https://arm.sputniknews.ru/20211116/putinn-u-irani-nakhagahy-qnnarkel-en-arcakhi-teman-35400735.html
Պուտինն ու Իրանի նախագահը քննարկել են Արցախի թեման
Պուտինն ու Իրանի նախագահը քննարկել են Արցախի թեման
Sputnik Արմենիա
Ռուսաստանի ու Իրանի նախագահները պայմանավորվել են շարունակել շփումները տարբեր մակարդակներում։ 16.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-16T15:10+0400
2021-11-16T15:10+0400
2021-11-16T15:22+0400
էբրահիմ ռայիսի
արցախ
վլադիմիր պուտին
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/05/33966900_0:0:2946:1657_1920x0_80_0_0_6a772ac1ca8e7b13398c48dc8f865f8f.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։Երկու նախագահներն անդրադարձել են նաև երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցերին, այդ թվում՝ խոշոր համատեղ ներդրումային նախագծերի իրականացմանը։«Իրավիճակը պետք է կայունացնել»․ Պուտինը և Մակրոնը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցըՀանգամանալից քննարկվել են միջազգային օրակարգի արդիական թեմաներ: Նշվել է, որ հիմնականում ռուս-իրանական համակարգված ջանքերի շնորհիվ է հաջողվել պահպանել Սիրիայի պետականությունը, վերացնել միջազգային ահաբեկչության խոշոր օջախը:Ուշադրություն է դարձվել Իրանի միջուկային ծրագրի Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակին: Ռուսաստանն ու Իրանը կողմ են դրա լիարժեք իրականացմանը ի սկզբանե համաձայնեցված շրջանակներում։ Պուտինը հույս է հայտնել, որ նոյեմբերի վերջին Վիեննայում նախատեսված բանակցությունները կընթանան կառուցողական ճանապարհով:Պուտինն ու Ռայիսին պայմանավորվել են շարունակել շփումները տարբեր մակարդակներում։Պատերազմն ավարտվել է, բայց խաղաղություն չկա. ի՞նչ է տվել Արցախում հրադադարի մեկ տարին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/05/33966900_217:0:2946:2047_1920x0_80_0_0_aaad735c81b1064e1cb45ea14448c4d1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
էբրահիմ ռայիսի, արցախ, վլադիմիր պուտին
էբրահիմ ռայիսի, արցախ, վլադիմիր պուտին
Պուտինն ու Իրանի նախագահը քննարկել են Արցախի թեման
15:10 16.11.2021 (Թարմացված է: 15:22 16.11.2021) Ռուսաստանի ու Իրանի նախագահները պայմանավորվել են շարունակել շփումները տարբեր մակարդակներում։
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։ Տեղեկությունը հայտնում է
Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Հեռախոսազրույցի ընթացքում Պուտինը տեղեկացրել է հրադադարի ռեժիմի ապահովման, տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման, տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման ուղղությամբ ռուսական կողմի ձեռնարկած միջոցառումների մասին»,– նշված է հաղորդագրության մեջ:
Երկու նախագահներն անդրադարձել են նաև երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցերին, այդ թվում՝ խոշոր համատեղ ներդրումային նախագծերի իրականացմանը։
Հանգամանալից քննարկվել են միջազգային օրակարգի արդիական թեմաներ: Նշվել է, որ հիմնականում ռուս-իրանական համակարգված ջանքերի շնորհիվ է հաջողվել պահպանել Սիրիայի պետականությունը, վերացնել միջազգային ահաբեկչության խոշոր օջախը:
Ուշադրություն է դարձվել Իրանի միջուկային ծրագրի Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակին: Ռուսաստանն ու Իրանը կողմ են դրա լիարժեք իրականացմանը ի սկզբանե համաձայնեցված շրջանակներում։ Պուտինը հույս է հայտնել, որ նոյեմբերի վերջին Վիեննայում նախատեսված բանակցությունները կընթանան կառուցողական ճանապարհով:
Պուտինն ու Ռայիսին պայմանավորվել են շարունակել շփումները տարբեր մակարդակներում։