Ինչ տեսք ունեն Գորիսի ու Կապանի միջև մեկուսացված գյուղեր տանող այլընտրանքային ճանապարհները
Ինչ տեսք ունեն Գորիսի ու Կապանի միջև մեկուսացված գյուղեր տանող այլընտրանքային ճանապարհները
Sputnik Արմենիա
Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիների կողմից անցակետեր տեղադրելուց հետո Սյունիքի մարզի 3 գյուղեր՝ Որոտանը, Շուռնուխն ու Բարձրավանը, հայտնվել են մեկուսացման... 15.11.2021, Sputnik Արմենիա
Հիմնական ուժերը կենտրոնացված են քիչ թե շատ բարվոք վիճակ ունեցող Խոտ-Որոտան ճանապարհի վերանորգման վրա։ Այն կառուցվել է դեռ խորհրդային տարիներին, բայց երկար ժամանակ չի օգտագործվել։Նշենք, որ Գորիս-Կապան հիմնական ճանապարհին ադրբեջանցիները սեպտեմբերի 9-ին ոստիկանական հենակետ, իսկ նոյեմբերի 10-ին՝ մաքսակետ են տեղադրել։ Երթևեկությունն իրականացվում է այլընտրանքային ճանապարհով։ Նոյեմբերի 15-ի կեսգիշերին ադրբեջանական մաքսակետ է տեղադրվել նաև Ճակատեն-Կապան ավտոճանապարհին։
Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիների կողմից անցակետեր տեղադրելուց հետո Սյունիքի մարզի 3 գյուղեր՝ Որոտանը, Շուռնուխն ու Բարձրավանը, հայտնվել են մեկուսացման մեջ։ Հիմա ՀՀ իշխանությունները վերանորոգում են այլընտրանքային՝ Խոտ-Որոտան ու Բարձրավան-Տանձավեր ճանապարհները։
Տարվա եղանակներն այս ճանապարհին հերթափոխում են միմյանց
Հիմնական ուժերը կենտրոնացված են քիչ թե շատ բարվոք վիճակ ունեցող Խոտ-Որոտան ճանապարհի վերանորգման վրա։ Այն կառուցվել է դեռ խորհրդային տարիներին, բայց երկար ժամանակ չի օգտագործվել։
Նշենք, որ Գորիս-Կապան հիմնական ճանապարհին ադրբեջանցիները սեպտեմբերի 9-ին ոստիկանական հենակետ, իսկ նոյեմբերի 10-ին՝ մաքսակետ են տեղադրել։ Երթևեկությունն իրականացվում է այլընտրանքային ճանապարհով։
Նոյեմբերի 15-ի կեսգիշերին ադրբեջանական մաքսակետ է տեղադրվել նաև Ճակատեն-Կապան ավտոճանապարհին։