00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նոյեմբերի 16-ի մարտերից զոհված Տարոն Սահակյանը հրետանավոր էր, եղբայրն էլ զինվորական է

© Sputnik / Aram NersesyanԶինծառայողի համազգեստ
Զինծառայողի համազգեստ - Sputnik Արմենիա, 1920, 18.11.2021
Զինծառայողի համազգեստ
Բաժանորդագրվել
Զոհված հրետանավոր Տարոն Սիմոնյանն ամուսնացած էր, մանկահասակ որդու հայր։
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Նոյեմբերի 16-ի ադրբեջանական սադրանքի հետևանքով ծավալված մարտերի մասնակից ավագ լեյտենանտ Տարոն Սահակյանը Տավուշի մարզի Ոսկեվան բնակավայրի բնակիչ էր։ Ոսկեվանի վարչական ղեկավար Վլադիմիր Ղազինյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց` Սահակյանի հայրը նույնպես երկար տարիների զինվորական է եղել, իսկ այժմ թոշակի է անցել։ Նրա ավագ եղբայրը նույնպես պայմանագրային զինծառայող է և մասնակցել է 44-օրյա պատերազմին։

«Երեք եղբայրներ են, Տարոնը միջնեկն է։ Տարոնը սկզբում պայմանագրային զինծառայող է եղել, իսկ 2015-ին որպես հրետանավոր մասնակցել է սպայական դասընթացների։ Դրանից հետո մի քանի տարի գնդում է աշխատել։ 44-օրյա պատերազմին նա ՄՈԲ–ով որպես սպա N զորամասի դիրքերում է եղել»,–ասաց Ղազինյանը։

Համայնքի ղեկավարի խոսքով` Տարոնը մի որոշ ժամանակ բացակայել է ՀՀ–ից և հայրենիք վերադառնալուց հետո` մի քանի ամիս առաջ, որպես սպա վերականգնվել է մեկ այլ զորամասում։
Ղազինյանը նշեց` Տարոնը շատ հայրենասեր էր, խիզախ, նպատակասլաց` իսկական սպա։ Նա ամուսնացած էր, մանկահասակ որդու հայր։
Տարոն Սահակյանի հարազատները «Փաստինֆո» գործակալությանը պատմել են` գիտեին, որ Տարոնը գերության մեջ է, բայց այսօր վաղ առավոտյան Սահակյանները տեղեկացել են, որ Տարոնին զոհված են տեղափոխել հայրենիք։ Հարազատները նրա՝ Բաքվում հայտնվելու մասին մանրամասներ չգիտեն, բայց տեղյակ են, որ գերեվարել ու սպանել են թշնամիները։ Ասում են` Տարոնը հայրենիքն ամենաթանկն էր համարում ու չէր կարող ենթարկվել թշնամու հրամաններին։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին (17 նոյեմբերի, 2021թ․)․ Երևան - Sputnik Արմենիա, 1920, 17.11.2021
Ռուսական կողմի մասնակցությամբ ընթանում են զինծառայողների որոնողական աշխատանքներ. Միրզոյան
Հիշեցնենք` նոյեմբերի 16–ին` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն էին նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ Դրանից հետո տեղային մարտեր էին սկսվել։
Նոյեմբերի 16–ին` ժամը 22։30–ի սահմանում, ռուսական կողմի միջնորդությամբ կրակը դադարեցվեց։
Նոյեմբերի 17-ին ՀՀ ՊՆ–ն հայտնեց, որ նոյեմբերի 16–ի էսկալացիայի հետևանքով թշնամին ունի մինչև 70 զոհված և վիրավոր, հայկական կողմից կա 1 զոհ, 13 գերի։ Եվս 24 զինծառայողի հետ կապը մարտական գործողությունների ընթացքում կորել է, և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։
Նույն օրը ՌԴ հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի միջնորդությամբ, հատուկ չվերթով Բաքվից Երևան տեղափոխվեց նոյեմբերի 16-ի ադրբեջանական սադրանքի հետևանքով ծավալված մարտերի մասնակից Տարոն Ջիվանի Սահակյանի մարմինը։
Լրահոս
0