00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
6 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
38 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Աբովյան time
On air
18:17
42 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եթե մեքենա տրամադրեն, կգնանք դպրոց, եթե ոչ` առցանց ուսուցում կլինի. ի՞նչ վիճակ է Որոտանում

© Sputnik / Aram NersesyanԴպրոց
Դպրոց - Sputnik Արմենիա, 1920, 11.11.2021
Դպրոց. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Որոտանի դպրոցի տնօրենն ու գյուղապետը հույս ունեն, որ այլընտրանքային ճանապարհը հնարավորինս շուտ պատրաստ կլինի ու կանցնեն բնականոն կյանքի։
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Սյունիքի մարզի Որոտան համայնքի դպրոցում հնարավոր է վաղվանից ուսուցումը լինի առցանց։ Դպրոցում այսօր դասապրոցեսը երկու ժամ ուշացումով է սկսվել, քանի որ ուսուցիչներն ու երեխաները այլընտրանքային ճանապարհով են դպրոց գնացել։
Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին Որոտանի գյուղապետ Սուրեն Օհանջանյանը և Որոտան համայնքի դպրոցի տնօրեն Արա Գրիգորյանը։
Նշենք, որ երեկ` նոյեմբերի 10–ին, ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Գորիս–Կապան ճանապարհին Ադրբեջանն այս գիշեր մաքսակետեր կտեղադրի։
Դպրոցի տնօրենի խոսքով` այսօր առավոտյան Գորիս –Կապան ճանապարհը փակ է եղել, և իրենք գնացել են այլընտրանքային ճանապարհով` Խոտ գյուղի միջով։
Արման Թաթոյանը Սյունիքում - Sputnik Արմենիա, 1920, 11.11.2021
Գուցե Ադրբեջանը զրկվում էր այդ ճանապարհի նկատմամբ իրավասությունից. ՄԻՊ–ը հարց է բարձրացրել
«Դպրոցն ունի 44 աշակերտ, երեք երեխա էլ սովորում են նախակրթարանում։ Այսօր երկու ամենագնաց ենք վերցրել, 15 ուսուցիչներով գնացել ենք դպրոց։ Ես արդեն գրություն եմ ուղարկել ԿԳՄՍ , խնդրել եմ տրանսպորտային միջոց տրամադրել։ Եթե տրամադրեն, վաղը կգնանք դպրոց, եթե ոչ` կանցնենք առցանց ուսուցման։ Իհարկե ցանկալի է, որ առկա լինի»,–ասաց Գրիգորյանը։
Դպրոցի տնօրենն ու գյուղապետը հույս ունեն, որ այլընտրանքային ճանապարհը հնարավորինս շուտ պատրաստ կլինի։
Օհանջանյանի խոսքով`այլընտրանքային ճանապարհը վերանորոգում են։ Այս պահին էլ շինարարական աշխատանքներ են ընթանում, աշխատանքի գրեթե կեսն ավարտված է։

«Ճանապարհը կլինի բավականին լայն ու հարմար։ Եղանակից է կախված, թե երբ կվերջացնեն աշխատանքները»,–ասաց նա։

Գյուղապետը նշում է`ԱԽ քարտուղարի երեկվա հայտարարությունն իրենց համար սպասելի էր, գիտեին, որ Գորիս–Կապան ճանապարհը փակվելու է։
Այսօր կառավարության նիստից հետո ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, խոսելով Գորիս–Կապան ավտոճանապարհին գիշերը տեղակայված ադրբեջանական մաքսակետի մասին, ասաց, որ Ադրբեջանն այս պահին դեռ ամբողջությամբ չի տեղեկացրել, թե ինչ ընթացակարգ է նախատեսում կիրառել ՀՀ քաղաքացիների նկատմամբ, բայց տրամաբանությունը հուշում է, որ ՀՀ քաղաքացիները որոշակի վճար վճարելու դեպքում կարող են անցնել Գորիս-Կապան ճանապարհով։
Ի՞նչ հիմքով է Գորիս–Որոտան ճանապարհի հատվածը համարվել ադրբեջանական. ԱԽՔ-ի մեկնաբանությունը
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում հայտարարեց, որ Ադրբեջանի երեկվա ծանուցումից հետո, թե իրենք պատրաստվում են մաքսատուրք գանձել նշված ճանապարհով անցնող ՀՀ քաղաքացիներից, իրենք որոշել են հրաժարվել այդ ավտոճանապարհից ու ՀՀ քաղաքացիներին ուղղորդել երթևեկել այլընտրանքային` Կապան– Աղվանի– Տաթև– Հալիձոր– Շինուհայր ճանապարհով։
Լրահոս
0