https://arm.sputniknews.ru/20211112/baqun-khangarum-e-pajmanavvorvatsutjunneri-irakanacmany-hh-pvokhvarchapety-aph-nistin-35264730.html
Բաքուն խանգարում է պայմանավորվածությունների իրականացմանը. ՀՀ փոխվարչապետը` ԱՊՀ նիստին
Բաքուն խանգարում է պայմանավորվածությունների իրականացմանը. ՀՀ փոխվարչապետը` ԱՊՀ նիստին
Sputnik Արմենիա
Մհեր Գրիգորյանն ուշադրություն է հրավիրել պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից իրագործված բազմաթիվ ավերածությունների, զոհերի վրա, ինչպես նաև նախազգուշացրել... 12.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-12T13:11+0400
2021-11-12T13:11+0400
2021-11-12T13:22+0400
անկախ պետությունների համագործակցություն (ապհ)
հայաստան
մհեր գրիգորյան
ադրբեջան
փոխվարչապետ
ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
ադրբեջանական ագրեսիան հայաստանի դեմ - 2020
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/13/34437637_0:84:1600:984_1920x0_80_0_0_46a2aedba9d2705beab97d1d68677b9b.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Ադրբեջանը շարունակում է խանգարել Արցախի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին։ Այս մասին ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի առցանց նիստին ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։Գրիգորյանից առաջ ելույթ ունեցավ Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը, որը Հայաստանին մեղադրեց «Արցախում զանգվածային ավերածությունների», ականապատ դաշտերի ճշգրիտ քարտեզների փոխանցումից հրաժարվելու, մզկիթների ավերման կամ պղծման, էկոլոգիական վնասի և այլնի մեջ: ՀՀ փոխվարչապետն էլ իր հերթին հիշեցրեց Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության դեմ սանձազերծված պատերազմի հետևանքների մասին։«Պատերազմի պատճառով 40 հազար քաղաքացի կորցրել է իր տունն ու ունեցվածքը, ինչպես նաև ոչնչացվել է 17 հազար քաղաքացիական օբեյկտ ու ենթակառուցվածք։ Սպանվել և վիրավորվել է մի քանի հազար անձ, այդ թվում` խաղաղ բնակիչներ։ Շատերի ճակատագիրը մինչ այսօր անհայտ է»,- ընդգծեց Մհեր Գրիգորյանը։Նա բարձր գնահատեց ռուս գործընկերների ջանքերը, որոնք ներդրվել են Արցախում ադրբեջանական կողմի սանձազերծած պատերազմի դադարեցման, ինչպես նաև արցախա-ադրբեջանական սահմանին ու Լաչինի միջանցքում խաղաղապահների զորակազմ տեղակայելու համար։Անդրադառնալով ներկա իրավիճակին՝ Գրիգորյանն ընդգծեց, որ Բաքուն շարունակաբար խեղաթյուրում է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ 2020թ նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների դրույթները: Գրիգորյանի խոսքով՝ Ադրբեջանի կողմից շրջանառվում է միջանցքի գաղափարը, որն ուղեկցվում է ուժի կիրառման սպառնալիքներով։«Արցախի հակամարտությունը չի կարող լուծվել ուժով։ Դրա կարգավորմանը կարելի է հասնել խաղաղ բանակցությունների ճանապարհով՝ բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Իրավիճակը լիցքաթափելու և տարածաշրջանում խաղաղ զարգացման փուլ դուրս գալու համար անհրաժեշտ է, որ Ադրբեջանը կառուցողական դիրքորոշում որդեգրի», - ընդգծեց Գրիգորյանը և հավելեց, որ Բաքուն պետք է հրաժարվի ատելության քաղաքականությունից, ագրեսիվ հռետորաբանությունից և թշնամական գործողություններից։Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:44-օրյա ավերիչ ագրեսիայի արդյունքում Ադրբեջանն օկուպացրել է Արցախի Հանրապետության տարածքների զգալի մասը, այդ թվում՝ պատմամշակութային կենտրոն Շուշի քաղաքը։
https://arm.sputniknews.ru/20211112/hacn-ushacel-e-usucichnern-ajdpes-el-dprvoc-chen-hasel-mip-y-sjuniqi-nvor-vitshaki-masin-35253767.html
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Баку продолжает торпедировать реализацию достигнутых договоренностей по Нагорному Карабаху
Sputnik Արմենիա
Баку продолжает торпедировать реализацию достигнутых договоренностей по Нагорному Карабаху
2021-11-12T13:11+0400
true
PT6M33S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/13/34437637_89:0:1512:1067_1920x0_80_0_0_b9e12b7398bc212114abe2e6c956f18f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անկախ պետությունների համագործակցություն (ապհ), հայաստան, մհեր գրիգորյան, ադրբեջան, փոխվարչապետ, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020, ադրբեջանական ագրեսիան հայաստանի դեմ - 2020
անկախ պետությունների համագործակցություն (ապհ), հայաստան, մհեր գրիգորյան, ադրբեջան, փոխվարչապետ, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020, ադրբեջանական ագրեսիան հայաստանի դեմ - 2020
Բաքուն խանգարում է պայմանավորվածությունների իրականացմանը. ՀՀ փոխվարչապետը` ԱՊՀ նիստին
13:11 12.11.2021 (Թարմացված է: 13:22 12.11.2021) Մհեր Գրիգորյանն ուշադրություն է հրավիրել պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից իրագործված բազմաթիվ ավերածությունների, զոհերի վրա, ինչպես նաև նախազգուշացրել ապակառուցողական դիրքորոշման մասին։
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Ադրբեջանը շարունակում է խանգարել Արցախի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին։ Այս մասին ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի առցանց նիստին ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Խոսքն առաջին հերթին վերաբերում է բազմաթիվ հայ ռազմագերիների պահմանը, ինչը ոչ միայն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի, այլ նաև միջազգային մարդասիրական իրավունքի խախտում է»,- նշեց ՀՀ փոխվարչապետը։
Գրիգորյանից առաջ ելույթ ունեցավ Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը, որը Հայաստանին մեղադրեց «Արցախում զանգվածային ավերածությունների», ականապատ դաշտերի ճշգրիտ քարտեզների փոխանցումից հրաժարվելու, մզկիթների ավերման կամ պղծման, էկոլոգիական վնասի և այլնի մեջ: ՀՀ փոխվարչապետն էլ իր հերթին հիշեցրեց Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության դեմ սանձազերծված պատերազմի հետևանքների մասին։
«Պատերազմի պատճառով 40 հազար քաղաքացի կորցրել է իր տունն ու ունեցվածքը, ինչպես նաև ոչնչացվել է 17 հազար քաղաքացիական օբեյկտ ու ենթակառուցվածք։ Սպանվել և վիրավորվել է մի քանի հազար անձ, այդ թվում` խաղաղ բնակիչներ։ Շատերի ճակատագիրը մինչ այսօր անհայտ է»,- ընդգծեց Մհեր Գրիգորյանը։
Նա բարձր գնահատեց ռուս գործընկերների ջանքերը, որոնք ներդրվել են Արցախում ադրբեջանական կողմի սանձազերծած պատերազմի դադարեցման, ինչպես նաև արցախա-ադրբեջանական սահմանին ու Լաչինի միջանցքում խաղաղապահների զորակազմ տեղակայելու համար։
Անդրադառնալով ներկա իրավիճակին՝ Գրիգորյանն ընդգծեց, որ Բաքուն շարունակաբար խեղաթյուրում է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ 2020թ նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների դրույթները: Գրիգորյանի խոսքով՝ Ադրբեջանի կողմից շրջանառվում է միջանցքի գաղափարը, որն ուղեկցվում է ուժի կիրառման սպառնալիքներով։
«Արցախի հակամարտությունը չի կարող լուծվել ուժով։ Դրա կարգավորմանը կարելի է հասնել խաղաղ բանակցությունների ճանապարհով՝ բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Իրավիճակը լիցքաթափելու և տարածաշրջանում խաղաղ զարգացման փուլ դուրս գալու համար անհրաժեշտ է, որ Ադրբեջանը կառուցողական դիրքորոշում որդեգրի», - ընդգծեց Գրիգորյանը և հավելեց, որ Բաքուն պետք է հրաժարվի ատելության քաղաքականությունից, ագրեսիվ հռետորաբանությունից և թշնամական գործողություններից։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ
հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ
հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
44-օրյա ավերիչ ագրեսիայի արդյունքում Ադրբեջանն օկուպացրել է Արցախի Հանրապետության տարածքների զգալի մասը, այդ թվում՝ պատմամշակութային կենտրոն Շուշի քաղաքը։