https://arm.sputniknews.ru/20211118/sjuniqi-vorvosh-tegherum-zinvats-adrbejancinery-teghakajvats-en-dprocneri-harevanutjamb-mip-35480655.html
Սյունիքի որոշ տեղերում զինված ադրբեջանցիները տեղակայված են դպրոցների հարևանությամբ. ՄԻՊ
Սյունիքի որոշ տեղերում զինված ադրբեջանցիները տեղակայված են դպրոցների հարևանությամբ. ՄԻՊ
Sputnik Արմենիա
Օմբուդսմանն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը քննարկել են սահմանամերձ դարձած համայնքներում երեխաների կրթության իրավունքի իրացմանն առնչվող... 18.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-18T13:24+0400
2021-11-18T13:24+0400
2021-11-18T13:36+0400
հայաստան
արման թաթոյան
սյունիք
յունիսեֆ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/12/35480405_0:83:1600:983_1920x0_80_0_0_d8b0d4a85e5ec2a714b501d3a70cc80f.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի - Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Քրիսթինե Վայգանդի հետ, տեղեկացնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։Արման Թաթոյանը շնորհավորել է Քրիսթինե Վայգանդին առաքելության ստանձնման կապակցությամբ՝ բարձր գնահատելով երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ ակտիվ համագործակցությունը: 6 գյուղերի կենսական իրավունքները կոպիտ ոտնահարվում են. ՄԻՊ-ը՝ Ճակատենի մաքսատան մասինՀանդիպման ընթացքում քննարկվել են սահմանամերձ և վերջին պատերազմի հետևանքով սահմանամերձ դարձած համայնքներում երեխաների իրավունքների պաշտպանության վիճակը, հատկապես՝ կրթության իրավունքի իրացմանն առնչվող խնդիրները։Արման Թաթոյանը ներկայացրել է Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական անօրինական սահմանային ու մաքսային վերահսկողության հետևանքով երեխաների իրավունքների խախտումները, մասնավորապես՝ կրթության իրավունքի խախտումը։ Նա նշել է, որ Սյունիքի մարզի որոշ հատվածներում ադրբեջանական զինված ծառայողները տեղակայված են դպրոցների անմիջական հարևանությամբ, ինչը բացարձակ անընդունելի վիճակ է և հակասում է երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային պահանջներին։Առանձին անդրադարձ է կատարվել նաև երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում երեխաների իրավունքների իրացման վիճակին հաստատություններից ընտանիք վերադառնալու պարագայում։
https://arm.sputniknews.ru/20211115/anvtangutjan-khvorhrdi-hajtararutjuny-khakhtum-e-hh-sahmanadrutjuny-mip-35380056.html
սյունիք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/12/35480405_90:0:1511:1066_1920x0_80_0_0_939162197a3dfa1d797aef4ffb41f316.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արման թաթոյան, սյունիք, յունիսեֆ
հայաստան, արման թաթոյան, սյունիք, յունիսեֆ
Սյունիքի որոշ տեղերում զինված ադրբեջանցիները տեղակայված են դպրոցների հարևանությամբ. ՄԻՊ
13:24 18.11.2021 (Թարմացված է: 13:36 18.11.2021) Օմբուդսմանն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը քննարկել են սահմանամերձ դարձած համայնքներում երեխաների կրթության իրավունքի իրացմանն առնչվող խնդիրները։
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի - Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Քրիսթինե Վայգանդի հետ,
տեղեկացնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։
Արման Թաթոյանը շնորհավորել է Քրիսթինե Վայգանդին առաքելության ստանձնման կապակցությամբ՝ բարձր գնահատելով երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ ակտիվ համագործակցությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են սահմանամերձ և վերջին պատերազմի հետևանքով սահմանամերձ դարձած համայնքներում երեխաների իրավունքների պաշտպանության վիճակը, հատկապես՝ կրթության իրավունքի իրացմանն առնչվող խնդիրները։
Արման Թաթոյանը ներկայացրել է Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական անօրինական սահմանային ու մաքսային վերահսկողության հետևանքով երեխաների իրավունքների խախտումները, մասնավորապես՝ կրթության իրավունքի խախտումը։
Նա նշել է, որ Սյունիքի մարզի որոշ հատվածներում ադրբեջանական զինված ծառայողները տեղակայված են դպրոցների անմիջական հարևանությամբ, ինչը բացարձակ անընդունելի վիճակ է և հակասում է երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային պահանջներին։
Առանձին անդրադարձ է կատարվել նաև երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում երեխաների իրավունքների իրացման վիճակին հաստատություններից ընտանիք վերադառնալու պարագայում։