https://arm.sputniknews.ru/20211115/adrbejanakan-ancaketn-u-mekusacumy-bardzravanum-hivand-erekhajin-deghvorajq-e-anhrazhesht-35379671.html
Ադրբեջանական անցակետն ու մեկուսացումը. Բարձրավանում հիվանդ երեխային դեղորայք է անհրաժեշտ
Ադրբեջանական անցակետն ու մեկուսացումը. Բարձրավանում հիվանդ երեխային դեղորայք է անհրաժեշտ
Sputnik Արմենիա
Երկու երեխաների մայրն ամեն օր բազմաթիվ սոցիալական խնդիրների է բախվում, այժմ նա նոր հոգս ունի՝ ինչպես երեխային դեղամիջոցներ հասցնել։ 15.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-15T22:36+0400
2021-11-15T22:36+0400
2022-03-15T14:51+0400
հայաստան
գյուղ
սյունիք
դեղ
շրջափակում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/0f/35361578_0:111:1600:1011_1920x0_80_0_0_601c86365d0997fb693f9deef55d3df1.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի - Sputnik. Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանական մաքսակետերի տեղադրումից հետո Բարձրավան, Որոտան և Շուռնուխ գյուղերը փաստացի կտրվել են Հայաստանի մնացած տարածքից։Հատկապես դժվար է այն գյուղացիների համար, որոնք Գորիսից ու Երևանից կենսականորեն անհրաժեշտ դեղորայք և սնունդ են ստանում։Մեկուսացված գյուղԲարձրավան գյուղ հասնելու համար պետք է անցնել Խոտ-Որոտան վերանորոգվող գրունտային ճանապարհով (քարտեզի վրա N1) ու միայն արտաճանապարհային մեքենայով, ապա Որոտան-Շուռնուխ հատվածով ու դեպի լեռներ թեքվել:Ընդ որում, Գորիս-Կապան (քարտեզի վրա N2) մայրուղուց դեպի Բարձրավան տանող հատվածը նույնպես լավ վիճակում չէ, բնակիչները նույնիսկ մինչև ադրբեջանական դիրքը դնելը ստիպված օգտվում էին անբարեկարգ ճանապարհից։Երկրորդ այլընտրանքային ճանապարհը՝ Բարձրավանից Տանձավեր գյուղ (քարտեզի վրա N3), էլ ավելի վատ վիճակում է։ Շինարարությունը նոր է սկսվել, և այնտեղով միայն մեծ անցողունակությամբ մեքենաները կարող են երթևեկել։Յուրահատուկ կարիքներով երեխանՍտեղծված իրավիճակում երեք գյուղերի բնակիչների մոտ առաջին անհրաժեշտության ապրանքների ու դեղորայքի մատակարարման հետ կապված նոր դժվարություններ են առաջանում: Էլ չենք խոսում այն մասին, որ շտապօգնության մեքենան այնտեղ կարող է պարզապես չհասնել։Ծաղիկ Հարությունյանը երկու երեխաների հետ գյուղում տուն է վարձել։ Նարեն ու Նարեկը երկվորյակներ են, նրանք 5 տարեկան են: Բայց Նարեն լուրջ հիվանդություններ (միկրոցեֆալիա էպիլեպտիկ բնույթի Վեստի համախտանիշով) ունի, որոնք երեխայի զարգացման խնդիրների են հանգեցրել:Չդադարող նոպաները խանգարում են վիրահատությանը։ «Այժմ միայն ոտքն է վիրահատության ենթակա (հոդերի հետ կապված լուրջ խնդիրներ կան), գլխի վրա վիրահատություն չեն անի։ Եվ կա հավանականություն, որ նա ... կմնա օպերացիոն սեղանին, ուստի ընտրությունը մերն է: Եթե ուրիշ տարբերակ չլինի, ստիպված կլինեմ համաձայնել։ Այդ դեպքում պետք է թուղթ ստորագրեմ, որ հրաժարվում եմ բողոքներից», - ասաց Ծաղիկը։Նարեի կյանքը պահպանելու համար տարբեր դեղամիջոցներ ու մշտական խնամք է անհրաժեշտ: Բացի այդ, նրան անհրաժեշտ է հատուկ սնունդ, որը, բնականաբար, գյուղում չկա։«Մենք Երևանից ու Գորիսից երեխայի համար սնունդ և դեղորայք ենք պատվիրում։ Մինչ այդ բերում էին երթուղայինով, պատահական մեքենայով։ Հիմա ի՞նչ անենք, ճանապարհները փակ են», - ասում է Ծաղիկը։Միայնակ մայրը նպաստ ու թոշակ է ստանում։ Նարեի սննդի և դեղորայքի ծախսը շատ մեծ է, Նարեկի համար պարզապես գումար չի մնում։Կինը ցանկացած ժամանակավոր աշխատանք անում է։ Երեխաներին վերցրել, ամուսնուց հեռացել է, վերջերս միայն ԴԱՀԿ–ի միջոցով հասել է նրան, որ երեխաների հայրը կայուն կերպով ալիմենտներ վճարի։ Միջոցները միևնույնն է՝ բավարար չեն, ընտանիքը պարտքեր ունի։Առանց փաստաթղթերի մարդըԾաղիկին երեխաներին խնամելուն օգնում է նրա մայրը՝ Նազիկը, որը ամուսնու և տեգրոջ հետ կողքի տանն է ապրում։ Բայց տեգրը (1954 թվականին ծնված) հոգեկան հիվանդություն ունի։ Ծնողները մահացել են, և նա էլ է կնոջ խնամքի տակ։Տեգրը՝ Սամվել Հարությունյանը, ամսական ընդամենը 35 հազար դրամ է ստանում։«Ինչպես պահեմ այս «երեխային» (նկատի ունի տղամարդուն - խմբ.)։ Նա փաստաթուղթ չունի, չեմ կարող խնամակալություն ձևակերպել։ Չգիտեմ ՝ ինչ անեմ, ուր դիմեմ։ Ի՞նչ օրենք կա այսպիսի դեպքերի համար»․ - ասում է Նազիկը։Նրա անձնագրի վավերականության ժամկետը 6 ամիս առաջ լրացել է։ Թոշակը գալիս է Նազիկի անունով, քանի որ տղամարդն ի վիճակի չէ փաստաթուղթ ստորագրել։ Ժամկետանց անձնագրի պատճառով ընդհանրապես կարող են դադարեցնել թոշակի վճարումը։«Կենցաղային պայմաններին նայեք։ Նա չլիներ՝ երևի կգնայի այստեղից։ Բայց ինչ անեմ, ինչպես թողնեմ նրան, նա ոչ մեկին պետք չէ։ Պայմանները շատ վատն են, իսկ օրենքը չգիտեմ։ Չգիտեմ՝ ում է կարելի դիմել», - ասում է կինը։Այժմ նրանք երեքով են ապրում՝ նա, ամուսինն ու տեգրը: Նազիկի ամուսինն էլ երկրորդ կարգի հաշմանդամ է։Ընտանիքին կարելի է աջակցել՝ գումար փոխանցելով այս հաշիվներին։
սյունիք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Դավիթ Գալստյան
https://cdn.am.sputniknews.ru/img/38/93/389356_199:0:1401:1202_100x100_80_0_0_ffcb4cf8afc4b1ab1ba4f5ba7bf29940.jpg
Դավիթ Գալստյան
https://cdn.am.sputniknews.ru/img/38/93/389356_199:0:1401:1202_100x100_80_0_0_ffcb4cf8afc4b1ab1ba4f5ba7bf29940.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/0f/35361578_92:0:1532:1080_1920x0_80_0_0_397670a2820459674b8804ff23454867.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Դավիթ Գալստյան
https://cdn.am.sputniknews.ru/img/38/93/389356_199:0:1401:1202_100x100_80_0_0_ffcb4cf8afc4b1ab1ba4f5ba7bf29940.jpg
հայաստան, գյուղ, սյունիք, դեղ, շրջափակում
հայաստան, գյուղ, սյունիք, դեղ, շրջափակում
Ադրբեջանական անցակետն ու մեկուսացումը. Բարձրավանում հիվանդ երեխային դեղորայք է անհրաժեշտ
22:36 15.11.2021 (Թարմացված է: 14:51 15.03.2022) Երկու երեխաների մայրն ամեն օր բազմաթիվ սոցիալական խնդիրների է բախվում, այժմ նա նոր հոգս ունի՝ ինչպես երեխային դեղամիջոցներ հասցնել։
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի - Sputnik. Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանական մաքսակետերի տեղադրումից հետո Բարձրավան, Որոտան և Շուռնուխ գյուղերը փաստացի կտրվել են Հայաստանի մնացած տարածքից։
Հատկապես դժվար է այն գյուղացիների համար, որոնք Գորիսից ու Երևանից կենսականորեն անհրաժեշտ դեղորայք և սնունդ են ստանում։
Բարձրավան գյուղ հասնելու համար պետք է անցնել
Խոտ-Որոտան վերանորոգվող գրունտային ճանապարհով (քարտեզի վրա N1) ու միայն արտաճանապարհային մեքենայով, ապա Որոտան-Շուռնուխ հատվածով ու դեպի լեռներ թեքվել:
Ընդ որում, Գորիս-Կապան (քարտեզի վրա N2) մայրուղուց դեպի Բարձրավան տանող հատվածը նույնպես լավ վիճակում չէ, բնակիչները նույնիսկ մինչև ադրբեջանական դիրքը դնելը ստիպված օգտվում էին անբարեկարգ ճանապարհից։
Երկրորդ այլընտրանքային ճանապարհը՝ Բարձրավանից Տանձավեր գյուղ (քարտեզի վրա N3), էլ ավելի վատ վիճակում է։ Շինարարությունը նոր է սկսվել, և այնտեղով միայն մեծ անցողունակությամբ մեքենաները կարող են երթևեկել։
Յուրահատուկ կարիքներով երեխան
Ստեղծված իրավիճակում երեք գյուղերի բնակիչների մոտ առաջին անհրաժեշտության ապրանքների ու դեղորայքի մատակարարման հետ կապված նոր դժվարություններ են առաջանում: Էլ չենք խոսում այն մասին, որ շտապօգնության մեքենան այնտեղ կարող է պարզապես չհասնել։
Ծաղիկ Հարությունյանը երկու երեխաների հետ գյուղում տուն է վարձել։ Նարեն ու Նարեկը երկվորյակներ են, նրանք 5 տարեկան են: Բայց Նարեն լուրջ հիվանդություններ (միկրոցեֆալիա էպիլեպտիկ բնույթի Վեստի համախտանիշով) ունի, որոնք երեխայի զարգացման խնդիրների են հանգեցրել:
Չդադարող նոպաները խանգարում են վիրահատությանը։ «Այժմ միայն ոտքն է վիրահատության ենթակա (հոդերի հետ կապված լուրջ խնդիրներ կան), գլխի վրա վիրահատություն չեն անի։ Եվ կա հավանականություն, որ նա ... կմնա օպերացիոն սեղանին, ուստի ընտրությունը մերն է: Եթե ուրիշ տարբերակ չլինի, ստիպված կլինեմ համաձայնել։ Այդ դեպքում պետք է թուղթ ստորագրեմ, որ հրաժարվում եմ բողոքներից», - ասաց Ծաղիկը։
Նարեի կյանքը պահպանելու համար տարբեր դեղամիջոցներ ու մշտական խնամք է անհրաժեշտ: Բացի այդ, նրան անհրաժեշտ է հատուկ սնունդ, որը, բնականաբար, գյուղում չկա։
«Մենք Երևանից ու Գորիսից երեխայի համար սնունդ և դեղորայք ենք պատվիրում։ Մինչ այդ բերում էին երթուղայինով, պատահական մեքենայով։ Հիմա ի՞նչ անենք, ճանապարհները փակ են», - ասում է Ծաղիկը։
Միայնակ մայրը նպաստ ու թոշակ է ստանում։ Նարեի սննդի և դեղորայքի ծախսը շատ մեծ է, Նարեկի համար պարզապես գումար չի մնում։
Կինը ցանկացած ժամանակավոր աշխատանք անում է։ Երեխաներին վերցրել, ամուսնուց հեռացել է, վերջերս միայն ԴԱՀԿ–ի միջոցով հասել է նրան, որ երեխաների հայրը կայուն կերպով ալիմենտներ վճարի։ Միջոցները միևնույնն է՝ բավարար չեն, ընտանիքը պարտքեր ունի։
Ծաղիկին երեխաներին խնամելուն օգնում է նրա մայրը՝ Նազիկը, որը ամուսնու և տեգրոջ հետ կողքի տանն է ապրում։ Բայց տեգրը (1954 թվականին ծնված) հոգեկան հիվանդություն ունի։ Ծնողները մահացել են, և նա էլ է կնոջ խնամքի տակ։
Տեգրը՝ Սամվել Հարությունյանը, ամսական ընդամենը 35 հազար դրամ է ստանում։
«Ինչպես պահեմ այս «երեխային» (նկատի ունի տղամարդուն - խմբ.)։ Նա փաստաթուղթ չունի, չեմ կարող խնամակալություն ձևակերպել։ Չգիտեմ ՝ ինչ անեմ, ուր դիմեմ։ Ի՞նչ օրենք կա այսպիսի դեպքերի համար»․ - ասում է Նազիկը։
Նրա անձնագրի վավերականության ժամկետը 6 ամիս առաջ լրացել է։ Թոշակը գալիս է Նազիկի անունով, քանի որ տղամարդն ի վիճակի չէ փաստաթուղթ ստորագրել։ Ժամկետանց անձնագրի պատճառով ընդհանրապես կարող են դադարեցնել թոշակի վճարումը։
«Կենցաղային պայմաններին նայեք։ Նա չլիներ՝ երևի կգնայի այստեղից։ Բայց ինչ անեմ, ինչպես թողնեմ նրան, նա ոչ մեկին պետք չէ։ Պայմանները շատ վատն են, իսկ օրենքը չգիտեմ։ Չգիտեմ՝ ում է կարելի դիմել», - ասում է կինը։
Այժմ նրանք երեքով են ապրում՝ նա, ամուսինն ու տեգրը: Նազիկի ամուսինն էլ երկրորդ կարգի հաշմանդամ է։
Ընտանիքին կարելի է աջակցել՝ գումար փոխանցելով այս հաշիվներին։