https://arm.sputniknews.ru/20211114/kapanum-yntrvoghneri-masnakcutjan-bardzr-cucanish-e-grancvum-kyhn-tvjalner-e-hraparkel-35338874.html
Կապանում ընտրողների մասնակցության բարձր ցուցանիշ է գրանցվում. ԿԸՀ–ն տվյալներ է հրապարակել
Կապանում ընտրողների մասնակցության բարձր ցուցանիշ է գրանցվում. ԿԸՀ–ն տվյալներ է հրապարակել
Sputnik Արմենիա
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ՏԻՄ ընտրություններում ընտրողների մասնակցության ցուցանիշները ժամը 17–ի դրությամբ։ 14.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-14T19:12+0400
2021-11-14T19:12+0400
2021-11-15T15:05+0400
կապան
իջևան
ստեփանավան
տիմ ընտրություններ
կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ)
քվեարկություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/14/28007486_0:27:1600:927_1920x0_80_0_0_0def51692b76cb636ca516e8110dc216.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik.Սյունիքի մարզի Կապան վարչական շրջանում ընտրողների մասնակցության բարձր ցուցանիշներ են գրանցվել։ ՀՀ ԿԸՀ–ն ՏԻՄ ընտրությունների մասնակցության տվյալներ է հաղորդել ժամը 17:00-ի դրությամբ։Ըստ այդմ` ժամը 17:00-ի դրությամբ Կապանում 31 644 ընտրողից քվեարկել է 17326 ընտրող կամ ընտրողների 54,75 տոկոսը:Ստեփանավանում 13 333 ընտրողից՝ 4092-ը կամ 30,69 տոկոսը:Լերմոնտովոյում 679 ընտրողից մասնակցել է 162 հոգի կամ 23,86 տոկոսը:Արզնիում 2 052 ընտրողից քվեարկել է 394 ընտրող կամ 19,20 տոկոսը:Իջևանում 33 090 ընտրողից մասնակցել է 9036-ը կամ 27,31 տոկոսը:Ժամը 17:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է ընտրողների ընդհանուր թվի 38,38 տոկոսը կամ 31010 մարդ:Նշենք, որ այսօր՝ նոյեմբերի 14-ին, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են Հայաստանի մի շարք համայնքներում։ ՏԻՄ համամասնական ընտրություններ են Ստեփանավան, Կապան և Իջևան քաղաքներում։ Ավագանու անդամի ընտրություններ են Կոտայքի մարզի Արզնի համայնքում և Լոռու մարզի Լերմոնտովո համայնքում։Կապանում ընտրություններին մասնակցում են «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը, որի ցուցակը ղեկավարում է Գևորգ Փարսյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի ցուցակը ղեկավարում է Դավիթ Դանիելյանը։Իջևանում ընտրություններին մասնակցում են Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը, որի ցուցակը ղեկավարում է Վահան Ղազումյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի ցուցակը ղեկավարում է Արթուր Ճաղարյանը։Ստեփանավանում ընտրություններին մասնակցում է երեք ուժ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է Հարություն Ղարագյոզյանը, «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է Վանո Հակոբյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է Արմեն Գրիգորյանը։
https://arm.sputniknews.ru/20211114/tshakaten-hamajnqi-tshanaparhin-teghadrvel-e-tnak-vory-karvogh-e-veratsvel-maqsaketi-parsjan-35328884.html
կապան
իջևան
ստեփանավան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/14/28007486_160:0:1583:1067_1920x0_80_0_0_182c8d9e7b05da5c9d27c76560614d68.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կապան, իջևան, ստեփանավան, տիմ ընտրություններ, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), քվեարկություն
կապան, իջևան, ստեփանավան, տիմ ընտրություններ, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), քվեարկություն
Կապանում ընտրողների մասնակցության բարձր ցուցանիշ է գրանցվում. ԿԸՀ–ն տվյալներ է հրապարակել
19:12 14.11.2021 (Թարմացված է: 15:05 15.11.2021) Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ՏԻՄ ընտրություններում ընտրողների մասնակցության ցուցանիշները ժամը 17–ի դրությամբ։
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik.Սյունիքի մարզի Կապան վարչական շրջանում ընտրողների մասնակցության բարձր ցուցանիշներ են գրանցվել։ ՀՀ ԿԸՀ–ն ՏԻՄ ընտրությունների մասնակցության տվյալներ է հաղորդել ժամը 17:00-ի դրությամբ։
Ըստ այդմ` ժամը 17:00-ի դրությամբ
Կապանում 31 644 ընտրողից քվեարկել է 17326 ընտրող կամ ընտրողների 54,75 տոկոսը:
Ստեփանավանում 13 333 ընտրողից՝ 4092-ը կամ 30,69 տոկոսը:
Լերմոնտովոյում 679 ընտրողից մասնակցել է 162 հոգի կամ 23,86 տոկոսը:
Արզնիում 2 052 ընտրողից քվեարկել է 394 ընտրող կամ 19,20 տոկոսը:
Իջևանում 33 090 ընտրողից մասնակցել է 9036-ը կամ 27,31 տոկոսը:
Ժամը 17:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է ընտրողների ընդհանուր թվի 38,38 տոկոսը կամ 31010 մարդ:
Նշենք, որ այսօր՝ նոյեմբերի 14-ին, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են Հայաստանի մի շարք համայնքներում։ ՏԻՄ համամասնական ընտրություններ են Ստեփանավան, Կապան և Իջևան քաղաքներում։ Ավագանու անդամի ընտրություններ են Կոտայքի մարզի Արզնի համայնքում և Լոռու մարզի Լերմոնտովո համայնքում։
Կապանում ընտրություններին մասնակցում են «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը, որի ցուցակը ղեկավարում է Գևորգ Փարսյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի ցուցակը ղեկավարում է Դավիթ Դանիելյանը։
Իջևանում ընտրություններին մասնակցում են Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը, որի ցուցակը ղեկավարում է Վահան Ղազումյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի ցուցակը ղեկավարում է Արթուր Ճաղարյանը։
Ստեփանավանում ընտրություններին մասնակցում է երեք ուժ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է Հարություն Ղարագյոզյանը, «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է Վանո Հակոբյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է Արմեն Գրիգորյանը։