https://arm.sputniknews.ru/20211119/flyone-armenia-aviaynkerutjuny-trichqneri-tujltvutjun-e-stacel-35535932.html
«Flyone Armenia» ավիաընկերությունը թռիչքների թույլտվություն է ստացել
«Flyone Armenia» ավիաընկերությունը թռիչքների թույլտվություն է ստացել
Sputnik Արմենիա
Ավիաընկերությունը թռիչքներ է առաջարկում մի շարք ուղղություններով` Մոսկվա, Թեհրան, Լիոն, Փարիզ, Քութայիս, Կրասնոդար, Ստամբուլ և Թել-Ավիվ: 19.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-19T14:08+0400
2021-11-19T14:08+0400
2021-11-19T14:10+0400
հայաստան
թռիչք
ավիաընկերություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/18/25874086_0:0:3073:1728_1920x0_80_0_0_3ff2592236c5488dd35cc37ceb4f8956.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. «Flyone Armenia» ընկերությունը ստացել է Ավիացիայի միջազգային կազմակերպության՝ ICAO-ի և Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի՝ IATA-ի նույնականացման ծածկագրերը։ Դրանք թույլ են տալիս վաճառքի, սպասարկման գործընթացներ իրականացնել անվտանգ, հարմարավետ միջազգային օդային փոխադրումների համար՝ ICAO-ի և IATA-ի սահմանած ստանդարտներին համապատասխան:Ընկերության տնօրեն Միրչա Մալեկան նշել է, որ ծածկագրերը ձեռք բերելուց հետո ավելի են մոտենում իրենց նպատակին՝ օր առաջ Հայաստանի քաղաքացիների և զբոսաշրջիկների համար անվտանգ, հասանելի ու որակյալ ծառայություններ մատուցելու հնարավորությանը։«Կարծում եմ, որ շուտով մեր ուղևորները կկարողանան օգտվել «Flyone Armenia»-ի ծառայությունների և սպասարկման բարձր որակի ստանդարտներից»,–ասել է Մալեկան։Նշենք, որ ընկերության ավիապարկը բաղկացած է «Airbus A320» ընտանիքի ինքնաթիռներից։ Դրանք նախատեսված են 180 ուղևորի համար և համապատասխանում են Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի և EASA Security-ի բոլոր չափանիշներին: Բացի այդ, համաճարակի պայմաններում ինքնաթիռները հագեցված են HEPA օդային զտիչներով, որոնք ոչնչացնում են վիրուսների և բակտերիաների 99,97 տոկոսը:Ավիաընկերությունը առաջիկայում կսկսի տոմսերի վաճառքը. թռիչքներ կիրականացվեն Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից:Հիշեցնենք, որ «Flyone Armenia» ընկերությունը հիմնադրվել է 2021 թվականին և թռիչքներ է առաջարկում մի շարք ուղղություններով` Մոսկվա, Թեհրան, Լիոն, Փարիզ, Քութայիս, Կրասնոդար, Ստամբուլ և Թել-Ավիվ:Մայիսին հայտնի դարձավ, որ «SIL Group» կոնցեռնը, որի հիմնադիրը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն է, մոլդովական «FlyOne» ընկերության հետ համատեղ հայաստանյան շուկայում ներկայացնելու է ժամանակակից չափանիշներին համապատասխան «Flyone Armenia» հայկական ավիաընկերությունը։ Այսպիսով, 2022-ին Հայաստանում թռիչքներ կիրականացնեն 4 տեղական ավիաընկերություններ («Armenia Aircompany», «Armenia Airways», «Flyone Armenia», «Fly Arna»)։
https://arm.sputniknews.ru/20211029/khachatur-suqiasjani-himnats-aviaynkerutjuny-odanav-shahagvortsvoghi-vkajakan-e-stacel-34793251.html
https://arm.sputniknews.ru/20211031/inch-e-petq-azgajin-aviapvokhadrvoghin-tshisht-ashkhatanqi-hamar-aviaciaji-pvordzageti-ditarkumy-34861566.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/18/25874086_165:0:2896:2048_1920x0_80_0_0_8b783cf1d07e46c003e7aec323583472.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, թռիչք, ավիաընկերություն
հայաստան, թռիչք, ավիաընկերություն
«Flyone Armenia» ավիաընկերությունը թռիչքների թույլտվություն է ստացել
14:08 19.11.2021 (Թարմացված է: 14:10 19.11.2021) Ավիաընկերությունը թռիչքներ է առաջարկում մի շարք ուղղություններով` Մոսկվա, Թեհրան, Լիոն, Փարիզ, Քութայիս, Կրասնոդար, Ստամբուլ և Թել-Ավիվ:
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. «Flyone Armenia» ընկերությունը ստացել է Ավիացիայի միջազգային կազմակերպության՝ ICAO-ի և Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի՝ IATA-ի նույնականացման ծածկագրերը։ Դրանք թույլ են տալիս վաճառքի, սպասարկման գործընթացներ իրականացնել անվտանգ, հարմարավետ միջազգային օդային փոխադրումների համար՝ ICAO-ի և IATA-ի սահմանած ստանդարտներին համապատասխան:
Ընկերության տնօրեն Միրչա Մալեկան նշել է, որ ծածկագրերը ձեռք բերելուց հետո ավելի են մոտենում իրենց նպատակին՝ օր առաջ
Հայաստանի քաղաքացիների և զբոսաշրջիկների համար անվտանգ, հասանելի ու որակյալ ծառայություններ մատուցելու հնարավորությանը։
«Կարծում եմ, որ շուտով մեր ուղևորները կկարողանան օգտվել «Flyone Armenia»-ի ծառայությունների և սպասարկման բարձր որակի ստանդարտներից»,–ասել է Մալեկան։
Նշենք, որ ընկերության ավիապարկը բաղկացած է «Airbus A320» ընտանիքի ինքնաթիռներից։ Դրանք նախատեսված են 180 ուղևորի համար և համապատասխանում են Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի և EASA Security-ի բոլոր չափանիշներին: Բացի այդ, համաճարակի պայմաններում ինքնաթիռները հագեցված են HEPA օդային զտիչներով, որոնք ոչնչացնում են վիրուսների և բակտերիաների 99,97 տոկոսը:
Ավիաընկերությունը առաջիկայում կսկսի տոմսերի վաճառքը. թռիչքներ կիրականացվեն Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից:
29 հոկտեմբերի 2021, 12:22
Հիշեցնենք, որ «Flyone Armenia» ընկերությունը հիմնադրվել է 2021 թվականին և թռիչքներ է առաջարկում մի շարք ուղղություններով` Մոսկվա, Թեհրան, Լիոն, Փարիզ, Քութայիս, Կրասնոդար, Ստամբուլ և Թել-Ավիվ:
Մայիսին հայտնի դարձավ, որ «SIL Group» կոնցեռնը, որի հիմնադիրը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն է, մոլդովական «FlyOne» ընկերության հետ համատեղ հայաստանյան շուկայում ներկայացնելու է ժամանակակից չափանիշներին համապատասխան «Flyone Armenia» հայկական ավիաընկերությունը։ Այսպիսով, 2022-ին
Հայաստանում թռիչքներ կիրականացնեն 4 տեղական ավիաընկերություններ («Armenia Aircompany», «Armenia Airways», «Flyone Armenia», «Fly Arna»)։
31 հոկտեմբերի 2021, 20:13