https://arm.sputniknews.ru/20211111/ankankhik-vtsharumnery-tujl-e-talis--voroshakvoren-kankhel-stverajin-shrjanarutjuny-fanjan-35195478.html
Անկանխիկ վճարումները թույլ են տալիս որոշակիորեն կանխել ստվերային շրջանառությունը. Ֆանյան
Անկանխիկ վճարումները թույլ են տալիս որոշակիորեն կանխել ստվերային շրջանառությունը. Ֆանյան
Sputnik Արմենիա
ACSES վերլուծական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Հայկազ Ֆանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է կանխիկ գործարքների սահմանափակումների խնդրին։ 11.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-11T14:43+0400
2021-11-11T14:43+0400
2021-11-11T14:43+0400
հայաստան
բանկ
տնտեսագետ
անկանխիկ վճարում
ռադիո
պոդկաստ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/0a/35187473_0:0:1041:585_1920x0_80_0_0_3f01d5044f8646a0c48bbb280bfe57f1.jpg
Ֆանյան. Անկանխիկ վճարումները թույլ է տալիս ստվերային շրջանառությունը որոշակիորեն կանխել
Sputnik Արմենիա
Ֆանյան. Անկանխիկ վճարումները թույլ է տալիս ստվերային շրջանառությունը որոշակիորեն կանխել
Անկանխիկ վճարումներին անցնելը թույլ է տալիս երկրում ստվերային շրջանառությունը որոշակիորեն նվազեցնել` ուսումնասիրելով գործարքների հետագծելիությունը, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց տնտեսագետ Հայկազ Ֆանյանը։ «Միևնույն ժամանակ խնդիրներ տեսնում եմ ներկայացված նախագծում և կարգավորումներում, որոնք լրացուցիչ ֆինանսական ծախսեր են առաջացնելու տնտեսավարողների համար, խոսքը հատկապես փոքր ու միջին ձեռնարկությունների մասին է։ Անկանխիկ վճարում ու նոր ավտոբուսներ. կլուծվի՞ արդյոք տրասնպորտային խնդիրը ԵրևանումԵթե հաշվի առնենք, որ ներկայումս բանկային համակարգի միջնորդավճարները կազմում են մոտ 1,5-2 տոկոս (վճարումներ ընդունելիս), ապա դա լուրջ խնդիր է առաջացնելու այն տնտեսվարողների մոտ, որոնք աշխատում են ցածր մարժայով»,– նշեց տնտեսագետը։ Ֆանյանի կարծիքով` տվյալ որոշումը մյուս կողմից խթան կհանդիսանա, որպեսզի Հայաստանում զարգանան անկանխիկ վճարումների մի շարք գործիքներ։ Տնտեսագետը կարծում է, որ առաջին փուլում տնտեսվարողներն ու սպառողները կփորձեն զարտուղի ճանապարհով շրջանցել տվյալ որոշումը, բայց որոշ ժամանակ անց անկանխիկ վճարումների պրակտիկան կվերածվի սովորական երևույթի։«300 հազար դրամը գերազանցող գնումները կարելի է համարել խոշոր, եթե հաշվի առնենք Հայաստանում առկա նվազագույն աշխատավարձի չափը, հետևաբար ինչ–որ առումով արդարացված կարելի է համարել, որ նման գնումներն իրականացվեն անկանխիկ, որովհետև կանխիկ միջոցներով շրջանառության դեպքում Կենտրոնական բանկը հետագայում ստիպված է լինում կատարել որոշակի ծախսեր՝ մաշված թղթադրամները փոխարինելու համար»,– նշեց տնտեսագետը։ Ֆանյանի դիտարկմամբ` ոչ թե պետք է քննադատել նախագիծը, այլ օպտիմալ ուղիներ որոնել՝ նոր կարգավորումների բացասական հետևանքները մեղմելու համար։Նշենք, որ ՀՀ ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է սահմանել կանխիկ եղանակով գործառնությունների իրականացման սահմանափակումներ. տնտեսավարողն իրավունք չի ունենա մերժելու անկանխիկ եղանակով վճարում կատարելու հաճախորդի պահանջը: ՀՀ բանկային անկանխիկ համակարգը պատրաստ է 2022–ից սպասվող ծանրաբեռնվածությանը. ԽաչատրյանԿան որոշակի բացառություններ՝ կապված պետական և տեղական ինքնակառավարման բյուջեներից կատարվող վճարումների մասով, որոնք պետք է բացառապես անկանխիկ լինեն, օրինակ՝ կրթաթոշակները, ներկայացուցչական ծախսերը, գործուղման նպատակով ծախսերը: Աշխատավարձերը պետք է վճարվեն անկանխիկ: Ապահովագրական հատուցումները ևս պետք է բացառապես լինեն անկանխիկ:
https://arm.sputniknews.ru/20211109/hunvari-1-ic-hh-bolvor-qaghaqnerum-kensatoshaknery-kvtsharven-bacarapes-ankankhik-eghanakvov-35142088.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/0a/35187473_0:0:1041:781_1920x0_80_0_0_80b34344ab14117f958f6bffc007caa6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, բանկ, տնտեսագետ, անկանխիկ վճարում, պոդկաստ
հայաստան, բանկ, տնտեսագետ, անկանխիկ վճարում, պոդկաստ
Անկանխիկ վճարումները թույլ են տալիս որոշակիորեն կանխել ստվերային շրջանառությունը. Ֆանյան
ACSES վերլուծական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Հայկազ Ֆանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է կանխիկ գործարքների սահմանափակումների խնդրին։
Անկանխիկ վճարումներին անցնելը թույլ է տալիս երկրում ստվերային շրջանառությունը որոշակիորեն նվազեցնել` ուսումնասիրելով գործարքների հետագծելիությունը,
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց տնտեսագետ Հայկազ Ֆանյանը։
«Միևնույն ժամանակ խնդիրներ տեսնում եմ ներկայացված նախագծում և կարգավորումներում, որոնք լրացուցիչ ֆինանսական ծախսեր են առաջացնելու տնտեսավարողների համար, խոսքը հատկապես փոքր ու միջին ձեռնարկությունների մասին է։
Եթե հաշվի առնենք, որ ներկայումս բանկային համակարգի միջնորդավճարները կազմում են մոտ 1,5-2 տոկոս (վճարումներ ընդունելիս), ապա դա լուրջ խնդիր է առաջացնելու այն տնտեսվարողների մոտ, որոնք աշխատում են ցածր մարժայով»,– նշեց տնտեսագետը։
Ֆանյանի կարծիքով` տվյալ որոշումը մյուս կողմից խթան կհանդիսանա, որպեսզի Հայաստանում զարգանան անկանխիկ վճարումների մի շարք գործիքներ։ Տնտեսագետը կարծում է, որ առաջին փուլում տնտեսվարողներն ու սպառողները կփորձեն զարտուղի ճանապարհով շրջանցել տվյալ որոշումը, բայց որոշ ժամանակ անց անկանխիկ վճարումների պրակտիկան կվերածվի սովորական երևույթի։
«300 հազար դրամը գերազանցող գնումները կարելի է համարել խոշոր, եթե հաշվի առնենք Հայաստանում առկա նվազագույն աշխատավարձի չափը, հետևաբար ինչ–որ առումով արդարացված կարելի է համարել, որ նման գնումներն իրականացվեն անկանխիկ, որովհետև կանխիկ միջոցներով շրջանառության դեպքում Կենտրոնական բանկը հետագայում ստիպված է լինում կատարել որոշակի ծախսեր՝ մաշված թղթադրամները փոխարինելու համար»,– նշեց տնտեսագետը։
Ֆանյանի դիտարկմամբ` ոչ թե պետք է քննադատել նախագիծը, այլ օպտիմալ ուղիներ որոնել՝ նոր կարգավորումների բացասական հետևանքները մեղմելու համար։
Նշենք, որ ՀՀ ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է սահմանել կանխիկ եղանակով գործառնությունների իրականացման սահմանափակումներ. տնտեսավարողն իրավունք չի ունենա մերժելու անկանխիկ եղանակով վճարում կատարելու հաճախորդի պահանջը:
Կան որոշակի բացառություններ՝ կապված պետական և տեղական ինքնակառավարման բյուջեներից կատարվող վճարումների մասով, որոնք պետք է բացառապես անկանխիկ լինեն, օրինակ՝ կրթաթոշակները, ներկայացուցչական ծախսերը, գործուղման նպատակով ծախսերը: Աշխատավարձերը պետք է վճարվեն անկանխիկ: Ապահովագրական հատուցումները ևս պետք է բացառապես լինեն անկանխիկ: