https://arm.sputniknews.ru/20211114/tim-yntrutjunnerin-masnakcel-e-yntrvoghneri-4740--y-kyh-n-tvjalner-e-nerkajacrel-35341426.html
ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 47.40%-ը. ԿԸՀ-ն տվյալներ է ներկայացրել
ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 47.40%-ը. ԿԸՀ-ն տվյալներ է ներկայացրել
Sputnik Արմենիա
ԿԸՀ-ն ամփոփել է ՏԻՄ ընտրություններում ընտրողների մասնակցության ցուցանիշները ժամը 20։00-ի դրությամբ։ 14.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-14T21:27+0400
2021-11-14T21:27+0400
2021-11-14T21:39+0400
տիմ ընտրություններ
հայաստան
կապան
իջևան
ստեփանավան
կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ)
քվեարկություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/11/34370141_0:192:2048:1344_1920x0_80_0_0_62677d43ac5122980b88e9235f3aa758.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik.Սյունքի մարզի Կապան քաղաքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում մասնակցության բարձր ցուցանիշ է գրանցվել։ ԿԸՀ-ն ամփոփել է Հայաստանում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20։00-ի դրությամբ։Ըստ այդմ, ընտրելու իրավունք ունեցող 80798 ընտրողներից20:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել են 38 295-ը կամ 47.40 տոկոսը:Կապանում ընտրելու իրավունք ունեցող 31 644 քաղաքացիներից ժամը 20։00–ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 20 087 ընտրող կամ ընտրողների 63.48 տոկոսը:Իջևանում ընտրելու իրավունք ունեցող 33 090 ընտրողից մասնակցել է 12 384-ը կամ 37.43 տոկոսը:Ստեփանավանում 13 333 ընտրողից 5107 ընտրող է մասնակցել, կամ 38.30 տոկոսը:Լերմոնտովո համայնքում` 679 ընտրողից 196-ն են մասնակցել, կամ 28.87 տոկոսը:Արզնի համայնքում 2052 ընտրողից 521-ը կամ 25.39 տոկոսը:Նշենք, որ այսօր՝ նոյեմբերի 14-ին, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են Հայաստանի մի շարք համայնքներում։ ՏԻՄ համամասնական ընտրություններ են Ստեփանավան, Կապան և Իջևան քաղաքներում։ Ավագանու անդամի ընտրություններ են Կոտայքի մարզի Արզնի համայնքում և Լոռու մարզի Լերմոնտովո համայնքում։Կապանում ընտրություններին մասնակցում են «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը, որի ցուցակը ղեկավարում է Գևորգ Փարսյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի ցուցակը ղեկավարում է Դավիթ Դանիելյանը։Ի՞նչ է տեղադրվել Ճակատեն համայնքի ճանապարհին․ Փարսյանի մեկնաբանությունըԻջևանում ընտրություններին մասնակցում են Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը, որի ցուցակը ղեկավարում է Վահան Ղազումյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի ցուցակը ղեկավարում է Արթուր Ճաղարյանը։Ստեփանավանում ընտրություններին մասնակցում է երեք ուժ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է Հարություն Ղարագյոզյանը, «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է Վանո Հակոբյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է Արմեն Գրիգորյանը։
https://arm.sputniknews.ru/20211114/kapanum-yntrvoghneri-masnakcutjan-bardzr-cucanish-e-grancvum-kyhn-tvjalner-e-hraparkel-35338874.html
կապան
իջևան
ստեփանավան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/11/34370141_0:0:2048:1536_1920x0_80_0_0_95c5200f17fbb9db8c54ef433cbb5277.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տիմ ընտրություններ, հայաստան, կապան, իջևան, ստեփանավան, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), քվեարկություն
տիմ ընտրություններ, հայաստան, կապան, իջևան, ստեփանավան, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), քվեարկություն
ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 47.40%-ը. ԿԸՀ-ն տվյալներ է ներկայացրել
21:27 14.11.2021 (Թարմացված է: 21:39 14.11.2021) ԿԸՀ-ն ամփոփել է ՏԻՄ ընտրություններում ընտրողների մասնակցության ցուցանիշները ժամը 20։00-ի դրությամբ։
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik.Սյունքի մարզի Կապան քաղաքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում մասնակցության բարձր ցուցանիշ է գրանցվել։ ԿԸՀ-ն ամփոփել է Հայաստանում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20։00-ի դրությամբ։
Ըստ այդմ, ընտրելու իրավունք ունեցող 80798 ընտրողներից20:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել են 38 295-ը կամ 47.40 տոկոսը:
Կապանում ընտրելու իրավունք ունեցող 31 644 քաղաքացիներից ժամը 20։00–ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 20 087 ընտրող կամ ընտրողների 63.48 տոկոսը:
Իջևանում ընտրելու իրավունք ունեցող 33 090 ընտրողից մասնակցել է 12 384-ը կամ 37.43 տոկոսը:
Ստեփանավանում 13 333 ընտրողից 5107 ընտրող է մասնակցել, կամ 38.30 տոկոսը:
Լերմոնտովո համայնքում` 679 ընտրողից 196-ն են մասնակցել, կամ 28.87 տոկոսը:
Արզնի համայնքում 2052 ընտրողից 521-ը կամ 25.39 տոկոսը:
Նշենք, որ այսօր՝ նոյեմբերի 14-ին, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են Հայաստանի մի շարք համայնքներում։ ՏԻՄ համամասնական ընտրություններ են Ստեփանավան, Կապան և Իջևան քաղաքներում։ Ավագանու անդամի ընտրություններ են Կոտայքի մարզի Արզնի համայնքում և Լոռու մարզի Լերմոնտովո համայնքում։
Կապանում ընտրություններին մասնակցում են «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը, որի ցուցակը ղեկավարում է Գևորգ Փարսյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի ցուցակը ղեկավարում է Դավիթ Դանիելյանը։
Իջևանում ընտրություններին մասնակցում են Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը, որի ցուցակը ղեկավարում է Վահան Ղազումյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի ցուցակը ղեկավարում է Արթուր Ճաղարյանը։
Ստեփանավանում ընտրություններին մասնակցում է երեք ուժ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է Հարություն Ղարագյոզյանը, «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է Վանո Հակոբյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է Արմեն Գրիգորյանը։