https://arm.sputniknews.ru/20211118/paterazmi-masnakicnery-kazatven-dahki-katarvoghakan-tsakhseric-35477933.html
Պատերազմի մասնակիցները կազատվեն ԴԱՀԿ–ի կատարողական ծախսերից
Պատերազմի մասնակիցները կազատվեն ԴԱՀԿ–ի կատարողական ծախսերից
Sputnik Արմենիա
Որոշումը արտոնություններ է սահմանում նաև զոհվածների հարազատների ու հաշմանդամություն ձեռք բերածների համար։ 18.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-18T12:28+0400
2021-11-18T12:28+0400
2021-11-18T12:51+0400
հայաստան
պատերազմ
դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն (դահկ)
https://cdn.am.sputniknews.ru/img/1760/39/17603900_0:0:1499:844_1920x0_80_0_0_0628c0248ff31d3b15822d8b6ba90531.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց նախագիծ, համաձայն որի` մարտական գործողությունների մասնակիցներից և նրանց հարազատներից ԴԱՀԿ–ի կատարողական գործողությունների կատարման ծախսեր չեն գանձվի։«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը նույն արտոնությունները սահմանում է նաև զոհված, հաշմանդամություն ձեռք բերած, անհետ կորած կամ մահացած ճանաչված անձի, նրա ամուսնու, զավակի, ծնողի, տատի, պապի, քրոջ կամ եղբոր համար, որի նկատմամբ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ստանձնած վարկային պարտավորությունների կապակցությամբ հարուցված կատարողական վարույթները պարտքը ներելու հիմքով սույն օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով կարճվել են։Որոշումն ընդունվեց 58 կողմ ձայնով։Հիշեցնենք` ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանը նոյեմբերի 16-ին ԱԺ նիստում նշել էր, որ 1998–ին ընդունված գործող օրենքում վարկային պարտավորությունները չգանձելու հիմքերում ռազմական գործողություններին մասնակցելը, դրանց հետևանքով հաշմանդամություն ձեռք բերելն ու զոհվելը նախատեսված չեն։Նախորդ նիստին ընդգծվել էր նաև, որ կառավարությունը վիճակագրություն չունի, թե հիշյալ կարգավիճակ ունեցող անձանցից քանիսն են արդեն վճարել պարտքերը։44-օրյա պատերազմից հետո Հայաստանից Արցախ է վերադարձել 47 930 արցախցի
https://arm.sputniknews.ru/20211118/gjumri-qaghaqi-hamar-dzerq-kbervi-63-mikrvoavtobus-ajd-tvum-hashmandamneri-hamar-----35475705.html
https://arm.sputniknews.ru/20210716/arcaxyan-paterazm-hayrenakan-mec-paterazm-veteran-kriv-28267271.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1760/39/17603900_36:0:1369:1000_1920x0_80_0_0_1e524182b518b93f6bd95dec3bb51cf3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, պատերազմ, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն (դահկ)
հայաստան, պատերազմ, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն (դահկ)
Պատերազմի մասնակիցները կազատվեն ԴԱՀԿ–ի կատարողական ծախսերից
12:28 18.11.2021 (Թարմացված է: 12:51 18.11.2021) Որոշումը արտոնություններ է սահմանում նաև զոհվածների հարազատների ու հաշմանդամություն ձեռք բերածների համար։
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց նախագիծ, համաձայն որի` մարտական գործողությունների մասնակիցներից և նրանց հարազատներից ԴԱՀԿ–ի կատարողական գործողությունների կատարման ծախսեր չեն գանձվի։
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը նույն արտոնությունները սահմանում է նաև զոհված, հաշմանդամություն ձեռք բերած, անհետ կորած կամ մահացած ճանաչված անձի, նրա ամուսնու, զավակի, ծնողի, տատի, պապի, քրոջ կամ եղբոր համար, որի նկատմամբ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ստանձնած վարկային պարտավորությունների կապակցությամբ հարուցված կատարողական վարույթները պարտքը ներելու հիմքով սույն օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով կարճվել են։
Որոշումն ընդունվեց 58 կողմ ձայնով։
Հիշեցնենք` ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանը
նոյեմբերի 16-ին ԱԺ նիստում նշել էր, որ 1998–ին ընդունված գործող օրենքում վարկային պարտավորությունները չգանձելու հիմքերում ռազմական գործողություններին մասնակցելը, դրանց հետևանքով հաշմանդամություն ձեռք բերելն ու զոհվելը նախատեսված չեն։
Նախորդ նիստին ընդգծվել էր նաև, որ կառավարությունը վիճակագրություն չունի, թե հիշյալ կարգավիճակ ունեցող անձանցից քանիսն են արդեն վճարել պարտքերը։