00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Էներգետիկ անվտանգության փորձագետների կարծիքները Հայաստանում կառուցվելիք նոր ԱԷԿ-ի մասին
09:05
10 ր
Էներգետիկ անվտանգության փորձագետների կարծիքները Հայաստանում կառուցվելիք նոր ԱԷԿ-ի մասին
09:15
4 ր
Ուղիղ եթեր
09:36
4 ր
Ուղիղ եթեր
09:49
11 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
45 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ հիմքով է Գորիս–Որոտան ճանապարհի հատվածը համարվել ադրբեջանական. ԱԽՔ-ի մեկնաբանությունը

© Sputnik / Aram NersesyanԱրմեն Գրիգորյան
Արմեն Գրիգորյան - Sputnik Արմենիա, 1920, 11.11.2021
Արմեն Գրիգորյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ԱԽ քարտուղարը նաև պարզաբանեց, որ Ադրբեջանն այս պահին դեռ ամբողջությամբ չի տեղեկացրել, թե ինչ ընթացակարգ է նախատեսում կիրառել Գորիս–Կապանով երթևեկող ՀՀ քաղաքացիների նկատմամբ։
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանեց հարցին, թե միջպետական հստակեցված սահմանի բացակայության պարագայում ինչի հիման վրա է որոշվել, որ Գորիս–Կապան ավտոճանապարհի այսպես կոչված` Էյվազլիի հատվածը պատկանում Ադրբեջանին։
Մեր զինվորներին խոշտանգած Ադրբեջանի սահմանապահները Գորիս-Կապան ճանապարհին են.ՄԻՊ–ի փաստերը
«Ընդհանուր առմամբ կա ողջամտություն և այդ ողջամտության տրամաբանությունը խորհրդային ժամանամներում գոյություն ունեցած սահմաններն են։ Մենք ելնում ենք այդ տրամաբանությունից, այսինքն` հասկանալի է, որ սահմանագծման ու սահմանազատման գործընթաց մենք չենք անցել, բայց ունենք մոտավոր պատկերացում այդ սահմանի մասին, որի հիմքը 1920-ական թվականների քարտեզն է։ Այդ քարտեզի հիման վրա մենք պատկերացնում ենք ընդհանուր առմամբ ՀՀ–ի ու Ադրբեջանի միջև սահմանը, որի առավել հստակեցման համար առաջարկել ենք սահմանագծման ու սահմանազատման գործընթաց իրականացնել»,– ասաց Գրիգորյանը։
Флаг Азербайджана на дороге, ведущей из города Капана в село Чакатен (2 февраля 2021).  - Sputnik Արմենիա, 1920, 11.11.2021
Գորիս–Կապան ճանապարհի դիմաց Ադրբեջանը միջանցք է պահանջել դեպի Նախիջևան. ԱԽՔ
Նշենք` Գորիս Կապան ավտոճանապարհի, այսպես կոչված, «Էյվազլիի» հատվածում Ադրբեջանը դեռ ամիսներ առաջ մաքսակետ էր տեղադրել ու դրանով երթևեկող Իրանի քաղաքացիներից մաքսատուրք էր գանձում։ Ինչպես այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երեկ Ադրբեջանական կողմը Հայաստանին ոչ պաշտոնապես ծանուցել է, որ կեսգիշերից սկսած պատրաստվում է նույն մաքսակետում նաև անձնագրային–մաքսային հսկողություն իրականացնել։
ԱԽ քարտուղարը նաև պարզաբանեց, որ Ադրբեջանն այս պահին դեռ ամբողջությամբ չի տեղեկացրել, թե ինչ ընթացակարգ է նախատեսում կիրառել ՀՀ քաղաքացիների նկատմամբ, բայց Գրիգորյանի մեկնաբանմամբ, տրամաբանությունը հուշում է, որ ՀՀ քաղաքացիները որոշակի վճար վճարելու դեպքում կարող են անցնել Գորիս-Կապան ճանապարհով։

«Բայց քանի որ մենք ունենք այլընտրանքային ճանապարհ, այսինքն` Կապան–Տաթև ճանապարհն ամբողջությամբ վերանորոգված ու երեկ հայտարարել ենք, որ այն արդեն բացված է, քաղաքացիների համար հարմար է, որ օգտվեն այդ ճանապարհից»,– ասաց նա։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում հայտարարեց, որ Ադրբեջանի երեկվա ծանուցումից հետո, թե իրենք պատրաստվում են մաքսատուրք գանձել նշված ճանապարհով անցնող ՀՀ քաղաքացիներից, իրենք որոշել են հրաժարվել այդ ավտոճանապարհից ու ՀՀ քաղաքացիներին ուղղորդել երթևեկել այլընտրանքային` Կապան– Աղվանի– Տաթև– Հալիձոր– Շինուհայր ճանապարհով։
Երեկ` նոյեմբերի 10–ին, ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Գորիս–Կապան ճանապարհին Ադրբեջանն այս գիշեր մաքսակետեր կտեղադրի։
Լրահոս
0