https://arm.sputniknews.ru/20211115/anvtangutjan-khvorhrdi-hajtararutjuny-khakhtum-e-hh-sahmanadrutjuny-mip-35380056.html
Անվտանգության խորհրդի հայտարարությունը խախտում է Հայաստանի Սահմանադրությունը․ ՀՀ ՄԻՊ
Անվտանգության խորհրդի հայտարարությունը խախտում է Հայաստանի Սահմանադրությունը․ ՀՀ ՄԻՊ
Sputnik Արմենիա
ԱԽ հայտարարությունը, ըստ էության, թույլատրելի է համարում ադրբեջանական վերահսկողությունը Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհների նկատմամբ: ԱԽ-ի այս... 15.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-15T20:27+0400
2021-11-15T20:27+0400
2021-11-15T20:39+0400
հհ միպ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/1e/25954645_0:0:1600:901_1920x0_80_0_0_1f2e997afe851b78d9e2ade63f8e6bbf.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. ՀՀ անվտանգության խորհրդի այսօրվա հայտարարությունը՝ կապված Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ավտոճանապարհների հետ, խախտում է ՀՀ Սահմանադրության և մարդու իրավունքների միջազգային պահանջները: Այս մասին գրում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։Նշենք, որ երեկ ՀՀ ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց, որ նոյեմբերի 15-ին՝ տեղական ժամանակով ժամը 00։00-ից, Կապան-Ճակատեն ավտոճանապարհի ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում սահմանային և մաքսային հսկողություն իրականացնելու նպատակով ադրբեջանական կողմը կտեղակայի անցակետ։ Այսօր ՀՀ ԱԽՔ–ը նիստ գումարեց, որից հետո հայտարարեց, թե Գորիս-Կապան, Կապան-Ճակատենի` Ադրբեջանի հսկողության տակ անցած մասը ՀՀ տարածքում չէ. Թաթոյանի խոսքով՝ ԱԽ հայտարարությունը խոսում է այլընտրանքային ճանապարհների ցանցի ստեղծման մասին ու դրանով իսկ, ըստ էության, թույլատրելի է համարում ադրբեջանական վերահսկողությունը նշված ճանապարհների նկատմամբ:Նա վկայակոչում է Սահմանադրության 2-րդ հոդվածը, որի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է, նրա հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են:Բացի այդ, ԱԽ-ի հայտարարությունը միջազգային պահանջների թվում անտեսել է ԵԱՀԿ 2017-ի դեկտեմբերի 19-ի պաշտոնական ուղեցույցը Պետական սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի վերաբերյալ, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի 2021-ի ուղեցույցը միջազգային սահմաններին մարդու իրավունքների վերաբերյալ և այլն:Նշվում է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ձեռք է բերել հավաստի փաստեր այն մասին, որ Սյունիքի երկու ճանապարհներին ադրբեջանական զինված ծառայողների հայտնվելու պահից խախտված են Հայաստանի քաղաքացիական բնակչության կյանքի, անվտանգության, ազատ տեղաշարժի, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, սեփականության, տնտեսական գործունեության ազատության իրավունքները, երեխայի շահերը և այլն:Նշվում է, որ այլընտրանքային ճանապարհների կառուցում չի նշանակում, թե դրանով վերացվում է Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհներին ներկա ադրբեջանական զինված ու դիմակավորված ծառայողներից բխող իրական սպառնալիքները ՀՀ բնակչության ու հատկապես նրանց տեղակայման դիրքերի հարևանությամբ գտնվող համայնքների բնակիչների կյանքին ու անվտանգությանը:«Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհներին ադրբեջանական այն ծառայություններն են, որոնք պատերազմի ընթացքում խոշտանգել, սպանել են մեր զինծառայողներին ու քաղաքացիական անձանց և դրա համար չեն պատժվել: Պատերազմից հետո ադրբեջանական իշխանությունները խորացրել են հայատյացությունն ու թշնամանքի քարոզը: Ադրբեջանական զինված ծառայողներն այդ ճանապարհներին են հայտնվել պատերազմի սպառնալիքի ու ցեղասպան քաղաքականության արդյունքում», - գրել է Թաթոյանը։Թաթոյանի հայտարարության մեջ ասվում է, որ ՀՀ հանրային իշխանության ցանկացած մարմին, այդ թվում` ՀՀ անվտանգության խորհուրդը, պարտավոր է իր գործունեության մեջ, նաև հրապարակային հայտարարություններում ղեկավարվել մարդու իրավունքների պահանջներով և չի կարող անել այնպիսի հայտարարություններ, որոնք անհնար են դարձնում կամ վտանգում են մարդու իրավունքները:
https://arm.sputniknews.ru/20211115/aats-in-harcnum-em-inch-e-linelu-asum-en-chgitenq-turqy-pakel-e-tshakateni-ghekavar-35372722.html
https://arm.sputniknews.ru/20211115/adrbejanakan-zvorqery-areveljan-kvoghmic-nerkhuzhel-en-hh-taratsq-pashinjann-akh-nist-e-hravirel-35357464.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/1e/25954645_124:0:1547:1067_1920x0_80_0_0_7d06d0ae20806ef4c176a66b41f6fd25.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ միպ
Անվտանգության խորհրդի հայտարարությունը խախտում է Հայաստանի Սահմանադրությունը․ ՀՀ ՄԻՊ
20:27 15.11.2021 (Թարմացված է: 20:39 15.11.2021) ԱԽ հայտարարությունը, ըստ էության, թույլատրելի է համարում ադրբեջանական վերահսկողությունը Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհների նկատմամբ: ԱԽ-ի այս հայտարարությամբ ամբողջությամբ անտեսված են մարդու իրավունքների պահանջները։
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. ՀՀ անվտանգության խորհրդի այսօրվա հայտարարությունը՝ կապված Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ավտոճանապարհների հետ, խախտում է ՀՀ Սահմանադրության և մարդու իրավունքների միջազգային պահանջները: Այս մասին
գրում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Նշենք, որ երեկ ՀՀ ԱԱԾ-ն
հաղորդագրություն տարածեց, որ նոյեմբերի 15-ին՝ տեղական ժամանակով ժամը 00։00-ից, Կապան-Ճակատեն ավտոճանապարհի ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում սահմանային և մաքսային հսկողություն իրականացնելու նպատակով ադրբեջանական կողմը կտեղակայի անցակետ։ Այսօր ՀՀ ԱԽՔ–ը նիստ գումարեց, որից հետո
հայտարարեց, թե Գորիս-Կապան, Կապան-Ճակատենի` Ադրբեջանի հսկողության տակ անցած մասը ՀՀ տարածքում չէ.
Թաթոյանի խոսքով՝ ԱԽ հայտարարությունը խոսում է այլընտրանքային ճանապարհների ցանցի ստեղծման մասին ու դրանով իսկ, ըստ էության, թույլատրելի է համարում ադրբեջանական վերահսկողությունը նշված ճանապարհների նկատմամբ:
«Այս հայտարարությամբ ամբողջությամբ անտեսված են մարդու իրավունքների պահանջները, անտեսված է այն, որ ադրբեջանական վերահսկողությունը նշված ճանապարհների նկատմամբ ոտնահարում է Հայաստանի բնակչության՝ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված և միջազգայնորեն ճանաչված կենսական իրավունքները», - գրում է ՄԻՊ-ը։
Նա վկայակոչում է Սահմանադրության 2-րդ հոդվածը, որի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է, նրա հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են:
Բացի այդ, ԱԽ-ի հայտարարությունը միջազգային պահանջների թվում անտեսել է ԵԱՀԿ 2017-ի դեկտեմբերի 19-ի պաշտոնական ուղեցույցը Պետական սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի վերաբերյալ, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի 2021-ի ուղեցույցը միջազգային սահմաններին մարդու իրավունքների վերաբերյալ և այլն:
Նշվում է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ձեռք է բերել հավաստի փաստեր այն մասին, որ Սյունիքի երկու ճանապարհներին ադրբեջանական զինված ծառայողների հայտնվելու պահից խախտված են Հայաստանի քաղաքացիական բնակչության կյանքի, անվտանգության, ազատ տեղաշարժի, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, սեփականության, տնտեսական գործունեության ազատության իրավունքները, երեխայի շահերը և այլն:
Նշվում է, որ այլընտրանքային ճանապարհների կառուցում չի նշանակում, թե դրանով վերացվում է Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհներին ներկա ադրբեջանական զինված ու դիմակավորված ծառայողներից բխող իրական սպառնալիքները ՀՀ բնակչության ու հատկապես նրանց տեղակայման դիրքերի հարևանությամբ գտնվող համայնքների բնակիչների կյանքին ու անվտանգությանը:
«Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհներին ադրբեջանական այն ծառայություններն են, որոնք պատերազմի ընթացքում խոշտանգել, սպանել են մեր զինծառայողներին ու քաղաքացիական անձանց և դրա համար չեն պատժվել: Պատերազմից հետո ադրբեջանական իշխանությունները խորացրել են հայատյացությունն ու թշնամանքի քարոզը: Ադրբեջանական զինված ծառայողներն այդ ճանապարհներին են հայտնվել պատերազմի սպառնալիքի ու ցեղասպան քաղաքականության արդյունքում», - գրել է Թաթոյանը։
Թաթոյանի հայտարարության մեջ ասվում է, որ ՀՀ հանրային իշխանության ցանկացած մարմին, այդ թվում` ՀՀ անվտանգության խորհուրդը, պարտավոր է իր գործունեության մեջ, նաև հրապարակային հայտարարություններում ղեկավարվել մարդու իրավունքների պահանջներով և չի կարող անել այնպիսի հայտարարություններ, որոնք անհնար են դարձնում կամ վտանգում են մարդու իրավունքները: