https://arm.sputniknews.ru/20211116/adrbejancinery-12-haji-en-geri-vercrel-pn-35411423.html
Ադրբեջանցիները 12 հայ զինծառայողի են գերի վերցրել. ՊՆ
Ադրբեջանցիները 12 հայ զինծառայողի են գերի վերցրել. ՊՆ
Sputnik Արմենիա
Պաշտպանության նախարարության տվյալներով` հակառակորդն ունի անձնակազմի մեծաթիվ կորուստներ, հայկական կողմը նույնպես կորուստներ ունի։ 16.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-16T17:59+0400
2021-11-16T17:59+0400
2021-11-16T18:10+0400
հայաստան
գերի
ադրբեջան
զոհ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/1c/34784212_0:22:1600:922_1920x0_80_0_0_8eba5477c364a4ca5611f9e6e7486d15.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Ադրբեջանական կողմը ՀՀ ԶՈւ 12 զինծառայողի է գերեվարել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Ըստ հաղորդագրության` զինծառայողներից 7-ը պայմանագրային են, 5–ը` ժամկետային։Գերատեսչությունը տեղեկացնում է նաև, որ ժամը 17։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում, ուր այսօր հարձակում էին նախաձեռնել Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, շարունակում է ծայրահեղ լարված մնալ։ Մարտերի ինտենսիվությունը չի թուլացել։ Հակառակորդը շարունակում է կիրառել հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։Հիշեցնենք` ՊՆ–ն հայտնել էր, որ այսօր` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։Ըստ լրատվամիջոցների` Սյունիքում ադրբեջանական և հայկական կողմերի զինված ուժերի միջև փոխհրաձգություն է սկսվել Ծիծեռնաքար լեռան հայկական 2 դիրքի համար։ Փոխհրաձգությունը սկսվել է այն բանից հետ, երբ ադրբեջանական կողմը պահանջել է, որ հայկական զինված ուժերը լքեն Հայաստանի տարածքում գտնվող Ծիծեռնաքարի երկու մարտական հենակետերը, սակայն մեր զինծառայողները հրաժարվել են կատարել այդ պահանջը:Պաշտպանական գերատեսչությունն ավելի վաղ հայտնել էր, որ հայկական կողմը 2 մարտական դիրք է կորցրել։ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ասել էր, որ Հայաստանը դիմել է Ռուսաստանի դաշնությանը Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև գոյություն ունեցող 1997 թվականի պայմանագրի շրջանակում Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/1c/34784212_91:0:1515:1068_1920x0_80_0_0_e40ea6f0bf87b00f79b74d2a4b3f89f9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, գերի, ադրբեջան, զոհ
հայաստան, գերի, ադրբեջան, զոհ
Ադրբեջանցիները 12 հայ զինծառայողի են գերի վերցրել. ՊՆ
17:59 16.11.2021 (Թարմացված է: 18:10 16.11.2021) Պաշտպանության նախարարության տվյալներով` հակառակորդն ունի անձնակազմի մեծաթիվ կորուստներ, հայկական կողմը նույնպես կորուստներ ունի։
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Ադրբեջանական կողմը ՀՀ ԶՈւ 12 զինծառայողի է գերեվարել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Ըստ հաղորդագրության` զինծառայողներից 7-ը պայմանագրային են, 5–ը` ժամկետային։
Գերատեսչությունը տեղեկացնում է նաև, որ ժամը 17։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում, ուր այսօր հարձակում էին նախաձեռնել Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, շարունակում է ծայրահեղ լարված մնալ։ Մարտերի ինտենսիվությունը չի թուլացել։ Հակառակորդը շարունակում է կիրառել հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։
«Հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդն ունի անձնակազմի մեծաթիվ կորուստներ, զրահատեխնիկայի շուրջ մեկ տասնյակ միավոր ոչնչացվել կամ շարքից դուրս է բերվել։ Հայկական կողմը նույնպես կորուստներ ունի։ Տվյալները ճշտվում են»,– նշում է ՊՆ–ն։
Հիշեցնենք` ՊՆ–ն
հայտնել էր, որ այսօր` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։
Ըստ լրատվամիջոցների` Սյունիքում ադրբեջանական և հայկական կողմերի զինված ուժերի միջև փոխհրաձգություն է սկսվել Ծիծեռնաքար լեռան հայկական 2 դիրքի համար։ Փոխհրաձգությունը սկսվել է այն բանից հետ, երբ ադրբեջանական կողմը պահանջել է, որ հայկական զինված ուժերը լքեն
Հայաստանի տարածքում գտնվող Ծիծեռնաքարի երկու մարտական հենակետերը, սակայն մեր զինծառայողները հրաժարվել են կատարել այդ պահանջը:
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ասել էր, որ Հայաստանը
դիմել է Ռուսաստանի դաշնությանը Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև գոյություն ունեցող 1997 թվականի պայմանագրի շրջանակում Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով։