https://arm.sputniknews.ru/20211118/gjumri-qaghaqi-hamar-dzerq-kbervi-63-mikrvoavtobus-ajd-tvum-hashmandamneri-hamar-----35475705.html
Գյումրի քաղաքի համար ձեռք կբերվի 63 միկրոավտոբուս, այդ թվում՝ հաշմանդամների համար
Գյումրի քաղաքի համար ձեռք կբերվի 63 միկրոավտոբուս, այդ թվում՝ հաշմանդամների համար
Sputnik Արմենիա
2021թ–ին համայնքներում շուրջ 47 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր են իրականացվում , իսկ 2018թ–ից ի վեր շուրջ 80 մլրդ դրամի ծրագրեր են իրականացվել։ 18.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-18T11:37+0400
2021-11-18T11:37+0400
2021-11-18T11:41+0400
գյումրի
տրանսպորտ
երթուղային
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/1f/27751296_0:53:1601:953_1920x0_80_0_0_1af89ba0fee099e503611a56cd3f173a.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Կառավարության սուբվենցիոն ծրագրի շրջանակում Գյումրի քաղաքի համար ձեռք կբերվի 63 միկրոավտոբուս` ներքաղաքային տրանսպորտային պարկը թարմացնելու համար։ Այս մասին այսօր կառավարության նիստում ծրագրի ներկայացման ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքերի նախարար Գնել Սանոսյանը։ Գյումրիում գիշերը հրդեհ է բռնկվել. տուժածների մեջ կան երեխաներ, մեկի վիճակը ծանր է«Միկրոավտոբուսների մի մասը հարմարեցված է հաշմանդամություն ունեցող մեր հայրենակիցների համար։ Մրցույթի արդյունքում ընդհանուր գումարը 887 մլն դրամ է կազմել, որի 50 տոկոսը վճարելու է Գյումրու համայնքապետարանը, 50 տոկոսը` 441 մլն դրամը` պետությունը»,– ասաց Սանոսյանը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ 2021թ–ին համայնքներում շուրջ 47 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր են իրականացվում , իսկ 2018թ–ից ի վեր շուրջ 80 մլրդ դրամի ծրագրեր են իրականացվել։ Նա նաև նշեց, որ բացի սուբվենցիոն ծրագրերից, պետությունը համայնքներում նաև ուղիղ ներդրումներ է արել, որոնց շրջանակներում 2018թ–ից ի վեր համայանքներին 86 մլրդ դրամ է տրամադրվել։ Նշենք, որ սուբվենցիոն ծրագրերը հիմնականում ուղղված են համայնքներում փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցմանն ու նորոգմանը, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցմանն ու նորոգմանը և գիշերային լուսավորության անցկացմանը, բնակավայրերի գազաֆիկացմանը, բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգմանը՝ էներգախնայող միջոցառումների կիրառմամբ:
https://arm.sputniknews.ru/20211110/erevan-gjumri-avtotshanaparhi-ashtarak-talin-hatvatsi-shinararutjuny-kavartvi-2023-t-in-35190662.html
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/1f/27751296_73:0:1494:1066_1920x0_80_0_0_017853a0119d9f73ad624c8e7afad697.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գյումրի, տրանսպորտ, երթուղային
գյումրի, տրանսպորտ, երթուղային
Գյումրի քաղաքի համար ձեռք կբերվի 63 միկրոավտոբուս, այդ թվում՝ հաշմանդամների համար
11:37 18.11.2021 (Թարմացված է: 11:41 18.11.2021) 2021թ–ին համայնքներում շուրջ 47 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր են իրականացվում , իսկ 2018թ–ից ի վեր շուրջ 80 մլրդ դրամի ծրագրեր են իրականացվել։
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Կառավարության սուբվենցիոն ծրագրի շրջանակում Գյումրի քաղաքի համար ձեռք կբերվի 63 միկրոավտոբուս` ներքաղաքային տրանսպորտային պարկը թարմացնելու համար։ Այս մասին այսօր կառավարության նիստում ծրագրի ներկայացման ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքերի նախարար Գնել Սանոսյանը։
«Միկրոավտոբուսների մի մասը հարմարեցված է հաշմանդամություն ունեցող մեր հայրենակիցների համար։ Մրցույթի արդյունքում ընդհանուր գումարը 887 մլն դրամ է կազմել, որի 50 տոկոսը վճարելու է Գյումրու համայնքապետարանը, 50 տոկոսը` 441 մլն դրամը` պետությունը»,– ասաց Սանոսյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ 2021թ–ին համայնքներում շուրջ 47 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր են իրականացվում , իսկ 2018թ–ից ի վեր շուրջ 80 մլրդ դրամի ծրագրեր են իրականացվել։
Նա նաև նշեց, որ բացի սուբվենցիոն ծրագրերից, պետությունը համայնքներում նաև ուղիղ ներդրումներ է արել, որոնց շրջանակներում 2018թ–ից ի վեր համայանքներին 86 մլրդ դրամ է տրամադրվել։
Նշենք, որ սուբվենցիոն ծրագրերը հիմնականում ուղղված են համայնքներում փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցմանն ու նորոգմանը, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցմանն ու նորոգմանը և գիշերային լուսավորության անցկացմանը, բնակավայրերի գազաֆիկացմանը, բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգմանը՝ էներգախնայող միջոցառումների կիրառմամբ: