00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ինչ է պետք ազգային ավիափոխադրողին ճիշտ աշխատանքի համար. ավիացիայի փորձագետի դիտարկումը

Խաչատրյան. Ավիացիայի ոլորտի որակյալ մասնագետների պակասը մտահոգիչ հանգամանք է
Բաժանորդագրվել
Ավիացիայի ոլորտի փորձագետ Նավիկ Խաչատրյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հայկական ավիացիայի ներկա վիճակին և ոլորտում առկա հիմնախնդիրներին։
Ազգային փոխադրող ավիաընկերությունը պետք է բոլոր երկրներում լինի ճանաչված, մատուցի ամբողջական ծառայություններ և համագործակցի այլ ավիաընկերությունների հետ։ Մինչդեռ «Flyone Armenia»–ի դեպքում կունենանք մի ընկերություն, որը կարող է Երևանից ընդամենը մի քանի կետ թռչել, քանի որ չի համագործակցում այլ ավիաընկերությունների հետ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ավիացիայի ոլորտի փորձագետ Նավիկ Խաչատրյանը։
«Հայկական քաղավիացիայի վիճակն այն չէ, ինչ ցանկալի էր ունենալ, այդուհանդերձ ունենք երկու տեղական փոխադրող` վրացական հենքով «Արմենիա» ընկերությունը և «Արմենիա Էյրվեյս» ընկերությունը, որն ավելի շատ կապված է իրանական ավիաընկերությունների հետ»,– նշեց ավիացիայի ոլորտի փորձագետը։
Վերջերս հայտարարվեց, որ շահագործվելու է նաև «Flyone Armenia», որն արդեն դիմել է վկայական ստանալու համար և աշխատելու է «լոուքոսթերի» կոնցեպտով։ Արդեն որոշվել է, որ արժեթղթերի 51 տոկոսի տերը Հայաստանի կառավարությունն է, իսկ 49 տոկոսի տերը` «Էյր Արաբիա» ընկերությունը։
Air Arabia–ի ինքնաթիռ - Sputnik Արմենիա, 1920, 14.10.2021
4 մլրդ 733 մլն դրամ` ազգային ավիափոխադրողի բաժնետոմսերի դիմաց. կառավարությունը քայլ արեց
Նշենք` մայիսին հայտնի դարձավ, որ «SIL Group» կոնցեռնը, որի հիմնադիրը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն է, մոլդովական «FlyOne» ընկերության հետ համատեղ հայաստանյան շուկայում ներկայացնելու է ժամանակակից չափանիշներին համապատասխան «Flyone Armenia» հայկական ավիաընկերությունը։ Հայկական ԶԼՄ-ները հայտնել էին, որ ավիաընկերությունը կտեղակայվի «Զվարթնոց» օդանավակայանում և նույնիսկ ազգային ավիափոխադրողի կարգավիճակ կստանա: Սակայն արդեն հայտնի է, որ այդ կարգավիճակը կստանա «Air Arabia»-ի հետ համատեղ ստեղծված նոր ավիաընկերությունը։

Խոսելով բոլորին հուզող ավիատոմսերի գների նվազման խնդրի մասին` փորձագետը հույս հայտնեց, որ գալիք տարվա ապրիլից կարելի է ակնկալել ավիատոմսերի գների նվազում։ Ինչ վերաբերում է «Flyone Armenia»–ին վկայական տրամադրելուն, ապա Խաչատրյանն ընդգծեց, որ դա միանշանակ դրական է, թեև փաստեց, որ չափազանց կարևոր է հայ մասնագետների առկայության հարցը, որոնց սակավությունն այսօր մտահոգության տեղիք է տալիս, առավել ևս, որ ավիացիայի միջազգային կազմակերպության գլխավոր պահանջներից մեկն այն է, որ օդանավ շահագործելու վկայական ստացող ընկերությունում պետք է լինեն բարձր որակավորում ունեցող մասնագետներ։

«Մի քիչ անհասկանալի իրավիճակ է, գուցե պետք է մասնագետներին բերեն արտասահմանից, որովհետև Հայաստանում չկան այդքան մասնագետներ։ Յուրաքանչյուր ավիաընկերություն ունի մոտ 12 ճյուղ, որոնց ղեկավարումը հեշտ գործ չէ»,– ասաց ավիացիայի ոլորտի փորձագետը։
Անդրադառնալով այն հարցին, թե որքան արդյունավետ է գործում բաց երկնքի քաղաքականությունը` Խաչատրյանն ընդգծեց, որ եթե հետևենք բաց երկնքի քաղաքականությանը, ապա դա լավ է գործում հատկապես եվրոպական երկրներում, որտեղ մասնագիտացված ընկերությունները լուծում են ավիացիայի ոլորտի տարբեր խնդիրներ, և նույնիսկ երկրներից մեկն իր օդանավերը կարող է բազավորել աշխարհամասի մեկ այլ երկրի տարածքում։
Ըստ նրա` Հայաստանի դեպքում նույնպես ուղևորահոսքի մեծ ծավալ կունենայինք, եթե համավարակը և պատերազմը չխանգարեին։ Փորձագետի կարծիքով` բաց երկնքի քաղաքականության դեպքում պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ եվրոպական պետությունները համաձայնեցրել են այդ քաղաքականությունը, որովհետև նրանցից յուրաքանչյուրն ունի վաղուց հաստատված և գործող ազգային փոխադրողը կամ դրոշակակիր ավիաընկերությունը, մինչդեռ Հայաստանի պարագայում, երբ 2013 թվականին ընդունվում էր բաց երկնքի քաղաքականությունը, մենք չունեինք ազգային փոխադրող։
Ինչպես կարելի է «փրկել» նրանց, ովքեր Նիդեռլանդների տոմս են գնել սահմանափակումներից առաջ
Նշենք, որ Հայաստանն ազգային ավիափոխադրող ունեցել է։ «Հայկական ավիաուղիներ» ընկերությունը (պետական մասնակցությամբ) գործել է 1991-2003թթ., այնուհետև սնանկացել է։ Դրանից հետո ազգային փոխադրողի կարգավիճակն անմիջապես շնորհվել է Միխայիլ Բաղդասարովին պատկանող «Արմավիա» մասնավոր ավիաընկերությանը։ 2013թ․-ին ընկերությունը նույնպես սնանկ հայտարարվեց։ Դրանից հետո իշխանությունները «բաց երկնքի» քաղաքականություն էին վարում։
Արդեն հեղափոխության ալիքի վրա եկած նոր իշխանությունները ևս ազգային ավիափոխադրող չէին ուզում։ Դեռ 2019 թ․-ին Հայաստանի Քաղավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) ղեկավար Տաթևիկ Ռևազյանը նշել էր, որ ներկա փուլում Հայաստանին պետական ազգային փոխադրող պետք չէ։ Նա կարծում էր, որ պետությունը չի կարողանա կարգավորել ավիափոխադրումների հետ կապված բոլոր հարցերը, առաջին հերթին՝ շատ բարձր ծախսերի պատճառով։
Լրահոս
0