https://arm.sputniknews.ru/20211117/nikvol-pashinjany-pndum-e-hetevvoghakanvoren-gnalu-en-khaghagh-zargacman-darashrjan-bacelu-35454884.html
Նիկոլ Փաշինյանը պնդում է` հետևողականորեն գնալու են խաղաղ զարգացման դարաշրջան բացելու
Նիկոլ Փաշինյանը պնդում է` հետևողականորեն գնալու են խաղաղ զարգացման դարաշրջան բացելու
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետն ասաց, թե ինչու ԼՂ կարգավորման բանակցային գործընթացում հաջողություն չենք հասել։ 17.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-17T17:21+0400
2021-11-17T17:21+0400
2021-11-17T17:28+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2073/06/20730655_0:0:1601:901_1920x0_80_0_0_ddbef255527888d5d761f565c626a86c.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Խաղաղ զարգացման դարաշրջան բացելու գործընթացը հեշտ չի լինելու. դրա համար մեզ անհրաժեշտ են ամուր նյարդեր։ Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ–ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով իր հայտարարությանը, թե տարածաշրջանում խաղաղ զարգացման դարաշրջան է բացելու։«Խաղաղ դարաշրջան բացելը միայն մեզնից չի կախված։ Մենք ասել ենք նաև, որ դրսից լինելու են գործողություններ, որոնց նպատակը լինելու է առաջին հերթին մեր հանրությանն ապացուցել, որ խաղաղ զարգացման դարաշրջանը հնարավոր չէ։ Սակայն սա մեր օրակարգն է, և քանի որ այն ընդունել ենք որպես մեր ռազմավարություն, ապա պետք է հետևողականորեն գնանք դրա հետևից»,–ասաց Փաշինյանը։Նա անդրադարձավ նաև ԼՂ հարցի կարգավորմանը` նշելով, որ բանակցային ողջ ընթացքում հայկական կողմն իր դիրքորոշումները ձևակերպել է, միջազգային հանրության դիրքորոշումները` անարդար, իսկ հակառակորդինը լսելի չի համարել։Արդյունքում, ըստ Փաշինյանի, ստացվել է այնպես, որ ինչ–որ մի պահից մեր դիրքորոշումները սկսել են լսելի չլինել միջազգային հանրության կողմից։ Վարչապետը վստահեցնում է` չենք կարող միջազգային օրակարգին վերաբերող հարցերը չափել միայն սեփական արշինով, դա լուծում չի բերի։Սահմանազատման գործընթացը տեղից չի շարժվել Ադրբեջանի` պրոցեսի ձգձգման առիթով. Փաշինյան«Ինչո՞ւ ԼՂ կարգավորման հարցում բանակցային գործընթացում հաջողություն չենք ունեցել. մեր ընկալումներն ընկալելի չեն եղել միջազգային հանրության համար։ Մենք ունեցել են Ղարաբաղի հարցի հայանպաստ լուծում, սակայն միջազգային հանրությանը հարցի առհասարակ լուծումն է հետաքրքրել, ոչ թե հայանպաստ լուծումը»,–ասաց վարչապետը։Նա հավելեց` միջազգային հանրությունը սահմանազատման հարցում էլ հիմա ասում է` գնացեք ու 2 երկրներդ ձեր մեջ լուծում գտեք։Փաշինյանը Պուտինի հետ զրույցում հույժ կարևոր է համարել ռազմավարական գործընկերությունը
https://arm.sputniknews.ru/20211117/voch-aveli-khvoracel-en-voch-el-chen-khvoracel-pashinjany-kvorcrats-taratsqneri-u-dirqeri-masin-35454016.html
https://arm.sputniknews.ru/20211117/inch-e-nshanakum-geri-ynknel-pashinjany-vstahecnum-e-hnaravvor-che-chkrakelu-hraman-trvi-35452958.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2073/06/20730655_7:0:1428:1066_1920x0_80_0_0_c1f3bf356a8ed85f9d279d6e0d2dfef8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան
Նիկոլ Փաշինյանը պնդում է` հետևողականորեն գնալու են խաղաղ զարգացման դարաշրջան բացելու
17:21 17.11.2021 (Թարմացված է: 17:28 17.11.2021) ՀՀ վարչապետն ասաց, թե ինչու ԼՂ կարգավորման բանակցային գործընթացում հաջողություն չենք հասել։
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Խաղաղ զարգացման դարաշրջան բացելու գործընթացը հեշտ չի լինելու. դրա համար մեզ անհրաժեշտ են ամուր նյարդեր։ Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ–ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով իր հայտարարությանը, թե տարածաշրջանում խաղաղ զարգացման դարաշրջան է բացելու։
«Խաղաղ դարաշրջան բացելը միայն մեզնից չի կախված։ Մենք ասել ենք նաև, որ դրսից լինելու են գործողություններ, որոնց նպատակը լինելու է առաջին հերթին մեր հանրությանն ապացուցել, որ խաղաղ զարգացման դարաշրջանը հնարավոր չէ։ Սակայն սա մեր օրակարգն է, և քանի որ այն ընդունել ենք որպես մեր ռազմավարություն, ապա պետք է հետևողականորեն գնանք դրա հետևից»,–ասաց Փաշինյանը։
Նա անդրադարձավ նաև ԼՂ հարցի կարգավորմանը` նշելով, որ բանակցային ողջ ընթացքում հայկական կողմն իր դիրքորոշումները ձևակերպել է, միջազգային հանրության դիրքորոշումները` անարդար, իսկ հակառակորդինը լսելի չի համարել։
Արդյունքում, ըստ Փաշինյանի, ստացվել է այնպես, որ ինչ–որ մի պահից մեր դիրքորոշումները սկսել են լսելի չլինել միջազգային հանրության կողմից։ Վարչապետը վստահեցնում է` չենք կարող միջազգային օրակարգին վերաբերող հարցերը չափել միայն սեփական արշինով, դա լուծում չի բերի։
«Ինչո՞ւ ԼՂ կարգավորման հարցում բանակցային գործընթացում հաջողություն չենք ունեցել. մեր ընկալումներն ընկալելի չեն եղել միջազգային հանրության համար։ Մենք ունեցել են Ղարաբաղի հարցի հայանպաստ լուծում, սակայն միջազգային հանրությանը հարցի առհասարակ լուծումն է հետաքրքրել, ոչ թե հայանպաստ լուծումը»,–ասաց վարչապետը։
Նա հավելեց` միջազգային հանրությունը սահմանազատման հարցում էլ հիմա ասում է` գնացեք ու 2 երկրներդ ձեր մեջ լուծում գտեք։