https://arm.sputniknews.ru/20211121/haghtanak-gjughum-patshgamb-e-pluzvel-nakhnakan-tvjalnervov-ka-zvoh-u-tuzhatsner--35587135.html
Տավուշում շենքի պատշգամբը փլուզվել է. 3-ամյա մի աղջիկ մահացել է, 6 անձ` հոսպիտալացվել
Տավուշում շենքի պատշգամբը փլուզվել է. 3-ամյա մի աղջիկ մահացել է, 6 անձ` հոսպիտալացվել
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի - Sputnik. Նոյեմբերի 21-ին, ժամը 13:34-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ գյուղի 5-րդ... 21.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-21T15:02+0400
2021-11-21T15:02+0400
2021-11-21T16:00+0400
փլուզում
հայաստան
գյուղ
մահ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/15/35587201_0:0:700:395_1920x0_80_0_0_363f4c5123a289cbb0bb3c0fc1225d87.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի - Sputnik. Նոյեմբերի 21-ին, ժամը 13:34-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ գյուղի 5-րդ փողոցի շենքերից մեկի 2-րդ հարկի ընդհանուր պատշգամբը փլուզվել է․ շենքի մուտքը փակվել է, կան տուժածներ։ Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից։Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ԱԻՆ-ի նշում է, որ ըստ նախնական տվյալների՝ մեկ քաղաքացի մահացել է, յոթը՝ տուժել։Shamshyan.com-ն էլ հայտնում է, որ փլուզման հետևանքով 8 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն: Նրանցից 3-ամյա մի աղջնակ ճանապարհին մահացել է: Ըստ կայքի` վիրավորները նույնպես երեխաներ են, որոնք նշված փողոցի երկահարկանի տներից մեկի պատշգամբում խաղալիս են եղել, երբ այն փլուզվել է: Շենքը կառուցված է եղել խորհրդային տարիներին և օգտագործվել է որպես հանրակացարան։***Ավելի ուշ ԱԻՆ-ից հայտնեցին, որ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տուժածներ Ա․ Օ․-ն (ծնված 2018 թ.), Է․ Խ․-ն (ծնված 1958 թ.), Ա․ Ա․-ն (ծնված 1995 թ.), Գ․ Ա․-ն (ծնված 1951 թ.), Ա․ Դ․-ն (ծնված 1973 թ.), Ա․ Օ․-ն (ծնված 1961 թ.) և Ժ․ Օ․-ն (ծնված 1985 թ.) տեղի ուժերով տեղափոխվել են Նոյեմբերյանի ԲԿ. տուժած Ա. Օ․-ն (ծնված 2018 թ.) հոսպիտալացման ճանապարհին մահացել է: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:Փրկարարները, հեռացնելով փլուզված կառուցատարրերը, բացել են շենքի մուտքը։
https://arm.sputniknews.ru/20210831/pluzum-narekaci-taxamasum-28839099.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/15/35587201_59:0:682:467_1920x0_80_0_0_5b4066ef2120026bef0927e4d561951a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
փլուզում, հայաստան, գյուղ, մահ
փլուզում, հայաստան, գյուղ, մահ
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի - Sputnik. Նոյեմբերի 21-ին, ժամը 13:34-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ գյուղի 5-րդ փողոցի շենքերից մեկի 2-րդ հարկի ընդհանուր պատշգամբը փլուզվել է․ շենքի մուտքը փակվել է, կան տուժածներ։ Այս մասին
տեղեկացնում են ԱԻՆ-ից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
ԱԻՆ-ի նշում է, որ ըստ նախնական տվյալների՝ մեկ քաղաքացի մահացել է, յոթը՝ տուժել։
Shamshyan.com-ն էլ հայտնում է, որ փլուզման հետևանքով 8 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն: Նրանցից 3-ամյա մի աղջնակ ճանապարհին մահացել է: Ըստ կայքի` վիրավորները նույնպես երեխաներ են, որոնք նշված փողոցի երկահարկանի տներից մեկի պատշգամբում խաղալիս են եղել, երբ այն փլուզվել է:
Շենքը կառուցված է եղել խորհրդային տարիներին և օգտագործվել է որպես հանրակացարան։
Ավելի ուշ ԱԻՆ-ից հայտնեցին, որ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տուժածներ Ա․ Օ․-ն (ծնված 2018 թ.), Է․ Խ․-ն (ծնված 1958 թ.), Ա․ Ա․-ն (ծնված 1995 թ.), Գ․ Ա․-ն (ծնված 1951 թ.), Ա․ Դ․-ն (ծնված 1973 թ.), Ա․ Օ․-ն (ծնված 1961 թ.) և Ժ․ Օ․-ն (ծնված 1985 թ.) տեղի ուժերով տեղափոխվել են Նոյեմբերյանի ԲԿ. տուժած Ա. Օ․-ն (ծնված 2018 թ.) հոսպիտալացման ճանապարհին մահացել է: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները, հեռացնելով փլուզված կառուցատարրերը, բացել են շենքի մուտքը։