https://arm.sputniknews.ru/20211013/amerikaci-ashakertuhin-dzerqvov-saljakner-e-steghtsum-kendanineri-hamar-lusankarner-34258114.html
Ամերիկացի աշակերտուհին ձեռքով սալյակներ է ստեղծում կենդանիների համար․ լուսանկարներ
Ամերիկացի աշակերտուհին ձեռքով սալյակներ է ստեղծում կենդանիների համար․ լուսանկարներ
Sputnik Արմենիա
16-ամյա աղջիկը միշտ է կենդանիներ սիրել և ձգտել է փոխել նրանց կյանքը։ 13.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-13T19:50+0400
2021-10-13T19:50+0400
2021-10-13T19:50+0400
ամն
շուն
անվասայլակ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0a/1d/25112530_0:0:1600:901_1920x0_80_0_0_831479bcd8e6d46e2d79007c99513cdf.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Ամերիկացի աշակերտուհի Շեյն Քիլյուն արդեն երկու տարի է, ինչ զբաղվում է սահմանափակ հնարավորություններով կենդանիների համար հաշմանդամի սայլակներ պատրաստելով։ Կենդանիների պատանի պաշտպանի մասին հոդված է հրապարակել Good News Network–ը։Աղջիկը սեփական ընկերությունն է հիմնել, որը ձեռքով պատրաստված և ոչ թանկ սայլակներ է առաջարկում շների, կատուների և հատուկ խնամքի կարիք ունեցող մյուս տնային կենդանիների համար։ Սարքերն իսկապես բավականին մատչելի գին ունեն, քանի որ աղջիկը միայն նյութերի գումարն է վերցնում։Այսօրվա դրությամբ եռանդուն դեռահաս աղջնակը սայլակների մոտ մեկ դյուժին մոդել է հավաքել ամենատարբեր կենդանիների համար՝ պստլիկ չիխուախուայից մինչև հսկայական գերմանական դոգ։ Բացի շներից և կատուներից, Շեյնը տեղաշարժման յուրահատուկ միջոցներ է հորինել ոզնու և բադիկի համար։Նորաձևություն կատուների, շների ու անգամ կովերի համար. զվարճալի լուսանկարներ«Մենք նման ենք ձեզ». Միխայիլ Կիրակոսյանը կենդանիների բացառիկ շարք է ներկայացրելԱշակերտուհին աշխատում է մի շարք ապաստարանների հետ, որոնք նախկինում չէին կարողանում հաշմանդամի սայլակներ ձեռք բերել իրենց խնամքի տակ գտնվող կենդանիների համար, բայց Շեյնի շնորհիվ իրավիճակը փոխվել է։Վայրի կենդանիներ պահող հայտնիներն ու անհայտները ստիպված կլինեն հաշվառվել ու բացատրել
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0a/1d/25112530_94:0:1517:1067_1920x0_80_0_0_3a5991a9b495fcdd46c4a061311b9e83.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, շուն, անվասայլակ
Ամերիկացի աշակերտուհին ձեռքով սալյակներ է ստեղծում կենդանիների համար․ լուսանկարներ
16-ամյա աղջիկը միշտ է կենդանիներ սիրել և ձգտել է փոխել նրանց կյանքը։
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Ամերիկացի աշակերտուհի Շեյն Քիլյուն արդեն երկու տարի է, ինչ զբաղվում է սահմանափակ հնարավորություններով կենդանիների համար հաշմանդամի սայլակներ պատրաստելով։ Կենդանիների պատանի պաշտպանի մասին հոդված է հրապարակել
Good News Network–ը։
Աղջիկը սեփական ընկերությունն է հիմնել, որը ձեռքով պատրաստված և ոչ թանկ սայլակներ է առաջարկում շների, կատուների և հատուկ խնամքի կարիք ունեցող մյուս տնային կենդանիների համար։ Սարքերն իսկապես բավականին մատչելի գին ունեն, քանի որ աղջիկը միայն նյութերի գումարն է վերցնում։
Այսօրվա դրությամբ եռանդուն դեռահաս աղջնակը սայլակների մոտ մեկ դյուժին մոդել է հավաքել ամենատարբեր կենդանիների համար՝ պստլիկ չիխուախուայից մինչև հսկայական գերմանական դոգ։ Բացի շներից և կատուներից, Շեյնը տեղաշարժման յուրահատուկ միջոցներ է հորինել ոզնու և բադիկի համար։
Աշակերտուհին աշխատում է մի շարք ապաստարանների հետ, որոնք նախկինում չէին կարողանում հաշմանդամի սայլակներ ձեռք բերել իրենց խնամքի տակ գտնվող կենդանիների համար, բայց Շեյնի շնորհիվ իրավիճակը փոխվել է։