https://arm.sputniknews.ru/20211115/eahk-minski-khmbi-hamanakhagahnery-koch-en-arel-erku-koghmerin-tulacnel-larvatsutjuny-35384038.html
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են արել ՀՀ-ին ու Ադրբեջանին թուլացնել լարվածությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են արել ՀՀ-ին ու Ադրբեջանին թուլացնել լարվածությունը
Sputnik Արմենիա
Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Ադրբեջանի ակնհայտ սադրանքների դեպքում թե ադրբեջանական, թե հայկական կողմերին կոչեր անելու միջազգային... 15.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-15T22:49+0400
2021-11-15T22:49+0400
2021-11-15T22:58+0400
եահկ մինսկի խումբ
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/0c/27905461_142:207:1600:1027_1920x0_80_0_0_0a2da8eb83cc000a924e8aed7a474efe.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ ԱՄՆ-ից Էնդրյու Շոֆերը, ՌԴ-ից Իգոր Խովաևը և Ֆրանսիայից Բրիս Ռոքֆեյը հանդես են եկել հայտարարությամբ, որով կոչ են արել Հայաստանին և Ադրբեջանին «կոնկրետ քայլեր ձեռնարկել իրավիճակի անհապաղ դեէսկալացիայի համար»։Հայտարարությունում նշվում է, որ համանախագահները խորը մտահոգությամբ են դիտարկում տարածաշրջանում տեղի ունեցած վերջին միջադեպերը, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով: Պատերազմներով անցնող խաղաղության ճանապարհը, կամ Ադրբեջանը զինվեց համբերությամբ և ոչ միայն«Համանախագահները նաև կոչ են անում կողմերին ձեռնպահ մնալ լարվածությունը սրող հռետորաբանությունից և սադրիչ գործողություններից և ամբողջությամբ կատարել այն պարտավորությունները, որոնք ստանձնել են նոյեմբերի 9-ի հայտարարության և հրադադարի մասին համատեղ համաձայնեցված այլ պայմանավորվածությունների շրջանակում», - նշված է հայտարարության մեջ։Նշվում է, որ վերջերս արտահայտվող լարվածությունն ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող մնացած հարցերի բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտությունը։ Համանախագահները կողմերին կոչ են անում հիմնվել Նյու Յորքում և Փարիզում համանախագահների հովանու ներքո կայացած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ հանդիպումների ընթացքում ձեռք բերված առաջընթացի վրա՝ շարունակելով անմիջական երկխոսությունը։ Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Ադրբեջանի ակնհայտ սադրանքների դեպքում թե ադրբեջանական, թե հայկական կողմերին կոչեր անելու միջազգային գործելակերպը համազոր է անտարբերության և հանձնառության բացակայության։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի մի խումբ զինծառայողներ առանց թույլտվության մոտեցել են Հայաստանի Սյունիքի մարզի Սիսիանին հարող ՀՀ պետական սահմանին, առաջացել ՀՀ տարածքով 1-ից մինչև 2 կմ, մոտեցել ՀՀ ԶՈՒ 4 մարտական դիրքերին, զենքի գործադրման սպառնալիքներով ՀՀ ԶՈՒ զինծառայողներին այդ տարածքներից հեռանալու պահանջ ներկայացրել։Ավելի ուշ ՀՀ Անվտանգության խորհուրդը հայտարարեց, որ հայկական ուժերը դուրս են բերվել 4 մարտական հենակետերից։
https://arm.sputniknews.ru/20211115/adrbejanakan-ancaketn-u-mekusacumy-bardzravanum-hivand-erekhajin-deghvorajq-e-anhrazhesht-35379671.html
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/0c/27905461_426:187:1600:1067_1920x0_80_0_0_e181598ebf7c9db237b856a035240913.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եահկ մինսկի խումբ, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական
եահկ մինսկի խումբ, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են արել ՀՀ-ին ու Ադրբեջանին թուլացնել լարվածությունը
22:49 15.11.2021 (Թարմացված է: 22:58 15.11.2021) Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Ադրբեջանի ակնհայտ սադրանքների դեպքում թե ադրբեջանական, թե հայկական կողմերին կոչեր անելու միջազգային գործելակերպը համազոր է անտարբերության և հանձնառության բացակայության։
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ ԱՄՆ-ից Էնդրյու Շոֆերը, ՌԴ-ից Իգոր Խովաևը և Ֆրանսիայից Բրիս Ռոքֆեյը հանդես են եկել հայտարարությամբ, որով կոչ են արել Հայաստանին և Ադրբեջանին «կոնկրետ քայլեր ձեռնարկել իրավիճակի անհապաղ դեէսկալացիայի համար»։
Հայտարարությունում նշվում է, որ համանախագահները խորը մտահոգությամբ են դիտարկում տարածաշրջանում տեղի ունեցած վերջին միջադեպերը, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով:
«Համանախագահները նաև կոչ են անում կողմերին ձեռնպահ մնալ լարվածությունը սրող հռետորաբանությունից և սադրիչ գործողություններից և ամբողջությամբ կատարել այն պարտավորությունները, որոնք ստանձնել են
նոյեմբերի 9-ի հայտարարության և հրադադարի մասին համատեղ համաձայնեցված այլ պայմանավորվածությունների շրջանակում», - նշված է հայտարարության մեջ։
Նշվում է, որ վերջերս արտահայտվող լարվածությունն ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող մնացած հարցերի բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտությունը։
Համանախագահները կողմերին կոչ են անում հիմնվել Նյու Յորքում և Փարիզում համանախագահների հովանու ներքո կայացած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ հանդիպումների ընթացքում ձեռք բերված առաջընթացի վրա՝ շարունակելով անմիջական երկխոսությունը։
Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար
Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Ադրբեջանի ակնհայտ սադրանքների դեպքում թե ադրբեջանական, թե հայկական կողմերին կոչեր անելու միջազգային գործելակերպը համազոր է անտարբերության և հանձնառության բացակայության։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի մի խումբ զինծառայողներ առանց թույլտվության մոտեցել են Հայաստանի Սյունիքի մարզի Սիսիանին հարող ՀՀ պետական սահմանին, առաջացել ՀՀ տարածքով 1-ից մինչև 2 կմ, մոտեցել ՀՀ ԶՈՒ 4 մարտական դիրքերին, զենքի գործադրման սպառնալիքներով ՀՀ ԶՈՒ զինծառայողներին այդ տարածքներից հեռանալու պահանջ ներկայացրել։
Ավելի ուշ ՀՀ Անվտանգության խորհուրդը հայտարարեց, որ հայկական ուժերը դուրս են բերվել 4 մարտական հենակետերից։