https://arm.sputniknews.ru/20211119/turqiajum-ynddimutjan-arajnvordnery-nakhagahakan-artahert-yntrutjan-kvoch-en-arel-35528909.html
Թուրքիայում ընդդիմության առաջնորդները նախագահական արտահերթ ընտրության կոչ են արել
Թուրքիայում ընդդիմության առաջնորդները նախագահական արտահերթ ընտրության կոչ են արել
Sputnik Արմենիա
Թուրքական լիրայի փոխարժեքը շարունակում է նվազել։ Ընդդիմադիրները մեղադրում են Թուրքիայի նախագահին։ 19.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-19T12:21+0400
2021-11-19T12:21+0400
2021-11-19T12:23+0400
թուրքիա
ռեջեփ թայիփ էրդողան
ընդդիմություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/09/25241969_0:0:3072:1728_1920x0_80_0_0_3580e18b0c19f9b79d10521324fa5e6a.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի - Sputnik. Ժողովրդահանրապետական ու «Լավ» կուսակցությունների առաջնորդներ Քեմալ Քըլըչդարօղլուն ու Մերալ Աքշեները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ոչ կոմպետենտ լինելու մեղադրանք են ուղղել: Հիմնական ընդդիմադիր ուժերի ղեկավարները լիրայի փոխարժեքի ռեկորդային անկման ֆոնին կոչ են արել արտահերթ ընտրություն անցկացնել:Թուրքիայի կենտրոնական բանկը երեկ որոշել է հաշվարկային տոկոսադրույքը 16 տոկոսից նվազեցնել մինչև 15 տոկոս: Արդյունքում թուրքական արժույթի փոխարժեքը շարունակել է նվազել՝ թարմացնելով պատմական մինիմումը ( մեկ դոլարի դիմաց 11,29 լիրա), ինչը նոր հակառեկորդ է դարձել։Թուրքիան F-16 կործանիչների շուրջ բանակցությունները դրական է գնահատում«Էրդողանը երկիրը հասցրել է աղետալի վիճակի, որից 84 մլն մարդ է տուժում։ Ամբողջ երկիրը մտահոգված է, սպասում ենք վաղվա օրվան։ Մի՞թե նման կյանքը հարիր է մեր ժողովրդին։ Այս ամենը կշտկվի միայն արտահերթ ընտրության միջոցով», - Twitter-ում գրել է Քըլըչդարօղլուն։Աքշեներն էլ հայտարարել է, որ Թուրքիայի նախագահը ոչնչացրել է երկրի հեղինակությունը։«Եթե դա միտումնավոր է արվել, ուրեմն բացահայտ դավաճանություն է։ Իսկ եթե դա քո ոչ կոմպետենտության հետևանքն է, ապա ակնհայտ է, թե ինչ է պետք անել՝ երկրում ընտրություններ անցկացնել ու դադարեցնել այս խայտառակությունը», – Twitter–ում գրել է Աքշեները՝ դիմելով Էրդողանին։Հիշեցնենք, որ Թուրքիայում նախագահական ու խորհրդարանական հերթական ընտրությունները նախատեսված են 2023 թվականի հունիսին:Էրդողանը Զելենսկու հետ քննարկել է թուրք–ուկրաինական հարաբերությունները
https://arm.sputniknews.ru/20211117/erdvoghani-mahy-haji-bakhty-hajastany-hnaravvorutjun-kunena-barelavelu-ir-tkhur-vitshaky-35406416.html
https://arm.sputniknews.ru/20211117/rd-shrjannery-tjurqakan-ashkharhi-qartezum-erdvoghany-nver-e-stacel-35468453.html
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/09/25241969_176:0:2907:2048_1920x0_80_0_0_386816df9ec4c2e22ea8ca85f6523e14.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, ռեջեփ թայիփ էրդողան, ընդդիմություն
թուրքիա, ռեջեփ թայիփ էրդողան, ընդդիմություն
Թուրքիայում ընդդիմության առաջնորդները նախագահական արտահերթ ընտրության կոչ են արել
12:21 19.11.2021 (Թարմացված է: 12:23 19.11.2021) Թուրքական լիրայի փոխարժեքը շարունակում է նվազել։ Ընդդիմադիրները մեղադրում են Թուրքիայի նախագահին։
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի - Sputnik. Ժողովրդահանրապետական ու «Լավ» կուսակցությունների առաջնորդներ Քեմալ Քըլըչդարօղլուն ու Մերալ Աքշեները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ոչ կոմպետենտ լինելու մեղադրանք են ուղղել: Հիմնական ընդդիմադիր ուժերի ղեկավարները լիրայի փոխարժեքի ռեկորդային անկման ֆոնին կոչ են արել արտահերթ ընտրություն անցկացնել:
Թուրքիայի կենտրոնական բանկը երեկ որոշել է հաշվարկային տոկոսադրույքը 16 տոկոսից նվազեցնել մինչև 15 տոկոս: Արդյունքում թուրքական արժույթի փոխարժեքը շարունակել է նվազել՝ թարմացնելով պատմական մինիմումը ( մեկ դոլարի դիմաց 11,29 լիրա), ինչը նոր հակառեկորդ է դարձել։
«Էրդողանը երկիրը հասցրել է աղետալի վիճակի, որից 84 մլն մարդ է տուժում։ Ամբողջ երկիրը մտահոգված է, սպասում ենք վաղվա օրվան։ Մի՞թե նման կյանքը հարիր է մեր ժողովրդին։ Այս ամենը կշտկվի միայն արտահերթ ընտրության միջոցով», - Twitter-ում գրել է Քըլըչդարօղլուն։
Աքշեներն էլ հայտարարել է, որ Թուրքիայի նախագահը ոչնչացրել է երկրի հեղինակությունը։
«Եթե դա միտումնավոր է արվել, ուրեմն բացահայտ դավաճանություն է։ Իսկ եթե դա քո ոչ կոմպետենտության հետևանքն է, ապա ակնհայտ է, թե ինչ է պետք անել՝ երկրում ընտրություններ անցկացնել ու դադարեցնել այս խայտառակությունը», – Twitter–ում գրել է Աքշեները՝ դիմելով Էրդողանին։
Հիշեցնենք, որ Թուրքիայում նախագահական ու խորհրդարանական հերթական ընտրությունները նախատեսված են 2023 թվականի հունիսին: