00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:35
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
34 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
17:05
2 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հացն ուշացել է, ուսուցիչներն այդպես էլ դպրոց չեն հասել․ ՄԻՊ-ը` Սյունիքի նոր վիճակի մասին

© Photo : TATEV DURYAN / ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան - Human Rights Defender of Armenia Որոտանի ճանապարհը Հայաստանի Սյունիքի մարզում
Որոտանի ճանապարհը Հայաստանի Սյունիքի մարզում - Sputnik Արմենիա, 1920, 12.11.2021
Բաժանորդագրվել
ՄԻՊ աշխատանքային խմբի փաստահավաք աշխատանքների արդյունքները կամփոփվեն և իրավիճակի մասին զեկույցները կուղարկվեն միջազգային կառույցներին։
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. ՀՀ Սյունիքի մարզում ադրբեջանական անօրինական արարքների պատճառով ՀՀ-ում հումանիտար լրջագույն խնիդրներ են առաջ եկել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Այդ տարածքում դիմակավորված ու զինված ադրբեջանական ծառայողների շարունակվող ծառայությունը մարդկանց կյանքի իրավունքի խախտում է ու անվտանգության իրական սպառնալիք:
«Ողջ օրը ՀՀ ՄԻՊ կողմից Սյունիք գործուղված աշխատանքային խումբն իրականացրել է հրատապ փաստահավաք աշխատանքներ։ Առաջնահերթությունը տրվել է Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական անօրինական սահմանային ու մաքսային վերահսկողության հետ կապված հարցին: Ուսումնասիրություններից հետո ձեռք են բերվել փաստեր, որոնք հաստատում են, որ Սյունիքում առաջ են եկել մարդու, այդ թվում՝ համայնքների բնակիչների իրավունքների կոպիտ ոտնահարումներ»,- նշել է Թաթոյանը և հավելել, որ մարդկանց համար առաջ է եկել նաև խիստ անորոշ վիճակ:
Секретарь Совета безопасности Армении Армен Григорян во время интервью агентству Sputnik Армения - Sputnik Արմենիա, 1920, 11.11.2021
Որևէ գյուղ չի մեկուսանա․ ԱԽՔ-ը` Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական մաքսակետ դնելու մասին
ՄԻՊ-ը շեշտել է, որ լրջորեն դժվարացել է կապը Գորիս քաղաքի, Որոտան, Շուռնուխ, Բարձրավան և մյուս քաղաքացիական բնակավայրերի միջև (ադրբեջանական կողմը Գորիս-Կապան ճանապարհին մաքսակետ է դրել, - խմբ․)։
Նշված բնակավայրերում արդեն իսկ կանգնած են հումանիտար ճգնաժամի վտանգի առաջ։

Օրինակ՝ այսօր Գորիս համայնքի Որոտան, Շուռնուխ և Բարձրավան գյուղերում մեծ դժվարությամբ է կազմակերպվել հացի մատակարարումը: Նշված գյուղերին հացը մատակարարվել է 16:00-ից հետո՝ Գորիսի համայնքային մարմինների լրացուցիչ ջանքերով: Խնդիրն ավելի է դժվարանում այլընտրանքային ճանապարհի (Խոտ բնակավայրով անցնող) դժվարանցանելի կամ հատկապես եղանակի պատճառով անանցանելի լինելու պատճառով»,- գրել է Թաթոյանը:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքային խումբը նաև ուշադրության է արժանացրել դպրոցներում սովորելու հարցը, քանի որ անհնարին է եղել կամ մեծ դժվարությամբ է կազմակերպվել աշակերտների ու ուսուցիչների տեղափոխումը: ՀՀ ՄԻՊ-ն ընդգծել է, որ Որոտանի դպրոցի 44 աշակերտից 3-ը կրթության առանձնահատուկ պայմանների կարիքներ ունեցող երեխաներ են, ինչպես նաև նախակրթարանի խմբի 3 երեխա, որոնց համար պետք է հատուկ ուշադրություն ու խնամք: Դպրոցի 19 ուսուցիչներից 15-ը գալիս են Գորիս քաղաքից։ Շուռնուխի դպրոցի 16 ուսուցիչներից 2-ը գալիս են Գորիսից, իսկ 1-ը՝ Կապանից: Գորիսից եկող ուսուցիչները նոյեմբերի 11–ին չեն կարողացել հասնել դպրոց։
Զանգեզուրի միջանցքի թեման փակված է․ Փաշինյան
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ Որոտան, Շուռնուխ և Բարձրավան գյուղերում բնակվում են նաև տարեցներ, հաշմանդամություն, առողջական խնդիրներ ունեցող անձինք, որոնց օպերատիվ բժշկական օգնության տրամադրումը պետք է երաշխավորվի։
Արմեն Գրիգորյան - Sputnik Արմենիա, 1920, 11.11.2021
Եթե միայն Նախիջևան են ուզում գնալ...ՀՀ ԱԽՔ–ը ադրբեջանցիներին ճանապարհ առաջարկեց
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն խնդիրներ է արձանագրել նաև Շուռնուխում, որտեղ բնակիչներից մեկը եղանակային պայմանների պատճառով իր տան տանիքը հրատապ վերանորոգելու համար չի կարողացել անհրաժեշտ շինարարական նյութերը ձեռք բերել։
Վերը նշված փաստերը վկայում են, որ Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական երեկ ՀՀ-ում հայտարարված, այսպես կոչված, սահմանային և մաքսային վերահսկողությունն ամբողջությամբ խաթարել է մարդկանց բնականոն կյանքը, խաղաղությունն ու անվտանգությունը։
Նշված խախտումները կոպտորեն ոտնահարում են ԵԱՀԿ 2017թ. դեկտեմբերի 19-ի պաշտոնական ուղեցույցը Պետական սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի վերաբերյալ, և դրա ուժով սահմանային ցանկացած գործընթաց դարձնում են անօրինական:
Գինը լինելու էր միջանցքի տրամաբանությունը. Փաշինյանը` Սյունիքում Ադրբեջանի մաքսակետի մասին
Ադրբեջանական զինված ծառայողների, հատուկ այլ ծառայությունների տեղակայումն ու նրանց նշված արարքները Թաթոյանն ապօրինի է որակել և վստահեցրել, որ դրանք քրեորեն պատժելի են, քանի որ այդ տեղակայումները տեղի են ունեցել պատերազմի բացահայտ սպառնալիքով։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը ծառայություն են տանում՝ ուղղված մարդկանց անվտանգության ապահովմանն ու աջակցությանը:
Սյունիքի մարզում կատարված այս փաստահավաք աշխատանքների արդյունքները կամփոփվեն և իրական վիճակի մասին զեկույցները, փաստահավաք աշխատանքների արդյունքները կուղարկվեն միջազգային կառույցներին, ինչպես նաև ՀՀ մարմիններին և հասարակական կազմակերպություններին:
Լրահոս
0