https://arm.sputniknews.ru/20211123/adrbejanum-anhimn-meghadranqnerov-datapartvats-en-40-haj-razmageriner-ev-qaghaqaciakan-andzinq-35655075.html
Ադրբեջանում անհիմն մեղադրանքներով դատապարտված են 40 հայ ռազմագերիներ և քաղաքացիական անձինք
Ադրբեջանում անհիմն մեղադրանքներով դատապարտված են 40 հայ ռազմագերիներ և քաղաքացիական անձինք
Sputnik Արմենիա
Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը զեկույց է հրապարակել, որտեղ գերիների մասին տեղեկություններ կան։ 23.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-23T17:15+0400
2021-11-23T17:15+0400
2021-11-23T17:19+0400
արցախ
ադրբեջան
գերի
դատ
գեղամ ստեփանյան
հայ գերիներ, անհետ կորածներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/08/27851278_0:167:1600:1067_1920x0_80_0_0_149d60c9adc51b30fb7be39044a79a02.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Այս պահին Ադրբեջանում անհիմն մեղադրանքներով դատապարտված են 40 հայ ռազմագերիներ և քաղաքացիական անձինք։ Տեղեկությունը հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը` հավելելով, որ պաշտպանի աշխատակազմը հրապարակել է զեկույց Ադրբեջանի կողմից գերեվարված հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց՝ կեղծ մեղադրանքների վրա հիմնված հետապնդումների և դատավարությունների վերաբերյալ։ Ի՞նչ է նշանակում գերի ընկնել. Փաշինյանը վստահեցնում է` հնարավոր չէ չկրակելու հրաման տրվի«Կազմակերպված 45 ապօրինի, անհիմն ու շինծու դատավարությունների հետևանքով 3 անձ (մեկը՝ քաղաքացիական) դատապարտվել է 20 տարվա, 2 քաղաքացիական անձ՝ 15 տարվա, 23 անձ՝ 6 տարվա, 2 անձ՝ 4 տարվա, 13 անձ՝ 6 ամսվա ազատազրկման։ 2 հայ ռազմագերիների նկատմամբ շինծու քրեական գործերի նյութերն գտնվում են Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանում»,–նշված է զեկույցում։ Ապօրինի դատավարությունների ենթարկված հայ ռազմագերիներից 5-ը 2021թ․ հոկտեմբերի 19-ին հայրենադարձվել են։Զեկույցում ներկայացված են տվյալներ հայ ռազմագերիների և քաղաքացիական գերեվարված անձանց նկատմամբ կազմակերպված շինծու և անօրինական դատավարությունների վերաբերյալ, որոնք «Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» և «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» Ժնևի կոնվենցիաների կոպտագույն խախտումներ են։Հավելենք, որ այսօր Արցախի ԱԱԾ–ն հայտնել էր` Արցախի Մարտունու շրջանի Աշան համայնքի բնակիչներից մեկը մոլորվել է ու հայտնվել Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում։
https://arm.sputniknews.ru/20211116/adrbejancinery-12-haji-en-geri-vercrel-pn-35411423.html
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/08/27851278_176:0:1599:1067_1920x0_80_0_0_9fc46bba85c39a4769324c8dcadae291.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
արցախ, ադրբեջան, գերի, դատ, գեղամ ստեփանյան, հայ գերիներ, անհետ կորածներ
արցախ, ադրբեջան, գերի, դատ, գեղամ ստեփանյան, հայ գերիներ, անհետ կորածներ
Ադրբեջանում անհիմն մեղադրանքներով դատապարտված են 40 հայ ռազմագերիներ և քաղաքացիական անձինք
17:15 23.11.2021 (Թարմացված է: 17:19 23.11.2021) Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը զեկույց է հրապարակել, որտեղ գերիների մասին տեղեկություններ կան։
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Այս պահին Ադրբեջանում անհիմն մեղադրանքներով դատապարտված են 40 հայ ռազմագերիներ և քաղաքացիական անձինք։ Տեղեկությունը հայտնում է
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը` հավելելով, որ պաշտպանի աշխատակազմը հրապարակել է զեկույց Ադրբեջանի կողմից գերեվարված հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց՝ կեղծ մեղադրանքների վրա հիմնված հետապնդումների և դատավարությունների վերաբերյալ։
«Կազմակերպված 45 ապօրինի, անհիմն ու շինծու դատավարությունների հետևանքով 3 անձ (մեկը՝ քաղաքացիական) դատապարտվել է 20 տարվա, 2 քաղաքացիական անձ՝ 15 տարվա, 23 անձ՝ 6 տարվա, 2 անձ՝ 4 տարվա, 13 անձ՝ 6 ամսվա ազատազրկման։ 2 հայ ռազմագերիների նկատմամբ շինծու քրեական գործերի նյութերն գտնվում են Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանում»,–նշված է զեկույցում։
Ապօրինի դատավարությունների ենթարկված հայ ռազմագերիներից 5-ը 2021թ․ հոկտեմբերի 19-ին հայրենադարձվել են։
Զեկույցում ներկայացված են տվյալներ հայ ռազմագերիների և քաղաքացիական գերեվարված անձանց նկատմամբ կազմակերպված շինծու և անօրինական դատավարությունների վերաբերյալ, որոնք «Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» և «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» Ժնևի կոնվենցիաների կոպտագույն խախտումներ են։
Հավելենք, որ այսօր Արցախի ԱԱԾ–ն հայտնել էր` Արցախի Մարտունու շրջանի Աշան համայնքի բնակիչներից մեկը մոլորվել է ու հայտնվել Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում։