https://arm.sputniknews.ru/20211112/erku-eghbajr-meghrii-maqsaketi-ashkhatakicnerin-qashqshel-en-harvatsel-meky-hetakhuzvum-e-35282877.html
Երկու եղբայր Մեղրիի մաքսակետի աշխատակիցներին քաշքշել են, հարվածել. մեկը հետախուզվում է
Երկու եղբայր Մեղրիի մաքսակետի աշխատակիցներին քաշքշել են, հարվածել. մեկը հետախուզվում է
Sputnik Արմենիա
Մաքսայինի աշխատողներին հարվածելու, սպառնալու համար եղբայրներին մեղադրանք է առաջադրվել։ 12.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-12T17:23+0400
2021-11-12T17:23+0400
2021-11-12T17:29+0400
հհ քննչական կոմիտե
հայաստան
քրեական գործ
հետախուզվող
մեղրի
եղբայր
մաքսակետ
https://cdn.am.sputniknews.ru/img/984/32/9843233_0:85:1600:985_1920x0_80_0_0_ec2872359a7203af03d41f16d9f3e5b6.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Երկու եղբայրներ Մեղրիի մաքսային անցակետի աշխատակիցների նկատմամբ բռնություն են գործադրել` սպառնացել են, քաշքշել և հարվածներ հասցրել նրանց։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն` հավելելով, որ եղբայրներից մեկը կալանավորվել է, իսկ մյուսը հետախուզվում է։Պարզվել է, որ 2021թ. սեպտեմբերի 25-ին Ագարակի բնակիչը Մեղրիի մաքսային անցակետի մաքսային զննման գոտում խոչընդոտել էր իր մեքենան պարտադիր զննության ենթարկելու գործընթացը։ Նա վիճաբանել է ՊԵԿ–ի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների հետ, սպառնացել, քաշքշել և հարվածներ հասցրել նրանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:Եղբայրներից մեկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը), իսկ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Մյուս եղբայրը նույն հոդվածով որպես մեղադրյալ է ներգրավվել, սակայն նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: Որոշում է կայացվել վերջինիս վերաբերյալ մասը քրգործից անջատել և առանձին վարույթում շարունակել քննությունը:
https://arm.sputniknews.ru/20211103/vostikannery-hajtnaberel-en-mardkanc-arevtri-meghadranqvov-hetakhuzvvogh-knvoj-34959983.html
մեղրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/984/32/9843233_88:0:1512:1068_1920x0_80_0_0_aa503b3490bf7ecaa44b5995d827bbd3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ քննչական կոմիտե, հայաստան, քրեական գործ, հետախուզվող, մեղրի, եղբայր, մաքսակետ
հհ քննչական կոմիտե, հայաստան, քրեական գործ, հետախուզվող, մեղրի, եղբայր, մաքսակետ
Երկու եղբայր Մեղրիի մաքսակետի աշխատակիցներին քաշքշել են, հարվածել. մեկը հետախուզվում է
17:23 12.11.2021 (Թարմացված է: 17:29 12.11.2021) Մաքսայինի աշխատողներին հարվածելու, սպառնալու համար եղբայրներին մեղադրանք է առաջադրվել։
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Երկու եղբայրներ Մեղրիի մաքսային անցակետի աշխատակիցների նկատմամբ բռնություն են գործադրել` սպառնացել են, քաշքշել և հարվածներ հասցրել նրանց։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ քննչական կոմիտեն` հավելելով, որ եղբայրներից մեկը կալանավորվել է, իսկ մյուսը հետախուզվում է։
Պարզվել է, որ 2021թ. սեպտեմբերի 25-ին Ագարակի բնակիչը Մեղրիի մաքսային անցակետի մաքսային զննման գոտում խոչընդոտել էր իր մեքենան պարտադիր զննության ենթարկելու գործընթացը։ Նա վիճաբանել է ՊԵԿ–ի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների հետ, սպառնացել, քաշքշել և հարվածներ հասցրել նրանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
«Այնուհետև եղբոր հետ մտնելով ՊԵԿ–ի մաքսանենգության դեմ պայքարի վարչության Սյունիքի տարածքային բաժնի պետի աշխատասենյակ, սպառնալով պահանջել և պարտադրել էր ավտոմեքենայի պարտադիր մաքսային զննում չկատարել։ Նա եղբոր հետ քաշքշել, ձեռքերով ու ոտքերով հարվածներ էր հասցրել նրա մարմնի տարբեր մասերին»,–նշված է հաղորդագրության մեջ։
Եղբայրներից մեկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը), իսկ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Մյուս եղբայրը նույն հոդվածով որպես մեղադրյալ է ներգրավվել, սակայն նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: Որոշում է կայացվել վերջինիս վերաբերյալ մասը քրգործից անջատել և առանձին վարույթում շարունակել քննությունը: