https://arm.sputniknews.ru/20211116/ankankhik-arevtury-harmar-e-bajc-tank-azhn-qnnarkum-e-kbi-arajarkats-nakhagitsy-35392780.html
Անկանխիկ առևտուրը հարմար է, բայց թանկ. ԱԺ–ն քննարկում է ԿԲ–ի առաջարկած նախագիծը
Անկանխիկ առևտուրը հարմար է, բայց թանկ. ԱԺ–ն քննարկում է ԿԲ–ի առաջարկած նախագիծը
Sputnik Արմենիա
Պատգամավորը ԿԲ–ին առաջարկեց նոր կարգավորումը կյանքի կոչելու ու լիարժեք կիրառելու համար վերանայել բանկային միջնորդավճարների չափերը։ 16.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-16T12:39+0400
2021-11-16T12:39+0400
2021-11-16T12:44+0400
կենտրոնական բանկ (կբ)
անկանխիկ վճարում
տնտեսություն
հայաստան
բաբկեն թունյան
պատգամավոր
https://cdn.am.sputniknews.ru/img/1286/16/12861675_0:80:1600:980_1920x0_80_0_0_d871d95d95928cffe84b1269c2130c6b.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. 2022թ–ի հունվարի 1-ից Հայաստանում 300 000 դրամը գերազանցող գործարքները կիրականացվեն բացառապես անկանխիկ եղանակով։ Կենտրոնական բանկի օրենսդրական նախաձեռնությունն արդեն ներկայացվել է խորհրդարանի դատին։ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանը, հայտնեց, որ նոր կարգավորումը վերաբերելու է ինչպես թանկարժեք գնումներին, այնպես էլ տարբեր ծառայությունների դիմաց գանձումներին, բուժհաստատություններում, բուհերում կատարվող վճարումներին, աշխատավարձերին, ինչպես նաև այլ վճարումներին։«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն արձանագրեց, որ Հայաստանում չափահաս բնակչության մեծ մասն ունեն բանկային քարտեր, աշխատավարձն ու այլ եկամուտները ստանում են քարտերով, բայց ինչ–ինչ պատճառներով առևտուր անում են ոչ թե քարտով, այլ նախ դրանից գումար են հանում, հետո այդ գումարը կանխիկ վճարում։Պատգամավորը ԿԲ–ին առաջարկեց նոր կարգավորումը կյանքի կոչելու ու լիարժեք կիրառելու համար վերանայել միջնորդավճարների չափերը։
https://arm.sputniknews.ru/20211111/ankankhik-vtsharumnery-tujl-e-talis--voroshakvoren-kankhel-stverajin-shrjanarutjuny-fanjan-35195478.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1286/16/12861675_94:0:1506:1059_1920x0_80_0_0_5d610d2fa4822fb1fdc103c37854a0e0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կենտրոնական բանկ (կբ), անկանխիկ վճարում, տնտեսություն, հայաստան, բաբկեն թունյան, պատգամավոր
կենտրոնական բանկ (կբ), անկանխիկ վճարում, տնտեսություն, հայաստան, բաբկեն թունյան, պատգամավոր
Անկանխիկ առևտուրը հարմար է, բայց թանկ. ԱԺ–ն քննարկում է ԿԲ–ի առաջարկած նախագիծը
12:39 16.11.2021 (Թարմացված է: 12:44 16.11.2021) Պատգամավորը ԿԲ–ին առաջարկեց նոր կարգավորումը կյանքի կոչելու ու լիարժեք կիրառելու համար վերանայել բանկային միջնորդավճարների չափերը։
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. 2022թ–ի հունվարի 1-ից Հայաստանում 300 000 դրամը գերազանցող գործարքները կիրականացվեն բացառապես անկանխիկ եղանակով։ Կենտրոնական բանկի օրենսդրական նախաձեռնությունն արդեն ներկայացվել է խորհրդարանի դատին։
ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանը, հայտնեց, որ նոր կարգավորումը վերաբերելու է ինչպես թանկարժեք գնումներին, այնպես էլ տարբեր ծառայությունների դիմաց գանձումներին, բուժհաստատություններում, բուհերում կատարվող վճարումներին, աշխատավարձերին, ինչպես նաև այլ վճարումներին։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն արձանագրեց, որ Հայաստանում չափահաս բնակչության մեծ մասն ունեն բանկային քարտեր, աշխատավարձն ու այլ եկամուտները ստանում են քարտերով, բայց ինչ–ինչ պատճառներով առևտուր անում են ոչ թե քարտով, այլ նախ դրանից գումար են հանում, հետո այդ գումարը կանխիկ վճարում։
«Պատճառն այն է, որ երբ դու գնում ես քարտով առևտուր անելու, պարզվում է, որ այդ պահին ինտերնետ կապ չկա, օրինակ, կամ քարտը չի սպասարկվում։ Իսկ այդ պատասխանն ինչո՞ւ է հնչում` որովհետև 5 տոկոս շրջանառության հարկով աշխատող խանութի համար երբ որ դու «Վիզա» կամ «Մաստեր», էլ չեմ ասում` «Ամերիկան էքսպրես» քարտով առևտուր ես անում, վրան 2-3 տոկոս գումար է ավելանում, ու ստացվում է, որ այդ մարդու 5 տոկոս շրջհարկը դառնում է 7-8 կամ 9 տոկոս»,– ասաց Թունյանը։
Պատգամավորը ԿԲ–ին առաջարկեց նոր կարգավորումը կյանքի կոչելու ու լիարժեք կիրառելու համար վերանայել միջնորդավճարների չափերը։