https://arm.sputniknews.ru/20211118/arajika-erku-orva-yntacqum-amenagnacner-kteghapvokhenq-sjuniq-ai-nakharar-35477620.html
Առաջիկա երկու օրվա ընթացքում ամենագնացներ կտեղափոխենք Սյունիք. ԱԻ նախարար
Առաջիկա երկու օրվա ընթացքում ամենագնացներ կտեղափոխենք Սյունիք. ԱԻ նախարար
Sputnik Արմենիա
Անդրանիկ Փիլոյանը նշում է, որ այժմ ԱԻՆ–ի մեքենաներն են օգնում Սյունիքի մի քանի գյուղերի բնակիչներին` ապահովելով նրանց կենսական կարիքները։ 18.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-18T12:19+0400
2021-11-18T12:19+0400
2021-11-18T12:19+0400
սյունիք
ճանապարհ
հհ արտակարգ իրավիճակների նախարարություն (աին)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/0f/35356119_0:30:1600:931_1920x0_80_0_0_81019c4ad6b7221eec2096717b769509.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարարությունը Գորիս–Կապան, Կապան–Ճակատեն ավտոճանապարհների հատվածում առաջիկում ևս երկու տաքացման կետ կտեղադրի։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը։«Շուռնուխում արդեն 1 տարի է ունենք տաքացման մեկ կետ, և մեր աշխատակիցներն աջակցում են շուռնուխցիներին։ Երեկ Աղավնոյի հատվածում էլ տաքացման կետ ենք տեղադրել։ Տաքացման կետեր ենք նախատեսել տեղադրել Վերին Խոտանան գյուղի հատվածում և Տաթևից Կապան գնացող մայրուղու հատվածում։ Այդ տաքացման կետերում լինելու են առաջին բուժօգնության միջոցներ»,–ասաց նախարարը։ Բացի այդ, ըստ Փիլոյանի, առաջիկա երկու օրվա ընթացքում ամենագնացներ կտեղափոխեն այդ հատված, որոնց միջոցով կկարողանա խցանումների ժամանակ մարդկանց օգնել` առաջին օգնություն ցուցաբերել, տաքացման կետ տեղափոխել։ Իսկ վթարների ժամանակ մեքենաներին տեղից կհեռացնեն քարշակները։ Նախարարը նշեց նաև, որ այժմ ԱԻՆ–ի մեքենաները Սյունիքի մարզի Բարձրավան, Որոտան, Շուռնուխ հատվածում մշտապես աշխատում են, օգնում բնակիչներին` ապահովելով նրանց կենսական կարիքները։Հիշեցնենք, որ ադրբեջանցիները անցակետեր են տեղադրել Գորիս-Կապան ու Ճակատեն-Կապան ճանապարհներին։ Դրանից հետո Բարձրավան, Շուռնուխ և Որոտան գյուղերը գրեթե մեկուսացման մեջ են հայտնվել։
https://arm.sputniknews.ru/20211115/inch-tesq-unen-gorisi-u-kapani-mijev-mekusacvats-gjugher-tanvogh-ajlyntranqajin-tshanaparhnery-35358643.html
սյունիք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/0f/35356119_155:0:1575:1065_1920x0_80_0_0_1dec0d1f0e0da9edf537bb5cd7424fb3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սյունիք, ճանապարհ, հհ արտակարգ իրավիճակների նախարարություն (աին)
սյունիք, ճանապարհ, հհ արտակարգ իրավիճակների նախարարություն (աին)
Առաջիկա երկու օրվա ընթացքում ամենագնացներ կտեղափոխենք Սյունիք. ԱԻ նախարար
Անդրանիկ Փիլոյանը նշում է, որ այժմ ԱԻՆ–ի մեքենաներն են օգնում Սյունիքի մի քանի գյուղերի բնակիչներին` ապահովելով նրանց կենսական կարիքները։
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարարությունը Գորիս–Կապան, Կապան–Ճակատեն ավտոճանապարհների հատվածում առաջիկում ևս երկու տաքացման կետ կտեղադրի։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը։
«Շուռնուխում արդեն 1 տարի է ունենք տաքացման մեկ կետ, և մեր աշխատակիցներն աջակցում են շուռնուխցիներին։
Երեկ Աղավնոյի հատվածում էլ տաքացման կետ ենք տեղադրել։ Տաքացման կետեր ենք նախատեսել տեղադրել Վերին Խոտանան գյուղի հատվածում և Տաթևից Կապան գնացող մայրուղու հատվածում։ Այդ տաքացման կետերում լինելու են առաջին բուժօգնության միջոցներ»,–ասաց նախարարը։
Բացի այդ, ըստ Փիլոյանի, առաջիկա երկու օրվա ընթացքում ամենագնացներ կտեղափոխեն այդ հատված, որոնց միջոցով կկարողանա խցանումների ժամանակ մարդկանց օգնել` առաջին օգնություն ցուցաբերել, տաքացման կետ տեղափոխել։ Իսկ վթարների ժամանակ մեքենաներին տեղից կհեռացնեն քարշակները։
Նախարարը նշեց նաև, որ այժմ ԱԻՆ–ի մեքենաները Սյունիքի մարզի Բարձրավան, Որոտան, Շուռնուխ հատվածում մշտապես աշխատում են, օգնում բնակիչներին` ապահովելով նրանց կենսական կարիքները։
Հիշեցնենք, որ ադրբեջանցիները անցակետեր են տեղադրել Գորիս-Կապան ու Ճակատեն-Կապան ճանապարհներին։ Դրանից հետո Բարձրավան, Շուռնուխ և Որոտան գյուղերը գրեթե մեկուսացման մեջ են հայտնվել։