https://arm.sputniknews.ru/20211112/voch-mi-lernajin-gharabagh-gvojutjun-chuni-mher-grigvorjani-pataskhann-asadvovin-35269935.html
«Ոչ մի Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի». Գրիգորյանի ու Ասադովի միջև բանավեճ եղավ
«Ոչ մի Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի». Գրիգորյանի ու Ասադովի միջև բանավեճ եղավ
Sputnik Արմենիա
Ադրբեջանի վարչապետը կրկնեց Բաքվի թեզերը, Հայաստանի փոխվարչապետն էլ որոշեց պատասխանել դրանց։ 12.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-12T14:29+0400
2021-11-12T14:29+0400
2021-11-12T15:15+0400
մհեր գրիգորյան
անկախ պետությունների համագործակցություն (ապհ)
ադրբեջան
ղարաբաղյան հակամարտություն
գերի
լեռնային ղարաբաղ
ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
ադրբեջանական ագրեսիան հայաստանի դեմ - 2020
հայ գերիներ, անհետ կորածներ
https://cdn.am.sputniknews.ru/img/2106/51/21065168_0:0:3185:1793_1920x0_80_0_0_497e603e37a0f1421e11573c762b76ff.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի - Sputnik. ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի առցանց նիստում բանավեճ սկսվեց Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի միջև:Ադրբեջանի ներկայացուցիչը նիստի եզրափակիչ մասում խոսք խնդրեց, որպեսզի պատասխանի Գրիգորյանի հիմնական ելույթին, որն ավելի վաղ հնչել էր հենց Ասադովի հիմնական խոսքից ելնելով:Ասադովը կրկնեց Բաքվի ավանդական թեզերը՝ դիվերսանտներ անվանելով Ադրբեջանում գտնվող հայ զինծառայողներին։ Ասադովը նաև հայտարարեց, որ ոչ մի Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի, այլ կա միայն Ադրբեջանի ղարաբաղյան տնտեսական տարածաշրջան:Խոսքի իրավունք խնդրելով՝ Գրիգորյանը նկատեց, որ Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, ամբողջությամբ կատարել և կատարում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների դրույթները: Նա կոչ արեց Ադրբեջանին հրաժարվել ագրեսիվ հռետորաբանությունից՝ կրկնելով ավելի վաղ արտահայտած այն թեզը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով:Հայ գերիների խնդիրը շարունակում է մնալ ամենածանրը Արցախյան 44-օրյա պատերազմից հետո։ Այն խորանում է նրանով, որ Բաքուն հրաժարվում է նրանց հստակ թիվը նշել, ընդ որում՝ Շիրակի մարզի 62 հայ կամավորներից բաղկացած խումբը գերի է վերցվել նոյեմբերին ստորագրված հայտարարությունից մեկ ամիս անց՝ Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի մոտ տեղի ունեցած բախումների ժամանակ։ Ի դեպ, հենց նրանց մասին էր Ասադովը նշում՝ կամավորներին դիվերսանտ անվանելով։ Նրանցից մի քանիսին Ադրբեջանը վերադարձրել է ականապատ դաշտերի 3 փաթեթ քարտեզների դիմաց։
https://arm.sputniknews.ru/20211112/baqun-khangarum-e-pajmanavvorvatsutjunneri-irakanacmany-hh-pvokhvarchapety-aph-nistin-35264730.html
https://arm.sputniknews.ru/20211112/adrbejani-kvoghmic-arcakhi-hajkakan-kvotvoghneri-vochnchacumy-kankhargelely-hramajakan-e-mirzvojan-35258523.html
ադրբեջան
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2106/51/21065168_211:0:2940:2047_1920x0_80_0_0_2f6999d34186fa7e642fb5556735cda7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մհեր գրիգորյան, անկախ պետությունների համագործակցություն (ապհ), ադրբեջան, ղարաբաղյան հակամարտություն, գերի, լեռնային ղարաբաղ, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020, ադրբեջանական ագրեսիան հայաստանի դեմ - 2020, հայ գերիներ, անհետ կորածներ
մհեր գրիգորյան, անկախ պետությունների համագործակցություն (ապհ), ադրբեջան, ղարաբաղյան հակամարտություն, գերի, լեռնային ղարաբաղ, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020, ադրբեջանական ագրեսիան հայաստանի դեմ - 2020, հայ գերիներ, անհետ կորածներ
«Ոչ մի Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի». Գրիգորյանի ու Ասադովի միջև բանավեճ եղավ
14:29 12.11.2021 (Թարմացված է: 15:15 12.11.2021) Ադրբեջանի վարչապետը կրկնեց Բաքվի թեզերը, Հայաստանի փոխվարչապետն էլ որոշեց պատասխանել դրանց։
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի - Sputnik. ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի առցանց նիստում բանավեճ սկսվեց Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի միջև:
Ադրբեջանի ներկայացուցիչը նիստի եզրափակիչ մասում խոսք խնդրեց, որպեսզի պատասխանի Գրիգորյանի հիմնական ելույթին, որն ավելի վաղ հնչել էր հենց Ասադովի հիմնական խոսքից ելնելով:
Ասադովը կրկնեց Բաքվի ավանդական թեզերը՝ դիվերսանտներ անվանելով Ադրբեջանում գտնվող հայ զինծառայողներին։ Ասադովը նաև հայտարարեց, որ ոչ մի Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի, այլ կա միայն Ադրբեջանի ղարաբաղյան տնտեսական տարածաշրջան:
Խոսքի իրավունք խնդրելով՝ Գրիգորյանը նկատեց, որ Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, ամբողջությամբ կատարել և կատարում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների դրույթները: Նա կոչ արեց Ադրբեջանին հրաժարվել ագրեսիվ հռետորաբանությունից՝ կրկնելով ավելի վաղ արտահայտած այն թեզը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով:
Հայ գերիների խնդիրը շարունակում է մնալ ամենածանրը Արցախյան 44-օրյա պատերազմից հետո։ Այն խորանում է նրանով, որ Բաքուն հրաժարվում է նրանց հստակ թիվը նշել, ընդ որում՝ Շիրակի մարզի 62 հայ կամավորներից բաղկացած խումբը գերի է վերցվել նոյեմբերին ստորագրված հայտարարությունից մեկ ամիս անց՝ Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի մոտ տեղի ունեցած բախումների ժամանակ։ Ի դեպ, հենց նրանց մասին էր Ասադովը նշում՝ կամավորներին դիվերսանտ անվանելով։ Նրանցից մի քանիսին Ադրբեջանը վերադարձրել է ականապատ դաշտերի 3 փաթեթ քարտեզների դիմաց։