https://arm.sputniknews.ru/20211118/vorqan-gumar-e-tsakhsum-petutjuny-covid-19-i-dem-pajqarum-manramasnum-e-an-y-35474292.html
Որքան գումար է ծախսում պետությունը COVID-19-ի դեմ պայքարում. մանրամասնում է ԱՆ-ը
Որքան գումար է ծախսում պետությունը COVID-19-ի դեմ պայքարում. մանրամասնում է ԱՆ-ը
Sputnik Արմենիա
Առողջապահության նախարարությունը 2 ամսվա ընթացքում կորոնավիրուսի դեմ պայքարում ծախսել է 1 մլրդ 260 մլն դրամ։ 18.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-18T11:46+0400
2021-11-18T11:46+0400
2021-11-18T12:34+0400
հհ առողջապահության նախարարություն
ծախս
կորոնավիրուս
կորոնավիրուսը հայաստանում և արցախում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/08/35094067_0:84:1600:984_1920x0_80_0_0_a9b756d48670663cde231260d901403b.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. ՀՀ կառավարության այսօր ընդունած որոշմամբ, ՀՀ առողջապահության նախարարությանը հատկացվել է լրացուցիչ 1.2 մլրդ դրամ գումար։ Որոշումն ընդունվել է առանց զեկուցման ու քննարկման, միաձայն քվեարկությամբ։ Կառավարության կայքում հրապարակված նախագծից, սակայն, պարզ է դառնում, որ այդ գումարը նախատեսված է կորոնավիրուսային վարակի արագ կանխարգելման, վերահսկման, բուժման և հաղթահարման նպատակով իրականացվող միջոցառումների ծախսերով։ Հայաստանում 28-ամյա ծննդկանը մահացել է կորոնավիրուսից Նախագծում նաև մանրամասն ներկայացված է, թե այդ գումարից որ մասն ինչի վրա է ծախսվելու։ Այսպես` 530 մլն դրամը փոխանցվելու է բժշկական կենտրոններին` սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին մատուցված ծառայությունների դիմաց։ Ընդ որում` 150 մլն դրամը` սեպտեմբերի, 380 մլն–ը` հոկտեմբերի համար։ 625 մլն դրամը կորոնավիրուսի դեմ պատվաստումներ իրականացնող բուժանձնակազմի լրավճարներն են (520 մլն-ը` հոկտեմբերին, 105–ը` սեպտեմբերին): Բացի այդ, նույն ժամանակահատվածում ՀՀ–ը չինական «Սինոֆարմ» ընկերությունից 100 000 հատ ՊՇՌ թեստ է գնել, որի արժեքը կազմել է 97 մլն դրամ, իսկ տեղափոխումը` Պեկին - Մոսկվա - Երևան` 8 մլն դրամ։ Արդյունքում, միայն վերջին 2 ամսվա ընթացքում ՀՀ–ը COVID-19–ի դեմ պայքարում ծախսել է 1 մլրդ 260 մլն դրամ, որը կառավարության այսօրվա որոշմամբ առաջիկայում կփոխանցվի առողջապահության նախարարությանը։Հավելենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1019-ով և դարձել 331914:
https://arm.sputniknews.ru/20211118/korvonavirusajin-hivandutjan-yntacqy-hajastanum-35470389.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/08/35094067_89:0:1512:1067_1920x0_80_0_0_a1338128e2309d4d40ea0811c1ff535d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հհ առողջապահության նախարարություն, ծախս, կորոնավիրուս, կորոնավիրուսը հայաստանում և արցախում
հհ առողջապահության նախարարություն, ծախս, կորոնավիրուս, կորոնավիրուսը հայաստանում և արցախում
Որքան գումար է ծախսում պետությունը COVID-19-ի դեմ պայքարում. մանրամասնում է ԱՆ-ը
11:46 18.11.2021 (Թարմացված է: 12:34 18.11.2021) Առողջապահության նախարարությունը 2 ամսվա ընթացքում կորոնավիրուսի դեմ պայքարում ծախսել է 1 մլրդ 260 մլն դրամ։
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. ՀՀ կառավարության այսօր ընդունած որոշմամբ, ՀՀ առողջապահության նախարարությանը հատկացվել է լրացուցիչ 1.2 մլրդ դրամ գումար։ Որոշումն ընդունվել է առանց զեկուցման ու քննարկման, միաձայն քվեարկությամբ։
Կառավարության կայքում հրապարակված նախագծից, սակայն, պարզ է դառնում, որ այդ գումարը նախատեսված է կորոնավիրուսային վարակի արագ կանխարգելման, վերահսկման, բուժման և հաղթահարման նպատակով իրականացվող միջոցառումների ծախսերով։
Նախագծում նաև մանրամասն ներկայացված է, թե այդ գումարից որ մասն ինչի վրա է ծախսվելու։ Այսպես` 530 մլն դրամը փոխանցվելու է բժշկական կենտրոններին` սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին մատուցված ծառայությունների դիմաց։ Ընդ որում` 150 մլն դրամը` սեպտեմբերի, 380 մլն–ը` հոկտեմբերի համար։
625 մլն դրամը կորոնավիրուսի դեմ պատվաստումներ իրականացնող բուժանձնակազմի լրավճարներն են (520 մլն-ը` հոկտեմբերին, 105–ը` սեպտեմբերին):
Բացի այդ, նույն ժամանակահատվածում ՀՀ–ը չինական «Սինոֆարմ» ընկերությունից 100 000 հատ ՊՇՌ թեստ է գնել, որի արժեքը կազմել է 97 մլն դրամ, իսկ տեղափոխումը` Պեկին - Մոսկվա - Երևան` 8 մլն դրամ։
Արդյունքում, միայն վերջին 2 ամսվա ընթացքում ՀՀ–ը COVID-19–ի դեմ պայքարում ծախսել է 1 մլրդ 260 մլն դրամ, որը կառավարության այսօրվա որոշմամբ առաջիկայում կփոխանցվի առողջապահության նախարարությանը։
Հավելենք, որ
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1019-ով և դարձել 331914: