https://arm.sputniknews.ru/20211111/gnalu-enq-minchev-verj-hajastan-dashinqy-hajtnum-e-vorn-e-ajsorva-himnakan-khndiry---35223414.html
Գնալու ենք մինչև վերջ. «Հայաստան» դաշինքը հայտնում է` որն է այսօրվա հիմնական խնդիրը
Գնալու ենք մինչև վերջ. «Հայաստան» դաշինքը հայտնում է` որն է այսօրվա հիմնական խնդիրը
Sputnik Արմենիա
«Հայաստան» դաշինքը հայտարարությւոն է տարածել` ասելով, որ չի համակերպվելու ստեղծված իրավիճակի հետ։ 11.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-11T13:29+0400
2021-11-11T13:29+0400
2021-11-11T13:32+0400
բողոքի ակցիա
կապան
ճանապարհ
գորիս
«հայաստան» դաշինք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/02/28514790_0:82:1573:967_1920x0_80_0_0_99a08bfb9c108925d0a0da60e7c5891d.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Գորիս-Կապան ճանապարհն Ադրբեջանն այլևս ամբողջությամբ վերցրել է իր վերահսկողության տակ: Նման հայտարարությամբ է հանդես եկել «Հայաստան» դաշինքը` անդրադառնալով Գորիս–Կապան ավտոճանապարհին Ադրբեջանի կողմից մաքսակետ դնելու փաստին։ Նշենք, որ նախօրեին հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել էր, որ կեսգիշերին ադրբեջանական կողմը մաքսակետեր կտեղադրի Գորիս-Կապան ճանապարհահատվածում: Միաժամանակ նա նշել էր, որ հայկական կողմը «պատասխան քայլեր կձեռնարկի և նույնպես մաքսային կետեր կտեղակայի»: Գորիս–Կապան ճանապարհի դիմաց Ադրբեջանը միջանցք է պահանջել դեպի Նախիջևան. ԱԽՔ«Կապիտուլյանտը հայտարարում էր՝ այդ ճանապարհով միշտ ազատ տեղաշարժվելու ենք: Հանրությանը խաբում էր հերթական անգամ: Հիմա հայտարարում է այլընտրանքային ճանապարհի մասին: Քանի դեռ այս վարչախումբը իշխանության է, նման խայտառակ զիջումները սպասելի են ամեն օր»,–նշված է հաղորդագրության մեջ։ Սակայն «Հայաստան» դաշինքը հայտնում է, որ չի համակերպվելու այս ամենին` հիշեցնելով, որ համազգային դիմադրություն շարժում են սկսել։ Դաշինքը հայտարարում է` այսօրվա խնդիրը դիմադրության հզորացումն է, ամենօրյա աշխատանքն ու շարունակական ակցիաները: «Մենք ճնշումների, ուժային կառույցների բռնարարքների դեմ չենք ընկճվելու, գնալու ենք մինչև վերջ: Սյունիքը չի զիջվելու, Արցախը չի հայաթափվելու, Հայաստանը չի թուրքացվելու»,–նշված է հայտարարության մեջ։ Նշենք, որ այս պահին ընդդիմադիրները Գորիս–Կապան մայրուղում ադրբեջանական մաքսակետի դեմ բողոքի ակցիա են անում կառավարության առջև։
https://arm.sputniknews.ru/20211111/inch-himqvov-e-gvorisvorvotan-tshanaparhi-hatvatsy-hamarvel-adrbejanakan-akhq-meknabanutjuny-35223306.html
կապան
գորիս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/02/28514790_87:0:1486:1049_1920x0_80_0_0_1b3aedc4e7aa7182824e83a38fa85c5a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բողոքի ակցիա, կապան, ճանապարհ, գորիս, «հայաստան» դաշինք
բողոքի ակցիա, կապան, ճանապարհ, գորիս, «հայաստան» դաշինք
Գնալու ենք մինչև վերջ. «Հայաստան» դաշինքը հայտնում է` որն է այսօրվա հիմնական խնդիրը
13:29 11.11.2021 (Թարմացված է: 13:32 11.11.2021) «Հայաստան» դաշինքը հայտարարությւոն է տարածել` ասելով, որ չի համակերպվելու ստեղծված իրավիճակի հետ։
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Գորիս-Կապան ճանապարհն Ադրբեջանն այլևս ամբողջությամբ վերցրել է իր վերահսկողության տակ:
Նման հայտարարությամբ է հանդես եկել «Հայաստան» դաշինքը` անդրադառնալով Գորիս–Կապան ավտոճանապարհին Ադրբեջանի կողմից մաքսակետ դնելու փաստին։
Նշենք, որ նախօրեին հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում Անվտանգության խորհրդի քարտուղար
Արմեն Գրիգորյանը հայտնել էր, որ կեսգիշերին ադրբեջանական կողմը մաքսակետեր կտեղադրի Գորիս-Կապան ճանապարհահատվածում: Միաժամանակ նա նշել էր, որ հայկական կողմը «պատասխան քայլեր կձեռնարկի և նույնպես մաքսային կետեր կտեղակայի»:
«Կապիտուլյանտը հայտարարում էր՝ այդ ճանապարհով միշտ ազատ տեղաշարժվելու ենք: Հանրությանը խաբում էր հերթական անգամ: Հիմա հայտարարում է այլընտրանքային ճանապարհի մասին: Քանի դեռ այս վարչախումբը իշխանության է, նման խայտառակ զիջումները սպասելի են ամեն օր»,–նշված է հաղորդագրության մեջ։
Սակայն «Հայաստան» դաշինքը հայտնում է, որ չի համակերպվելու այս ամենին` հիշեցնելով, որ համազգային դիմադրություն շարժում են սկսել։ Դաշինքը հայտարարում է` այսօրվա խնդիրը դիմադրության հզորացումն է, ամենօրյա աշխատանքն ու շարունակական ակցիաները:
«Մենք ճնշումների, ուժային կառույցների բռնարարքների դեմ չենք ընկճվելու, գնալու ենք մինչև վերջ: Սյունիքը չի զիջվելու, Արցախը չի հայաթափվելու, Հայաստանը չի թուրքացվելու»,–նշված է հայտարարության մեջ։
Նշենք, որ այս պահին ընդդիմադիրները Գորիս–Կապան մայրուղում ադրբեջանական մաքսակետի դեմ բողոքի ակցիա են անում կառավարության առջև։