https://arm.sputniknews.ru/20211110/mirzvojann-u-larshen-andradardzel-e-gerineri-azat-ardzakman-anhrazheshtutjany--35208678.html
Միրզոյանն ու Լարշեն անդրադարձել են գերիների ազատ արձակման անհրաժեշտությանը
Միրզոյանն ու Լարշեն անդրադարձել են գերիների ազատ արձակման անհրաժեշտությանը
Sputnik Արմենիա
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող Միրզոյանը հանդիպել է նաև իր ֆրանսիացի գործընկեր Ժան-Իվ Լը Դրիանի հետ։ 10.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-10T21:11+0400
2021-11-10T21:11+0400
2021-11-10T21:29+0400
արարատ միրզոյան
հանդիպում
ժերար լարշե
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/0a/35192589_0:114:1100:733_1920x0_80_0_0_b1e8a74bc16d207fecda22f217d9e1e1.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է համապարփակ ու տևական լուծում ստանա խաղաղ բանակցությունների միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակներում։ Նման շեշտադրում է կատարվել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի հանդիպման ժամանակ, տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։ Նշենք, որ Միրզոյանն աշխատանքային այցով Փարիզում է։ «Անդրադարձ է կատարվել նաև Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրներին։ Երկուստեք ընդգծվել է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների ու այլ պահվող անձանց ազատ արձակման անհրաժեշտությունը՝ համաձայն իր ստանձնած պարտավորությունների»,–նշված է հաղորդագրության մեջ։ Միրզոյանը կարևորել է 44-օրյա պատերազմի ընթացքում և հետպատերազմյան շրջանում ֆրանսիացի խորհրդարանականների՝ Հայաստանին, Արցախին և հայ ժողովրդին ցուցաբերած անվերապահ աջակցությունը: Նա կրկին շնորհակալություն է հայտնել բարեկամ Ֆրանսիային և, մասնավորապես, Ֆրանսիայի Սենատին՝ 2020թ․ նոյեմբերի 25-ին ընդունված «Լեռնային Ղարաբաղի ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ» բանաձևի համար։ Սա, ըստ Միրզոյանի, ի ցույց է դնում Ֆրանսիայի ժողովրդի հավատարմությունը մարդու իրավունքներին ու համամարդկային արժեքներին, և կարևոր նշանակություն ունի ԼՂ հակամարտության արդարացի լուծման գործում։ Զրուցակիցները քննարկել են նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում Արցախի հայկական պատմամշակութային ու կրոնական ժառանգության պաշտպանության հարցը։ Այս առումով կարևորվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գնահատման առաքելության այցն Արցախ, որը մինչ այժմ տեղի չի ունեցել Ադրբեջանի ապակառուցողական վարքագծի պատճառով։ Հավելենք, որ Արարատ Միրզոյանը հանդիպել է նաև Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ։ Հայաստանի ու Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող մի շարք հարցեր։ Մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո ԼՂ հարցի լուծմանն են անդրադարձել, ինչպես նաև հայ ռազմագերիների վերադարձի հարցն է ընդգծվել։Հիշեցնենք, որ Միրզոյանը Փարիզում կգտնվի մինչև նոյեմբերի 12-ը։ Նա կմասնակցի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանին, որի շրջանակներում տեղի է ունենալու նաև ՅՈւՆԵՍԿՕ-ի 75-ամյակին նվիրված միջոցառում: Միրզոյանը մասնակցելու է նաև Փարիզի Խաղաղության 4-րդ համաժողովի բացմանը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/0a/35192589_1:0:978:733_1920x0_80_0_0_bd6b7bb9b2e62445837765ddfff5940c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արարատ միրզոյան, հանդիպում, ժերար լարշե
արարատ միրզոյան, հանդիպում, ժերար լարշե
Միրզոյանն ու Լարշեն անդրադարձել են գերիների ազատ արձակման անհրաժեշտությանը
21:11 10.11.2021 (Թարմացված է: 21:29 10.11.2021) Աշխատանքային այցով Փարիզում գտնվող Միրզոյանը հանդիպել է նաև իր ֆրանսիացի գործընկեր Ժան-Իվ Լը Դրիանի հետ։
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է համապարփակ ու տևական լուծում ստանա խաղաղ բանակցությունների միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակներում։ Նման շեշտադրում է կատարվել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի հանդիպման ժամանակ, տեղեկությունը
հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։ Նշենք, որ Միրզոյանն աշխատանքային այցով Փարիզում է։
«Անդրադարձ է կատարվել նաև Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրներին։ Երկուստեք ընդգծվել է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների ու այլ պահվող անձանց ազատ արձակման անհրաժեշտությունը՝ համաձայն իր ստանձնած պարտավորությունների»,–նշված է հաղորդագրության մեջ։
Միրզոյանը կարևորել է 44-օրյա պատերազմի ընթացքում և հետպատերազմյան շրջանում ֆրանսիացի խորհրդարանականների՝ Հայաստանին, Արցախին և հայ ժողովրդին ցուցաբերած անվերապահ աջակցությունը:
Նա կրկին շնորհակալություն է հայտնել բարեկամ Ֆրանսիային և, մասնավորապես, Ֆրանսիայի Սենատին՝ 2020թ․ նոյեմբերի 25-ին ընդունված «Լեռնային Ղարաբաղի ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ» բանաձևի համար։ Սա, ըստ Միրզոյանի, ի ցույց է դնում Ֆրանսիայի ժողովրդի հավատարմությունը մարդու իրավունքներին ու համամարդկային արժեքներին, և կարևոր նշանակություն ունի ԼՂ հակամարտության արդարացի լուծման գործում։
Զրուցակիցները քննարկել են նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում Արցախի հայկական պատմամշակութային ու կրոնական ժառանգության պաշտպանության հարցը։ Այս առումով կարևորվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գնահատման առաքելության այցն Արցախ, որը մինչ այժմ տեղի չի ունեցել Ադրբեջանի ապակառուցողական վարքագծի պատճառով։
Հավելենք, որ Արարատ Միրզոյանը հանդիպել է նաև
Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ։ Հայաստանի ու Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող մի շարք հարցեր։ Մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո ԼՂ հարցի լուծմանն են անդրադարձել, ինչպես նաև հայ ռազմագերիների վերադարձի հարցն է ընդգծվել։
Հիշեցնենք, որ Միրզոյանը Փարիզում կգտնվի մինչև նոյեմբերի 12-ը։ Նա կմասնակցի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանին, որի շրջանակներում տեղի է ունենալու նաև ՅՈւՆԵՍԿՕ-ի 75-ամյակին նվիրված միջոցառում: Միրզոյանը մասնակցելու է նաև Փարիզի Խաղաղության 4-րդ համաժողովի բացմանը: