https://arm.sputniknews.ru/20211112/krkesum-karvogh-en-vajri-kendaniner-chlinel-azh-n-arajin-yntercmamb-havanutjan-e-arzhanacrel-35281562.html
Կրկեսում կարող են վայրի կենդանիներ չլինել․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ հավանության է արժանացրել
Կրկեսում կարող են վայրի կենդանիներ չլինել․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ հավանության է արժանացրել
Sputnik Արմենիա
ՇՄ փոխնախարար Գայանե Գաբրիելյանը քննարկման է ներկայացրել «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից նախագծերի... 12.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-12T17:11+0400
2021-11-12T17:11+0400
2021-11-12T17:13+0400
կենդանի
կրկես
օրինագիծ
https://cdn.am.sputniknews.ru/img/1986/67/19866772_0:306:3065:2030_1920x0_80_0_0_48a972b6209034841849dcd7a5e225d0.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Գործադիրն առաջարկում է օրենսդրորեն արգելել վայրի կենդանական տեսակների օգտագործումը կրկեսներում: Հարցը քննարկվել է նոյեմբերի 12-ին, ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային ժողովի կայքից։ Վայրի կենդանիներ պահող հայտնիներն ու անհայտները ստիպված կլինեն հաշվառվել ու բացատրել«Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը: Նախագծերի փաթեթն արժանացել է պատգամավորների հավանությանը: «Վայրի կենդանատեսակներից յուրաքանչյուրի թվաքանակի նվազումը կամ առավել ևս դրանց անհետացումը լուրջ վնաս են հասցնում կենսոլորտի պաշտպանական գործառույթին, խախտում էկոհամակարգի սնուցողական կապերն ու փոխազդեցությունները: Այդ պատճառով գործադիրը նման առաջարկ է անում»,- նշված է հաղորդագրությունում։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում նախատեսվող լրացումներով կկիրառվի պատասխանատվություն, իսկ հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունով կամրագրվի կենդանական աշխարհի օգտագործման որոշ տեսակների համար բնօգտագործման վճարի գանձման հիմքը: Ըստ նախագծի, սիրողական նպատակներով կենսաթոշակային տարիքի մարդկանց էլ կտրվի անվճար ձկնորսությամբ զբաղվելու արտոնություն: «Պետական տուրքի մասին» օրենքում նախատեսվող լրացումներով պետական տուրք է սահմանվելու վայրի կենդանիների, կենդանական հավաքածուների ու առանձին նմուշներ արտահանելու և ներմուծելու թույլտվություններ տրամադրելու համար: Պետական տուրք է սահմանվելու նաև անազատ և կիսազատ պայմաններում վայրի կենդանիներ, այդ թվում՝ ՀՀ Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու թույլտվության համար:
https://arm.sputniknews.ru/20211013/amerikaci-ashakertuhin-dzerqvov-saljakner-e-steghtsum-kendanineri-hamar-lusankarner-34258114.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1986/67/19866772_36:0:2765:2047_1920x0_80_0_0_0d1bee9d9b2124c177a1594e00fde7e3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կենդանի, կրկես, օրինագիծ
Կրկեսում կարող են վայրի կենդանիներ չլինել․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ հավանության է արժանացրել
17:11 12.11.2021 (Թարմացված է: 17:13 12.11.2021) ՇՄ փոխնախարար Գայանե Գաբրիելյանը քննարկման է ներկայացրել «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից նախագծերի փաթեթը։
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Գործադիրն առաջարկում է օրենսդրորեն արգելել վայրի կենդանական տեսակների օգտագործումը կրկեսներում: Հարցը քննարկվել է նոյեմբերի 12-ին, ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։ Այս մասին տեղեկանում ենք
ՀՀ ազգային ժողովի կայքից։ «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը: Նախագծերի փաթեթն արժանացել է պատգամավորների հավանությանը:
«Վայրի կենդանատեսակներից յուրաքանչյուրի թվաքանակի նվազումը կամ առավել ևս դրանց անհետացումը լուրջ վնաս են հասցնում կենսոլորտի պաշտպանական գործառույթին, խախտում էկոհամակարգի սնուցողական կապերն ու փոխազդեցությունները: Այդ պատճառով գործադիրը նման առաջարկ է անում»,- նշված է հաղորդագրությունում։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում նախատեսվող լրացումներով կկիրառվի պատասխանատվություն, իսկ հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունով կամրագրվի կենդանական աշխարհի օգտագործման որոշ տեսակների համար բնօգտագործման վճարի գանձման հիմքը:
13 հոկտեմբերի 2021, 19:50
Ըստ նախագծի, սիրողական նպատակներով կենսաթոշակային տարիքի մարդկանց էլ կտրվի անվճար ձկնորսությամբ զբաղվելու արտոնություն:
«Պետական տուրքի մասին» օրենքում նախատեսվող լրացումներով պետական տուրք է սահմանվելու վայրի կենդանիների, կենդանական հավաքածուների ու առանձին նմուշներ արտահանելու և ներմուծելու թույլտվություններ տրամադրելու համար: Պետական տուրք է սահմանվելու նաև անազատ և կիսազատ պայմաններում վայրի կենդանիներ, այդ թվում՝ ՀՀ Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու թույլտվության համար: