00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չկա սահմանային վեճ, կա ՀՀ տարածքի նկատմամբ ագրեսիա. Փաշինյանը դիմեց միջազգային հանրությանը

© Photo : official site of the Prime minister of RAԱնվտանգության խորհրդի նիստ
Անվտանգության խորհրդի նիստ - Sputnik Արմենիա, 1920, 16.11.2021
Անվտանգության խորհրդի նիստ
Բաժանորդագրվել
Նիկոլ Փաշինյանի խոսքով` եթե խնդիրը սահմանային վեճը լիներ, Ադրբեջանը վաղուց ընդունած կլիներ Հայաստանի առաջարկը։
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Սահմանային վեճերի մասին վեճերն անհեթեթ են և անիմաստ. չկա սահմանային վեճ, կա ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիա։ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա միջազգային հանրությանը կոչ արեց Ադրբեջանի ագրեսիան դատապարտող հասցեական հայտարարություններ ընդունել։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները հստակ են դեռ Խորհրդային Միության ժամանակներին ընդունած իրավական պարտադիր ուժ ունեցող համաձայնություններով։ Եթե խնդիրը սահմանային վեճը լիներ, ապա Ադրբեջանը վաղուց պետք է ընդունած լիներ Խորհրդային Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծի նկատմամբ զորքերը հայելային հետ քաշելու, սահմանագծի երկայնքով միջազգային դիտորդներ տեղադրելու և սահմանազատում ու սահմանագծում իրականացնելու մեր առաջարկը»,–ասաց Փաշինյանը։

Վարչապետը հավելեց` այդ առաջարկը չընդունող Ադրբեջանը հանդիսանում է ագրեսոր պետություն և պետք է աներկբայորեն հանի իր զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից։ Փաշինյանը վստահեցրեց` սեփական կամքը Հայաստանին պարտադրելու հույսերը սին են։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ (15 նոյեմբերի, 2021թ.). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 16.11.2021
Հակառակորդին հասցվել է էական վնաս, ոչնչացվել է 6 միավոր զրահատեխնիկա. Փաշինյան
Հիշեցնենք` ՊՆ–ն հայտնել էր, որ այսօր` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։
Ըստ լրատվամիջոցների` Սյունիքում ադրբեջանական և հայկական կողմերի զինված ուժերի միջև փոխհրաձգություն է սկսվել Ծիծեռնաքար լեռան հայկական 2 դիրքի համար։ Փոխհրաձգությունը սկսվել է այն բանից հետ, երբ ադրբեջանական կողմը պահանջել է, որ հայկական զինված ուժերը լքեն Հայաստանի տարածքում գտնվող Ծիծեռնաքարի երկու մարտական հենակետերը, սակայն մեր զինծառայողները հրաժարվել են կատարել այդ պահանջը:
Պաշտպանական գերատեսչությունն ավելի վաղ հայտնել էր, որ հայկական կողմը 2 մարտական դիրք է կորցրել, 12 զինծառայողի գերեվարել, իսկ զոհերի ու վիրավորների վերաբերյալ տվյալները ճշտվում են։
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ասել էր, որ Հայաստանը դիմել է Ռուսաստանի դաշնությանը Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև գոյություն ունեցող 1997 թվականի պայմանագրի շրջանակում Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով։
Նշենք, որ բացի ԱԽ անդամներից, Անվտանգության խորհդրի նիստին մասնակցել են նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
Լրահոս
0