիշեցնենք, որ Արմեն Չարչյանի առողջական վիճակն ուսումնասիրող բժշկական հանձնաժողովն արդեն ստեղծված է։ Երեկ հայտնի դարձավ 5 բժիշկների անունները. ըստ այդմ` հանձնաժողովի փորձագետներ դարձան թերապևտ Նաիրա Գոգյանը, էնդոկրինոլոգ Քրիստինե Սարգսյանը, սրտաբան Համլետ Հայրապետյանը, սրտաբան Լուսինե Թունյանը,
Փորձագետները փաստաթղթային ուսումնասիրություն են անելու, ոչ թե փորձաքննություններ են իրականացնելու։ Այսինքն` բժիշկներն ուսումնասիրելու են Չարչյանի անցած ստուգումների հիման վրա տրամադրված փաստաթղթերը։
Չարչյանի առողջական վիճակի համար պատասխանատու է առողջապահության նախարարը. Վարդևանյան
Հիշեցնենք` հունիսի 18-ին համացանցում հայտնվեց մի ձայնագրություն, որում լսվում էր, թե ինչպես է Չարչյանը աշխատակիցներին հորդորում ԱԺ ընտրությանը մասնակցել` ակնարկելով չքվեարկել գործող իշխանությունների օգտին։ Նույն օրը Չարչյանը ձերբակալվեց։
Հունիսի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ տվեց քրեական հետապնդում սկսել Չարչյանի նկատմամբ։ Չարչյանը կալանավորվեց, ապա 15 մլն գրավի դիմաց ազատ արձակվեց։
Օգոստոսի 23-ին Չարչյանը կրկին կալանավորվեց։
Հոկտեմբերի 15-ին Էրիկ Ալեքսանյանը հայտնեց, որ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող պրոֆեսորի վիճակը ծանր է։
Լրահոս
0